Որպես Ucom Ամսական բաժանորդագրությունից օգտվող բաժանորդ, Դուք կարող եք իրականացնել չընդհատվող սեսիա(ներ) (զանգ, SMS, GPRS): Ձեզ անհարմարություն չպատճառելու նկատառումով, անգամ եթե նման սեսիայի ժամանակ սպառել եք գումարային սահմանաչափը, Ucom-ը չի ընդհատի Ձեզ մատուցվող ծառայությունը, և գումարային սահմանաչափը գերազանցող պարտքի համար գանձումը կիրականացվի ավելի ուշ Ձեր հաշվից: Նկատի ունեցեք, որ Դուք պատասխանատվություն եք կրում առաջացած բոլոր պարտքերի վճարման համար: