Ակտիվացրեք Plus րոպե կամ Plus ինտերնետ փաթեթներից որևէ մեկը և ստացեք հավելյալ րոպեներ և ինտերնետ առավել մատչելի սակագներով:
Plus րոպե
Plus
60 րոպե
|
Plus
120 րոպե
|
60 րոպե ցանցից դուրս |
120 րոպե ցանցից դուրս |
1000 դրամ ակտիվացման վճար |
1500 դրամ ակտիվացման վճար |
30 օր վավերականության ժամկետ |
*241# ակտիվացում |
*242# ակտիվացում |
Plus րոպե փաթեթներ կարող եք ձեռք բերել` վճարելով Ձեր դրական կամ բացասական հաշվեկշռից: Փաթեթի պարունակությունը սպառելուց հետո, Դուք հնարավորություն կունենաք ակտիվացնել նոր Plus րոպե փաթեթ անկախ նրանից, թե նախորդ փաթեթի վավերականության ժամկետն ավարտվել է, թե ոչ: Փաթեթի մնացորդը և վավերականության ժամկետը կարող եք ստուգել *133# մենյուի միջոցով: Վավերականության ժամկետի ավարտից հետո չօգտագործված րոպեները կզրոյացվեն:
Plus րոպե փաթեթը գործում Է Դելֆին, Թիթեռ, Պանտերա, Արծիվ, Առյուծ և Բացառիկ ամսական բաժանորդագրությունների հետ: Հետվճարային, Կանխավճարային կամ Բիզնես ծառայություններին անցնելու դեպքում ակտիվացրած փաթեթները կզրոյացվեն:
Plus ինտերնետ
5 ԳԲ գերարագ ինտերնետ |
անսահմանափակ ինտերնետ մինչև 512 Կբ/վ |
1000 դրամ ակտիվացման վճար |
*129*1# ակտիվացում |
Plus ինտերնետ փաթեթը կարող եք ձեռք բերել` վճարելով Ձեր դրական կամ բացասական հաշվեկշռից: Եթե Դուք օգտվում եք Թիթեռ ամսական բաժանորդագրությունից, ապա Plus ինտերնետ փաթեթը կարող եք ակտիվացնել` օգտագործելով Ձեր ամսական ներառված գումարը:
Plus ինտերնետ փաթեթը կարող եք օգտագործել մինչև ընթացիկ ամսվա վերջին օրը ներառյալ: Այն ավտոմատ կվերաակտիվացվի յուրաքանչյուր ամսվա 1-ին և Ձեր հաշվից կգանձվի համապատասխան վճարը: Եթե ամսի 1-ին Ձեր համարն ակտիվ չլինի պարտք ունենալու պատճառով, ապա Plus ինտերնետ փաթեթը կապաակտիվացվի և չի վերաակտիվանա պարտքերը վճարելուց հետո: Փաթեթից օգտվելու համար Դուք այն պետք է կրկին ակտիվացնեք: Փաթեթում ներառված գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո Դուք կշարունակեք օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 512 Կբ/վ արագությամբ: Ի դեպ, գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո Դուք նաև կարող եք ակտիվացնել նոր Plus ինտերնետ փաթեթ անկախ նրանից, թե նախորդ փաթեթի վավերականության ժամկետն ավարտվել է, թե ոչ:
Փաթեթի մնացորդը կարող եք ստուգել` հավաքելով *129# կամ զանգելով 129 կարճ համարին:
Ցանկության դեպքում կարող եք դադարեցնել ավտոմատ վերաակտիվացումը` հավաքելով *129*0#.
Չօգտագործված գերարագ ինտերնետի ծավալը հաջորդ ամիս չի փոխանցվում:
Plus ինտերնետ փաթեթը չի գործում Առյուծ ամսական բաժանորդագրության և Հետվճարային ծառայության դեպքում: Առյուծ ամսական բաժանորդագրության կամ Հետվճարային, Կանխավճարային կամ Բիզնես ծառայություններին անցնելու դեպքում ակտիվացրած փաթեթը կզրոյացվի:
Plus ինտերնետ փաթեթում ներառված ինտերնետը հնարավոր է օգտագործել միայն հեռախոսից:
Փաթեթները հասանելի չեն ռոմինգում գտնվելիս: