Unity ընկեր

Unity-ի փաթեթի բաժանո՞րդ ես, հրավիրիր ընկերներիդ, ընտանիքի անդամներիդ կամ գործընկերներիդ միանալու Unity-ին և ձեզնից յուրաքանչյուրը կստանա 10 000 դրամ իր Unity հաշվին։

Ինչպես հրավիրել ընկերոջը?

Քայլ 1

Ընկերոջդ հրավիրելու համար պարզապես պետք է քո Unity համարից հավաքես հետևյալ հրահանգը՝ *430*հրավիրվողի հեռախոսահամար*1#:

Քայլ 2

Ընկերդ 1 օրվա ընթացքում պետք է հաստատի հրավերը հետևյալ հրահանգով՝ *430*քո հեռախոսահամարը*2#:

Քայլ 3

Հրավերը հաստատելուց հետո, ընկերդ պետք է 15 օրվա ընթացքում այցելի Ucom-ի սպասարկման ցանկացած կենտրոն և միանա Unity փաթեթին:

Էլ ի՞նչ է պետք իմանալ

  • Առաջարկից կարող ես օգտվել, եթե Unity փաթեթներից որևէ մեկին բաժանորդագրված ես 12 ամսով։

  • Ընկերդ, ում հրավիրում ես, պետք է լինի Ucom շարժական հեռախոսակապի բաժանորդ և առնվազն 3 ամիս չհանդիսանա Ucom ֆիքսված կապի բաժանորդ։

  • Unity փաթեթին միանալուց հետո, քո և ընկերոջդ ծառայությունները պետք է 90 օր անընդմեջ ակտիվ լինեն, որից հետո կստանաք գումարը։

  • Մեկ տարվա ընթացքում կարող ես հրավիրել մինչև 5 ընկեր։

  • Հրավերն ընդունած և Unity փաթեթին միացած բաժանորդը նույն հեռախոսահամարով այլևս չի կարող մասնակցել ծրագրին որպես հրավիրված անձ։

  • Ստացած գումարը կարող եք օգտագործել Unity ծառայություններից օգտվելու համար՝ բացառությամբ «Գումարի փոխանցում» ծառայության։

  • Եթե պայմանագրի ստորագրման օրվանից սկսած 1 ամսվա ընթացքում ծառայությունները տեխնիկապես չակտիվացվեն, ապա հրավերի ժամկետը կլրանա և քո ընկերը չի կարողանա մասնակցել ծրագրին։ Այս դեպքում հրավերը պետք է կրկնել։

  • Եթե ընկերդ 90 օրվա ընթացքում մատուցվող ծառայությունը կասեցնի, դադարեցնի կամ անցում կատարի ավելի ցածր սակագնով Unity փաթեթի, ապա ձեզնից ոչ մեկը չի ստանա 10 000 դրամը։

  • Եթե 90 օրվա ընթացքում կասեցնես կամ դադարեցնես մատուցվող ծառայությունը, ապա 10 000 դրամը կստանա միայն ընկերդ։

  • Ծրագրին միացած ընկերդ չի կարող օգտվել Unity 5000 մարզային առաջարկից և  այն հատուկ առաջարկներից, որոնք ներառում են անվճար ամսավճարների տրամադրում։

  • Հրավիրված ընկերդ ևս կկարողանա նոր ընկերներ հրավիրել Unity և ստանալ 10 000 դրամ յուրաքանչյուրի համար։

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

  • Unity պարգևատրման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) թույլ է տալիս Unity փաթեթի գործող բաժանորդներին հրավիրել ընկերներին, ընտանիքի անդամներին կամ գործընկերներին դառնալ Unity փաթեթներից որևէ մեկի շրջանակում մատուցվող ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ) բաժանորդ:

  • Յուքոմ՝ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերություն։

    Հրավիրող անձ՝  Unity փաթեթներից որևէ մեկին 12 ամսով բաժանորդագրված ակտիվ բաժանորդ, ում մատուցվող ծառայությունները սահմանափակված կամ կասեցված չեն։

    Հրավիրված անձ/Ընկեր՝ Հրավիրող անձի կողմից Ծրագրին մասնակցելու հրավեր ստացած անձ, ով հանդիսամում է Յուքոմի շարժական հեռախոսակապի բաժանորդ։

    Ծրագրի մասնակից՝ Հրավիրող անձ և/կամ Հրավիրված անձ(անձինք)։

    Պարգևատրում՝ դրամական միջոց, որը փոխանցվում է Ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի Unity շարժական կապի հաշվին ուղեցույցով նախատեսված գործողությունների պատշաճ կատարման դեպքում։

    Սպասման ժամանակահատված՝ Հրավիրված անձի կողմից հրավերը ստանալու պահին հաջորդող 24 ժամյա ժամանակահատված, որի ընթացքում Հրավիրված անձը կարող է հաստատել հրավերը։

    Ծառայությունների ակտվացում՝ Unity փաթեթի շրջանակներում մատուցվող և՛ շարժական, և՛ ֆիքսված ծառայությունների ակտիվացում։

    Փորձնական ժամանակահատված՝ Ծառայությունների ակտիվացմանը  հաջորդող 90 օրյա ժամանակահատված։

  • 1․ Հրավիրող անձը պետք է լինի Unity-ի փաթեթի շրջանակում մատուցվող ծառայության ընթացիկ բաժանորդ՝ ակտիվ ֆիքսված ծառայություններով: Հրավիրող անձի և Յուքոմի միջև պետք է կնքված լինի Unity փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու վերաբերյալ համաձայնագիր։

    2․ Ծրագրին չեն կարող մասնակցել Ucom-ի աշխատակիցները, Galaxy-ի բենեֆիտ քարտապանները և կորպորատիվ բաժանորդները։

    3․ Հրավիրված անձը պետք է լինի Յուքոմի շարժական հեռախոսակապի բաժանորդ: Հրավիրված անձը չի կարող ունենալ զուգահեռ մեկ այլ ընթացիկ հրավեր կամ լինել այլ անձի Ծրագրի մասնակից:

    4․ Հրավիրված անձը չպետք է հանդիսանա Յուքոմի ֆիքսված կապի բաժանորդ։ Եթե համապատասխան հասեցում նախկինում մատուցվել են Յուքոմի  ֆիքսված կապի ծառայություններ, ապա տվյալ բաժանորդային պայմանագիրը պետք է լուծված լինի Հրավիրված անձի՝ Յուքոմի վաճառքի և սպասարկման գրասենյակ մոտենալու օրվանից առնվազն 3 ամիս առաջ։

    5․ Հրավիրված անձը Պարգևատրում ստանալու համար պետք է հաստատի ստացված SMS հաղորդագրությունը։

    6․ Հրավիրված անձի և Յուքոմի միջև կնքվում է Բաժանորդային պայմանագիր, ինչպես նաև Unity փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու վերաբերյալ համաձայնագիր։

    7․ Հրավիրող անձը 1 տարվա ընթացքում կարող է հրավիրել մինչև 5 հոգու։ Հրավիրված անձանցից ցանկացածի կողմից հրավերը չհաստատվելու դեպքում, Հրավիրող անձը կարող է հրավիրել այլ անձի։

    8․ Ուղեցույցի 7-րդ կետում նշված 1 տարվա ժամկետի հաշվարկը սկսվում է Հրավերի հաստատման օրվան հաջորդող օրվանից։

    9․ Ծրագրին միացած Unity բաժանորդը չի կարող օգտվել Unity 5000 մարզային առաջարկից և  այն հատուկ առաջարկներից, որոնք ներառում են անվճար ամսավճարների տրամադրում։

    10․ Առաջարկը հաստատած և Ծառայություններին 12 ամսով բաժանորդագրված Հրավիրված անձի հեռախոսահամարը  չի կարող այլևս մասնակցել Ծրագրին:

  • 1 Հրավերների ուղարկում

                Հրավիրող անձը  SMS հաղորդագրության միջոցով ուղարկում է հրավեր՝ օգտագործելով հետևյալ USSD կոդը՝ *430*0XXYYYYYY*1#:

    2. Սպասման շրջան

    •  Հրավերը ստանալուց հետո Հրավիրված անձն ունի 1 օր առաջարկը հաստատելու համար՝ ուղարկելով պատասխան USSD հրաման՝ *430*0XXYYYYYY*2#:
    • Եթե 1 օրվա ընթացքում հրավերը չի հաստատվում՝ ուղարկված հրավերը համարվում է անվավեր, իսկ Հրավիրող անձը հնարավորություն է ունենում ուղարկել նոր հրավեր:
  • Հրավիրված անձը Բաժանորդային պայմանագիրը և Unity փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու վերաբերյալ համաձայնագիրը կնքելու նպատակով պետք է այցելի Յուքոմի վաճառքի և սպասարկման ցանկացած գրասենյակ։ Բաժանորդային պայմանագիրն անհրաժեշտ է կնքել Սպասման ժամանակահատվածին հաջորդող 15 օրվա ընթացքում:

  • Ծրագրի բոլոր փուլերում կարգավիճակի վերաբերյալ SMS ծանուցումները ուղարկվում են ինչպես Հրավիրող անձին, այնպես էլ Հրավիրված անձին՝ տեղեկացնելով նրանց բոլոր համապատասխան գործողությունների մասին: Մեկ անգամ ուղարկված SMS-ը, չի կարող նորից ուղարկվել: Այնուամենայնիվ, կարգավիճակի մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել Յուքոմի վաճառքի և սպասարկման ցանկացած գրասենյակի աշխատակիցների կողմից: Միակ բացառությունը վերաբերում է առաջին SMS-ին, կամ ցանկացած SMS-ին, որը չի հաստատվել սահմանված ժամկետում. նման դեպքերում ուղարկողը կարող է կրկին ուղարկել հրավերի հարցումը: