uWelcome սակագնային պլան
Ակտիվացման վճար | Րոպե | Ինտերնետ | SMS |
---|---|---|---|
2 500 ֏/15 օր | 300 րոպե տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա |
Անսահմանափակ* |
300 SMS տեղական բոլոր ցանցեր |
- uWelcome սակագնային պլանը հնարավոր է ձեռք բերել միայն Զվարթնոց օդանավակայանի Ucom սպասարկման կենտրոնից։
- Սակագնային պլանի ներառումները վավեր կլինեն 15 օր: Դրանք ամեն անգամ ավտոմատ կվերաակտիվանան 15 օրն ավարտվելուց հետո, և Ձեր հաշվից կգանձվի համապատասխան վճարը: Ներառումները կարող եք ստուգել` հավաքելով *133# և ընտրելով “Ներառումներ”:
- 15 օր անց բավարար գումար չունենալու դեպքում ներառումները չեն ակտիվանա, և Դուք կշարունակեք օգտվել Ucom ծառայություններից՝ ըստ Ձեր սակագնային պլանի հիմանական սակագների: Ներառումներն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կատարել ներառումների վճարի չափով լիցքավորում:
- Ցանկացած պահի կարող եք փոխել Ձեր սակագնային պլանը մյուսով` պարզապես հավաքելով նախընտրած սակագնային պլանին անցնելու կոդը կամ հավաքել *450# կամ զանգել 450 կարճ համարին և հետևել հրահանգներին: Նոր սակագնային պլանին անցնելիս նախկին սակագնային պլանով տրամադրված րոպեները, SMS-ները և ՄԲ-երը կզրոյանան, և կտրամադրվեն նոր սակագնային պլանին համապատասխան ներառումները: Նոր սակագնային պլան ընտրելու ժամանակ Ձեր հաշվին պետք է լինի բավարար գումար նոր սակագնային պլանի ներառումների ակտիվացման համար:
- Ներառված րոպեները չեք կարող օգտագործել տեսազանգեր կատարելու համար:
- Ներառումների վերաակտիվացումը կսկսվի ակտիվ ներառումների ժամկետի ավարտից 10 րոպե առաջ: Նախքան ներառումների վերաակտիվացման սկիզբը Ձեր հաշվին պետք է լինի տվյալ սակագնային պլանի ակտիվացման համար անհրաժեշտ բավարար գումար: Սակագնային պլանի/փաթեթի շրջանակներում տրամադրված ներառումներից կարող եք օգտվել հաստատող SMS հաղորդագրությունը/ծանուցումը ստանալուց հետո։
- Սակագնային պլանի ներառումները չեք կարող օգտագործել ռոմինգում գտնվելիս:
- Ինտերնետի տարածումը և դրա օգտագործումն այլ սարքավորումներից (Tethering) կարող է սահմանափակվել:
- uWelcome սակագնային պլանը հնարավոր է օգտագործել միայն հեռախոսով։
* Բարեխիղճ օգտագործման սկզբունքի համաձայն Ucom-ը հնարավորություն է ընձեռում բոլոր բաժանորդներին հավասար օգտվել որակյալ շարժական կապի ծառայություններից։
Եթե վավերականության 15 օրվա ընթացքում Դուք գերազանցել եք 200 ԳԲ շեմը, մաքսիմալ հասանելի արագությունը կսահմանվի 512 Կբիթ/վրկ։ Այդ արագությունը կգործի մինչև վավերականության ժամկետի ավարտը։
Այդ արագությունը բավարար է, որպեսզի Դուք լիարժեք օգտվեք սոցիալական ցանցերից, մեսենջերներից և մի շարք այլ ծառայություններից։
Դուք կշարունակեք օգտվել ինտերնետից առանց մեգաբայթերի գանձման։
-
Ծառայություններ Վավերականության 15 օրվա ընթացքում ներառումները սպառելուց հետո
Երբ 15 օրն ավարտվել է, և ներառումները չեն ակտիվացել Զանգեր Ucom շարժական ցանցում 0 ֏/րոպե 25 ֏/րոպե Զանգեր դեպի տեղական այլ ցանցեր 15 ֏/րոպե 25 ֏/րոպե Շարժական ինտերնետ - 25 ֏/ՄԲ SMS դեպի տեղական և միջազգային ցանցեր 15 ֏/SMS 25 ֏/SMS MMS դեպի տեղական ցանցեր՝ 15 դրամ/MMS, MMS դեպի միջազգային ցանցեր 290 դրամ/MMS:
Միջազգային MMS-ը գործում է միայն տվյալ երկրներում նշված օպերատորների համար. Orange Ավստրիա, Orange Հորդանան, Orange Մոլդովա, Orange Ֆրանսիա, Free Mobile Ֆրանսիա, Kcell Ղազախստան, Unicom Չինաստան, MTS Ռուսաստան, Magticom Վրաստան, Kyivstar Ուկրաինա, Babilon-Mobile Տաջիկստան, Coscom Ուզբեկստան: