Վիրտուալ ԱՀԿ (vOffice)

Ծառայություններ | Ամսավճար (ներառյալ ԱԱՀ) |
---|---|
vOffice-ում ներառված հեռախոսահամար | 250 ֏ |
Ընդհանուր օգտագործման մուտքային և ելքային գիծ | 2 000 ֏ |
Ձայնային մենյու(IVR) | 3 000 ֏ |
Կարճ ենթահամարներ/խմբեր | 1 000 ֏ |
Զանգերի ձայնագրություն | 3 000 ֏ |
* Ծառայությունը մատուցվում է հաճախորդի ցանկությամբ Ucom-ի Բաժանորդների սպասարկման բաժնի կողմից, այն դեպքում, երբ բիզնեսը հաճախորդը չունի համապատասխան մասնագետ vOffice կառավարման ինտերֆեյսի միջոցով կարգավորումներ կատարելու համար:
Ինտերակտիվ ձայնային մենյու
Ծառայությունը ստեղծված է UCom-ի կորպորատիվ հաճախորդների համար: Պրոֆեսիոնալ ձայնագրված ձայնային մենյուն ողջունում է զանգող հաճախորդներին և ձայնային հրահանգների միջոցով օգնում կապ հաստատել Ձեր ընկերության համապատասխան աշխատակիցների հետ:
Ձայնային մենյուն պետք է ձայնագրված լինի համապատասխան ձայնային ձևաչափով, որպեսզի օգտագործման համար համատեղելի լինի Ucom-ի vOffice ծառայության կամ այլ ԱՀԿ-ի հետ:
Ինտերակտիվ ձայնային մենյուի ձայնագրման ծառայություն | Սակագին |
---|---|
Ձայնային մենյուի ձայնագրություն (տեքստի ծավալը` առավելագույնը 1 տող A4 ձևաչափի էջում) | 1 000 ֏ |
Ձայնային մենյուի ձայնագրություն (տեքստի ծավալը` առավելագույնը 1 A4 ձևաչափի էջ) | 30 000 ֏ |
Ձայնային մենյուի ձայնագրության նվազագույն պատվեր (տեքստի ծավալը՝ մի քանի բառ/ տող A4 ձևաչափի էջում) | 10 000 ֏ |
CRM* համակարգի աջակցում
CRM համակարգի աջակցման ծառայությունը նախատեսված է այն Ucom կորպորատիվ բաժանորդների համար, ովքեր օգտագործում են սեփական CRM համակարգները և պահանջում են ինտեգրում vOffice-ի հետ:
Սույն ինտեգրման արդյունքում, vOffice ի միջոցով կայացած բոլոր ելքային/մուտքային զանգերը կգրանցվեն առկա CRM համակարգերում:
Ծառայություններ | Ամսավճար (ներառյալ ԱԱՀ) |
---|---|
CRM համակարգի աջակցման ակտիվացում | 10 000 ֏ |
CRM համակարգի աջակցման ամսավճար | 1 000 ֏ |
* Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգ
Robocall (Ավտոզանգ)
- Robocall (Ավտոզանգ) ծառայությունը հնարավորություն է տալիս Ucom vOffice բիզնես ծառայությունների բաժանորդներին նախապես ձայնագրված ձայնային հաղորդագրության միջոցով կապ հաստատել իրենց հաճախորդների/աշխատողների հետ՝ վճարումների մասին հիշեցնելու, նոր արշավների մասին տեղեկացնելու, զգուշացումներ անելու և այլ նպատակներով:
- Բաժանորդը կարող է MP3 ձևաչափով վերբեռնել իր նախապես ձայնագրված ձայնային հաղորդագրությունը, սահմանել Robocall արշավի մեկնարկի օրը/ժամը, առցանց ինտերֆեյսում կատարել բոլոր այլ կարգավորումները և տեսնել զանգերի վիճակագրությունը:
- Robocall ծառայության վճար՝ 10 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) / պատասխանված յուրաքանչյուր Robocall (Ավտոզանգ) զանգի համար:
- Ի լրումն Robocall ծառայության վճարի՝ գանձվում է նաև զանգի 1 րոպեի համար սահմանված վճարը՝ համաձայն vOffice ծառայության գործող սակագների (կախված զանգված բջջային կամ ֆիքսված համարից):
-
vOffice-ի շրջանակներում Դուք կօգտվեք ֆիքսված հեռախոսակապից հետևյալ սակագներով.
Ծառայություններ Ամսավճար Ամսավճար 2 500/3 800 ֏ Զանգեր փակ խմբի անդամների միջև
0 ֏/րոպե Զանգեր տեղական բոլոր ֆիքսված համարներին 5 ֏/րոպե
Զանգեր Հայաստանի բոլոր բջջային համարներին 18 ֏/րոպե Ֆիքսված հեռախոսակապի ծառայությունները մատուցվում են Ucom-ի (060) 65XXXX համարներով:
Միջազգային զանգերի դեպքում գանձումն իրականացվում է ըստ գործող սակագների :Սույն Բաժանորդների փակ խումբ ծառայությունը ակտիվացվում է միևնույն կազմակերպության անունով գրանցված Ucom-ի ամրակցված ցանցի հեռախոսահամարների համար:
-
vOffice-ի շրջանակներում շրջանակներում Դուք կօգտվեք շարժական հեռախոսակապից հետևյալ սակագներով.
Ծառայություններ Ամսավճար (ներառյալ ԱԱՀ) Ամսավճար 300 ֏ Զանգեր խմբի անդամների միջև 0 ֏/րոպե Զանգեր ցանցի ներսում 5 ֏/րոպե Զանգեր ցանցից դուրս 15 ֏/րոպե
Սույն Բաժանորդների փակ խումբ ծառայությունը ակտիվացվում է միևնույն կազմակերպության անունով գրանցված Ucom-ի շարժական ցանցի հեռախոսահամարների համար:
Ակտիվացրեք SMS-փաթեթներ (հղում դեպի SMS) և ուղարկեք SMS-հաղորդագրություններ ցանկացած տեղական կամ միջազգային շարժական հեռախոսահամարներին առավել ցածր սակագնով։
Ակտիվացրեք Ինտերնետի փաթեթներ (հղում ինտերնետ փաթեթի) և օգտվեք շարժական ինտերնետից առավել ցածր սակագնով։
1 գծի ամսավճարը կլինի 100-300 դրամ/ամիս կախված Ձեզ տրամադրվող գծերի քանակից: Որքան մեծ է Ձեր ընկերությունը, այնքան ցածր ամսավճար կվճարեք յուրաքանչյուր գծի համար: