Ինտերնետ փաթեթներ
Ակտիվացրեք Ինտերնետ փաթեթներ և ստացեք հավելյալ գերարագ ինտերնետ երբ ցանկանաք:
Մենք առաջարկում ենք 2 տարբեր ծավալով Ինտերնետ փաթեթներ:
Փաթեթի անվանումը | Ինտերնետի ծավալը | Ակտիվացման վճար | Ակտիվացում |
---|---|---|---|
Ինտերնետ 2 ԳԲ | 2 ԳԲ գերարագ ինտերնետ | 1 500 ֏ | *111*3# |
Ինտերնետ 4 ԳԲ | 4 ԳԲ գերարագ ինտերնետ | 3 000 ֏ | *111*3# |
Դուք միաժամանակ կարող եք ակտիվացնել փաթեթներից միայն մեկը:
Ինտերնետ փաթեթները վավեր կլինեն ակտիվացնելուց հետո 31 օրվա ընթացքում:
Չսպառված Մբ-երը վավերականության ժամկետի ավարտվելուց հետո զրոյանում են:
Փաթեթի մնացորդը և վավերականության ժամկետը կարող եք ստուգել` հավաքելով *133# և սեղմելով զանգի կոճակը կամ զանգելով 111 կարճ համարին:
Շարժական ինտերնետի ծավալն Ինտերնետ փաթեթների համար կգանձվի կիլոբայթերով: Եթե ինտերնետից օգտվելու ժամանակ Ձեր փաթեթը սպառվի, Ձեր կապը չի ընդհատվի, և Դուք կշարունակեք օգտվել ինտերնետից մեկ այլ ակտիվացված փաթեթի կամ հաշվեկշռի հաշվին:
Ակտիվացրած Ինտերնետ փաթեթները կարող եք օգտագործել քանի դեռ Ձեր SIM քարտը գտնվում է ակտիվ շրջանում:
Դուք կարող եք Ինտերնետ փաթեթներ գնել ինչպես կորպորատիվ, այնպես էլ Ձեր անձնական հաշվից, բայց ոչ միաժամանակ:
Փաթեթներից ցանկացածն ակտիվացնելու դեպքում կստանաք ծառայության ակտիվացումը հաստատող կարճ հաղորդագրություն: