Unity սակագնային պլան
Unity 8000 |
Unity 10900 |
Unity 12500 | Unity 16000 | Unity 20000 |
---|---|---|---|---|
8 000 դրամ | 10 900 դրամ | 12 500 դրամ | 16 000 դրամ | 20 000 դրամ |
20 ԳԲ Ինտերնետ 500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա |
Անսահմանափակ Ինտերնետ 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա |
Անսահմանափակ Ինտերնետ 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա |
Անսահմանափակ Ինտերնետ 3000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա |
Անսահմանափակ Ինտերնետ 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա |
150 Մբ/վ ֆիքսված ինտերնետ | 200 Մբ/վ ֆիքսված ինտերնետ | 250 Մբ/վ ֆիքսված ինտերնետ | 350 Մբ/վ ֆիքսված ինտերնետ | 500 Մբ/վ ֆիքսված ինտերնետ |
2 Super SIM հատուկ գնով |
3 Super SIM հատուկ գնով |
3 Super SIM հատուկ գնով |
4 Super SIM հատուկ գնով |
4 Super SIM հատուկ գնով |
Super Wi-Fi սարք | Super Wi-Fi սարք | Super Wi-Fi սարք | Super Wi-Fi սարք | Super Wi-Fi սարք |
210+ TV ալիք |
210+ TV ալիք |
210+ TV ալիք |
210+ TV ալիք |
|
180 րոպե տեղական բոլոր ֆիքսված ցանցեր,ԱՄՆ և Կանադա | 180 րոպե տեղական բոլոր ֆիքսված ցանցեր,ԱՄՆ և Կանադա |
*Արագությունը հասանելի է լարային միացմամբ: Wi-Fi միացման դեպքում տրամադրվող արագության վրա կարող են ազդել ցրող սարքի տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև ընդունող սարքի Wi-Fi զգայունությունը և շրջակա Wi-Fi աղմուկը:
Ucom-ի Ինտերնետը ճանաչվել է ամենաարագը Հայաստանում Ookla ընկերության կողմից 2022թ Speedtest տվյալների վերլուծության հիման վրա։
-
Unity 5000 մարզային Unity 7000 մարզային Unity
90008000 մարզային
5 000 դրամ 7 000 դրամ 8 000 դրամ 10 ԳԲ Ինտերնետ
350 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր
20 ԳԲ Ինտերնետ
500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր
20 ԳԲ Ինտերնետ
1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր
100 Մբ/վ ֆիքսված ինտերնետ 100 Մբ/վ ֆիքսված ինտերնետ 150 Մբ/վ ֆիքսված
ինտերնետ2 Super SIM
հատուկ գնով
2 Super SIM
հատուկ գնով
3 Super SIM
հատուկ գնով
Super Wi-Fi սարք 210+ TV ալիք
Մինչև 30/06/2025 Գորիս, Գավառ, Իջևան, Սևան, Արտաշատ, Նոր Հաճն, Բյուրեղավան, Աշտարակ քաղաքների և Ջրվեժ գյուղի բաժանորդները բաժանորդագրվելով Unity մարզային փաթեթներին 12 ամսով, կօգտվեն փաթեթից 3 ամիս անվճար։ Ջրվեժ գյուղի հասանելի հասցեներ:
-
Unity սակագնային պլաններում՝ կախված սակագնային փաթեթի տեսակից, ներառված են Հետվճարային ամսական բաժանորդագրությամբ շարժական հեռախոսակապ, ֆիքսված ինտերնետ, հեռուստատեսություն, ֆիքսված հեռախոսակապ։
Միավորելով Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայությունները մեկ փաթեթում՝ Դուք կվճարեք մինչև 45% ավելի քիչ գումար, քան այդ ծառայություններին առանձին-առանձին բաժանորդագրվելու դեպքում։ Օրինակ Ucom-ի շարժական կապի բաժանորդները 20GB ինտերնետի և 1000 րոպե դեպի բոլոր ցանցեր զանգերի համար առանձին կվճարեին 3000 դրամ (ինչպես օրինակ level up 3000 դրամանոց փաթեթի համար)։Ucom-ի ֆիքսված կապի բաժանորդները մինչև 250mbps տան ինտերնետի և 210-ից ավել TV ալիքների համար կվճարեին 20000 դրամ (ինչպես օրինակ uMix L 20000 դրամանոց փաթեթի համար), առանձին այս ծառայություններին բաժանորդագրվելու դեպքում ծառայությունների ընդհանուր գումարը կկազմեր 23000 դրամ։
Unity սակագնային պլաններին կարող եք բաժանորդագրվել 12 ամսով կամ անժամկետ։ Unity տարիֆին 12 ամսով բաժանորդագրության ժամկետի մեջ չի ներառվում Ձեր նախորդ(գործող) սակագնային պլանի (փաթեթի) բաժանորդագրության ավարտին մնացած ժամկետը։ 14/08/2023 -ից Համաձայնագրի պարտավորության ժամկետի ավարտից 2 ամիս անց այն ավտոմատ երկարաձգվելու է ևս 12 ամսով։ Եթե չեք ցանկանում երկարաձգել, կարող եք այցելել Ucom սպասարկման կենտրոն պարտավորության ժամկետի ավարտից հետո՝ 2 ամսվա ընթացքում։
Առանց բաժանորդագրության գործում են հետևյալ արագությունները՝ Unity 7000 Մարզային - 25 Մբ/վ, Unity 8000 - 25 Մբ/վ, Unity 9000 Մարզային - 25 Մբ/վ, Unity 12000 - 50 Մբ/վ, Unity 12500 - 50 Մբ/վ, Unity Super 16000 - 100 Մբ/վ, Unity Super 20000 - 100 Մբ/վ:
Ֆիքսված կապով ինտերնետի նշված արագությունները հասանելի են մալուխային միացմամբ: Wi-Fi միացման դեպքում տրամադրվող արագության վրա կարող են ազդել ցրող սարքի տեխնիկական հնարավորությունները, ընդունող սարքի Wi-Fi զգայունությունը, ինչպես նաև շրջակա Wi-Fi աղմուկը:
Ձեր Unity սակագնային պլանում ներառված բոլոր ծառայությունների համար գործում է մեկ ընդհանուր գումարային սահմանաչափ (առավելագույն բացասական հաշվեկշիռ, որի սահմաններում Դուք կարող եք օգտվել ծառայություններից), որը գերազանցելու դեպքում սահմանափակվում են միայն հեռախոսակապի ծառայությունները (Դուք չեք կարողանալու ելքային զանգեր կատարել), իսկ սակագնային պլանում ներառված մյուս ծառայությունները շարունակվում են պատշաճ մատուցվել: Նման դեպքում Դուք պետք է վճարեք Ձեր Սակագնային պլանի ամսավճարն ամբողջությամբ:
Ընթացիկ ամսվա ընթացքում չօգտագործված րոպեների, SMS-ների և ՄԲ-երի ներառումները հաջորդ ամիս չեն փոխանցվում:
Նշված հավելվածներից ու կայքերից անխափան ու լիարժեք օգտվելու համար հարկավոր է, որպեսզի Ձեր հաշիվը լինի դրական: Հիմնական փաթեթում ներառված անվճար հավելվածներից օգտվելիս հնարավոր է ինտերնետային այլ ռեսուրսների հետ տվյալների փոխանակում, որի համար գանձումը կկատարվի համաձայն սակագնային փաթեթի:
Unity սակագնային պլաններիի շրջանակներում կնքվող Բաժանորդային Պայմանագրի Հավելվածի 2-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ։ Կատարված փոփոխությունների արդյունքում գործող բաժանորդային պայմանագրից Հիմնական փաթեթին (որտեղ ներառվում են նաև ֆիքսված կապի ծառայությունները) անցում կատարելու դեպքում գործող բաժանորդային պայմանագիրը կհամարվի լուծված և, անկախ ֆիքսված ծառայությունները փաստացի մատուցվելու հանգամանքից, շարժական կապի ծառայությունները կմատուցվեն Հիմնական փաթեթով սահմանված պայմաններով։
Հիմնական փաթեթի շարժական կապի ծառայության ներառումների վերաակտիվացումը կսկսվի ակտիվ ներառումների ժամկետի ավարտից 10 րոպե առաջ: Նախքան ներառումների վերաակտիվացման սկիզբը, Ձեր հաշվին պետք է լինի տվյալ սակագնային պլանի ակտիվացման համար անհրաժեշտ չափով գումար: Հիմնական փաթեթի շարժական կապի ծառայության ներառումները չեք կարող օգտագործել ռոումինգում գտնվելիս:
Հիմնական փաթեթում ներառված շարժական կապի ծառայության ինտերնետի տարածումը և դրա օգտագործումն այլ սարքավորումներից (Tethering) կարող է սահմանափակվել Ucom-ի կողմից:
Բարեխիղճ օգտագործման սկզբունքից ելնելովUcom-ը հնարավորություն է ընձեռում բոլոր բաժանորդներին հավասար օգտվել որակյալ շարժական կապի ծառայություններից։
Եթե վավերականության 30 օրվա (Հիմնակափաթեթի համարի դեպքում՝ 1 ամսվա) ընթացքում Դուք գերազանցել եք շարժական ինտերնետ կապի ծառայության 200 ԳԲ շեմը, մաքսիմալ հասանելի արագությունը կսահմանվի 512 Կբիթ/վրկ։ Unity Super SIM քատերի դեպքում այդ արագությունը կգործի մինչև վավերականության ժամկետի ավարտը, իսկ Հիմնական փաթեթի շարժական կապի հեռախոսահամարի (Հիմնական համար) դեպքում՝ մինչև հաջորդ ամսվա 1-ը։
Այդ արագությունը բավարար է, որպեսզի Դուք լիարժեք օգտվեք սոցիալական ցանցերից, մեսենջերներից և մի շարք այլ ծառայություններից։
Դուք կշարունակեք օգտվել շարժական կապ ինտերնետ ծառայությունից առանց Ձեր կողմից օգտագործված մեգաբայթերի դիմաց գումաի գանձման։
Unity 9000 մարզային սակագնային պլանը հասանելի է միացման համար Երևան քաղաքի հետևյալ հասցեների այն բնակիչների համար, ովքեր չեն հանդիսանում Unity-ի բաժանորդ։
01/05/2023-ից Unity 7000 մարզային փաթեթին միացող նոր բաժանորդները (ովքեր չեն հանդիսանում Ucom ֆիքսված ծառայությունների բաժանորդ) կստանան Wi-Fi 6 սարք: Wi-Fi 6 սարք կստանան նաև , Unity 8000, Unity 9000 մարզային Unity 12 500, Unity Super 16 000 և Unity Super 20 000 փաթեթների նոր բաժանորդները:
Unity փաթեթների ֆիքսված ինտերնետի նշված արագությունները և Super SIM-երը հասանելի են 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։
uMix Մարզային+ սակագնային պլանը (uMix Regional+) հասանելի է 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։
* Րոպեները կարող եք օգտագործել դեպի տեղական ֆիքսված բոլոր ցանցեր զանգելու համար։
-
Մինչև 30․06․25 թ․ միացեք Unity 12 000 սակագնային պլանին զեղչված՝ 10 900 դրամ ամսավճարով։
*ֆիքսված ինտերնետի նշված արագություններն ու Super SIM-երը հասանելի են 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։ Առաջարկից կարող եք օգտվել, եթե դեռևս Unity բաժանորդ չեք և տվյալ հասցեում չի մատուցվում Unity ծառայություն։
Միանալու համար մոտեցեք Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն։
-
21․03․2025-ից գործում է հատուկ առաջարկ՝ 50% զեղչ 5 ամիս շարունակ բոլոր այն նոր բաժանորդների համար, ովքեր կմիանան Unity ՍՊ-ին (բացառությամբ Unity 5000 Regional ՍՓ-ի)՝ կնքելով 12 ամսով բաժանորդագրության համաձայնագիր։
- Համաձայնագրի վաղաժամ խզման դեպքում կիրառվում է հրաժարագին՝ 30,000 ՀՀ դրամի չափով։
- Առաջին ամսվա զեղչը տրամադրվելու է գրանցման հաջորդ ամսից սկսած։
- Եթե բաժանորդն արդեն իսկ բաժանորդագրվել է մարզերի համար հատուկ առաջարկի շրջանակներում Unity սակագնային պլաններից որևէ մեկին, ապա այս առաջարկը կիրառելի չէ։ Համապատասխանաբար, սույն առաջարկի շրջանակներում, բաժանորդագրված բաժանորդների համար կիրառելի չէ մարզերի համար հատուկ առաջարկը։
- «50%
Արմավիր
Արարատ
Ծաղկաձոր
Մասիսի շրջ․
Ջերմուկ
Դիլիջան
Իջևան
Քաջարան
Վեդի
Փարաքար
Պտղնի
Ագարակ
Աշտարակ
Մեծամոր
Գորիս
Արտաշատ
Սևան
Թաիրով
Գավառ
- Առաջարկը գործում է միայն ակտիվ վաճառքի միջոցով միացում իրականացնելու դեպքում։
;
-
Ձեր շարժական և ֆիքսված կապի ծառայությունները, հնարավոր է, որ ակտիվացվեն տարբեր ժամանակահատվածներում, ինչը պայմանավորված է ֆիքսված կապի ծառայությունների համար անհրաժեշտ մալուխների անցկացմամբ և(կամ) Սարքերի տեղադրմամբ (կարգավորմամբ)։
Մինչ Unity սակագնային փաթեթով նախատեսված ֆիքսված կապի ծառայության մատուցումը (ակտիվացումը), Դուք կօգտվեք միայն շարժական կապի ծառայությունից, որի համար կվճարեք ըստ Ձեր Հիմնական փաթեթի տեսակի՝ Աղյուսակ 1-ում նշված չափով և տրամադրված ծառայության օրերի հաշվարկով։ Ֆիքսված կապի ծառայության մատուցման պահից սկսած կհաշվարկվի Ձեր Unity սակագնային փաթեթի համար սահմանված ամսավճարը (տվյալ ամսվա՝ ըստ տրամադրված ծառայության օրերի քանակի):
* Շարժական կապի ծառայությունների վճարները (ՀՀ դրամ), որոնք գործում են մինչև Հիմնական փաթեթում ներառված ֆիքսված կապի ծառայությունների մատուցման օրը Ամսավճար Unity 7000 մարզային 3 500 դրամ Unity 9000 մարզային 3 500 դրամ Unity 8000 3 500 դրամ Unity 12500 5 000 դրամ Unity Super 16000 7 000 դրամ Unity Super 20000 8 500 դրամ Ucom-ի ֆիքսված կապի ծառայությունից Unity սակագնային փաթեթներից մեկին անցում կատարելիս (եթե նոր սարք(եր) տեղադրելու անհրաժեշտություն չկա) բաժանորդի հասցեում (տարածք) արդեն իսկ տեղադրված սարք(եր)ի հանձնման-ընդունման ակտը հանդիսանում է հիմնական փաթեթի բաժանորդային պայմանագրի բաղկացուցիչ մասը և նոր ակտ չի կնքվում:
Unity ծառայության բաժանորդը եթե մեկ անգամ հրաժարվում է իր փաթեթի շրջանակներում տեղադրված Wi-Fi 6 սարքից, ապա հաջորդ անգամ կրկին տեղադրելու համար պետք է վճարի 10 000 դրամ։
-
Հաշվեկշռի և մնացորդի ստուգում՝ *133#:
Շարժական հեռախոսակապի համարի (Հիմանական համար) կողմից խմբում առկա համարների ստուգում, հեռացում՝ *460#:
Unity Super SIM քարտի կողմից Unity տարիֆին միանալու հարցում՝ *460#:
Unity 1500 սակագնային փաթեթի ներառումների ստացում, անցում Unity 1500 տարիֆին ՝ *456# :
Unity 3500 սակագնային փաթեթիներառումների ստացում, անցում Unity 3500 տարիֆին՝ *457# :
-
Unity 9000 մարզային, Unity 12000, Unity Super 16000, Unity Super 20000 փաթեթներին հասանելի են նաև հավելյալ ծառայություններ.
Հավելյալ TV միացում 4K ալիք** Static IP տրամադրում*** 2 500 դրամ ամսավճար 1 000 դրամ ամսավճար 1 000 դրամ ամսավճար 210+ TV ալիք* *Հավելյալ TV փաթեթում ներառված են Unity հիմնական փաթեթի բոլոր ալիքները։
**Այս ծառայությունից օգտվելու համար Ձեր TV box-ը պետք է ունենա 4K որակով ցուցադրման հնարավորություն։
***Մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը ստատիկ IP ծառայության ամսավճարը կկազմի 1000 դրամ՝ յուրաքանչյուր ստատիկ IP-ի համար։ 2024 թվականի մայիսի 1-ից ստատիկ IP ծառայության ամսավճարը կկազմի 2000 դրամ (նախկին 1000 դրամի փոխարեն)՝ յուրաքանչյուր ստատիկ IP-ի համար։
Unity ՍՓ-ների հետ տրամադրվող ստատիկ IP-ի արագությունը մինչև 50 ՄԲ/վրկ է
-
Հիմնական փաթեթներից մեկին 12 ամսով բաժանորդագրվելիս՝
- Դուք կարող եք անցում կատարել (բաժանորդագրվել) ավելի բարձր արժեքով Unity սակագնային փաթեթի առանց տուգանք վճարելու՝ պահպանելով ընթացիկ բաժանորդագրությունը։ Բաժանորդային վճարի փոփոխությունը կկատարվի ֆիքսված կապի ծառայությունների փաստացի մատուցուման պահից:
- ավելի մատչելի Unity սակագնային փաթեթի անցում կատարելու դեպքում Ucom-ն իրավունք ունի Ձեզանից պահանջելու սույն պայմաններում նախատեսված տուգանքի գումարը:
Դուք կարող եք ժամանակավոր կասեցնել Հիմնական փաթեթում ներառված ֆիքսված կապի ծառայությունները՝ մինչև 60 օր ժամկետով, Ucom-ի կողմից սահմանված կարգով՝ միաժամանակ օգտվելով շարժական կապի ծառայություններից, որի համար կվճարեք ըստ Ձեր սակագնային փաթեթի տեսակի՝ Աղյուսակ 1-ում նշված չափով և տրամադրված ծառայության օրերի հաշվարկով։
Եթե Unity Super 20000 սակագնային փաթեթով օգտվում եք անվճար TV ծառայությունից, ապա այլ փաթեթի անցում կատարելիս ծառայությունը կդառա վճարովի:
Unity տարիֆներից մեկին Ձեր ֆիքսված հեռախոսակապով (uPhone) միանալու դեպքում նախևառաջ կօգտվեք Unity փաթեթում ներառված անվճար 180 րոպեներից, իսկ դրանք սպառելուց հետո ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների համար կվճարեք Ձեր նախկին սակագնային պլանին համապատասխան սակագները։
uPhone 1000
րոպեներ դեպի տեղական բոլոր ֆիքսված ցանցեր (ներառյալ Ucom), ինչպես նաև՝ ԱՄՆ և Կանադա 360 րոպե զանգեր դեպի տեղական բոլոր ֆիքսված ցանցեր (ներառյալ Ucom) 4 դրամ/րոպե զանգեր դեպի տեղական բոլոր շարժական ցանցեր 24 դրամ/րոպե uPhone 600
րոպեներ դեպի տեղական բոլոր ֆիքսված ցանցեր (ներառյալ Ucom), ինչպես նաև՝ ԱՄՆ և Կանադա 180 րոպե զանգեր դեպի տեղական բոլոր ֆիքսված ցանցեր (ներառյալ Ucom) 4 դրամ/րոպե զանգեր դեպի տեղական բոլոր շարժական ցանցեր 24 դրամ/րոպե uPhone 060
րոպեներ դեպի տեղական բոլոր ֆիքսված ցանցեր (ներառյալ Ucom), ինչպես նաև՝ ԱՄՆ և Կանադա 180 րոպե զանգեր դեպի Ucom 060 կոդով համարներին 1 դրամ/րոպե զանգեր դեպի Երևանի ֆիքսված հեռախոսային ցանցեր 5 դրամ/րոպե զանգեր դեպի Հայաստանի այլ ֆիքսված ցանցեր 16 դրամ/րոպե զանգեր դեպի Հայաստանի շարժական ցանցեր 28 դրամ/րոպե -
Հիմնական փաթեթի համար յուրաքանչյուր ամիս Բաժանորդին ներկայացվելու է հաշիվ նախորդ ամսվա ամսավճարի, իսկ առկայության դեպքում նաև բացասական հաշվեկշռի համար, որում նշված պարտքի գումարը Դուք պետք է վճարեք մինչև տվյալ ամսվա 20-ը ներառյալ՝ անկախ ծառայություններից փաստացի օգտվելու հանգամանքից: Չվճարելու դեպքում Հիմնական փաթեթում ներառված ծառայությունները սահմանափակվում են (բացառությամբ շարժական և ֆիքսված հեռախոսակապի մուտքային զանգերի) մինչև պարտք եղած գումարի ամբողջական մարումը: Սահմանափակման ժամանակահատվածի համար սակագնային փաթեթի ամսավճարն ենթակա է գանձման: Ձեր կողմից մինչև հաջորդ ամսվա 1-ը պարտքն ամբողջությամբ չվճարելու դեպքում Ucom-ն իրավունք ունի Ձեզ մատուցվող ծառայություններն ամբողջությամբ կասեցնելու: Կասեցման ժամանակահատվածի համար ամսավճարներ չեն գանձվում: Կասեցման ժամանակահատվածում նախորդ ամիսների պարտքը (չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը) վճարելու դեպքում ծառայությունները վերաակտիվանում են: Վերաակտիվացված ամսվա ամսավճարը գանձվում է՝ ըստ օրերի քանակի:
Unity սակագնային փաթեթնրի համար վճարումը կատարում եք միասնական հաշվով՝ պարզապես լիցքավորելով Ձեր Unity հեռախոսահամարը։
-
Դուք կարող եք ձեռք բերել Ձեր նախընտրած Unity Super SIM քարտերը (կանխավճարային SIM-քարտեր) Unity սակագնային փաթեթնրից մեկին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։ Unity Super SIM քարտերի քանակը կախված է Ձեր Unity սակագնային փաթեթի տեսակից։
Unity Super SIM քարտերը կարող եք ձեռք բերել ինչպես Հիմնական փաթեթին բաժանորդագրման պահին, այնպես էլ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ, Ձեր կամ 3-րդ անձի անունով։
Հիմնական փաթեթի բաժանորդը կարող է խմբից հեռացնել Unity Super SIM քարտը՝ առանց դրա օգտատիրոջ համաձայնության կամ մասնակցության:
Unity Super SIM քարտի օգտատերը (առանց Հիմնական համարի բաժանորդի համաձայնության) կարող է փոփոխել իր սակագնային պլանը (փաթեթը), դուրս գալ Unity խմբից կամ լուծել իր և Ucom-ի միջև գործող բաժանորդային պայմանագիրը:
Unity Super SIM քարտի օգտատերերը չեն կարողանա օգտվել արտոնյալ պայմաններից՝ ամսավճարը կփոխվի ըստ օգտատիրոջ ընտրված սակագնային պլանի, եթե Unity սակագնային փաթեթով մատուցվող ծառայությունները կասեցվել կամ դադարեցվել են, կամ եթե Unity Super SIM քարտը հեռացվել է Unity խմբից, կամ եթե Unity սակագնային փաթեթի բաժանորդն անցում է կատարել մեկ այլ (ոչ Unity ) սակագնային փաթեթի (պլանի)։
Հիմնական փաթեթի ներառումները վավեր կլինեն 30 օր: 30 օր անց դրանք ինքնաբերաբար կակտիվանան և Ձեր հաշվից կգանձվի համապատասխան վճարը: Ձեր հաշվին բավարար գումար չլինելու դեպքում ներառումները չեն ակտիվանա, և Դուք կշարունակեք օգտվել Ucom ծառայություններից՝ ըստ Ձեր Unity սակագնային փաթեթի հիմնական սակագների: Ներառումներն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կատարել ներառումների վճարի չափով հաշվի համալրում (լիցքավորում): Ձեր սակագնային փաթեթի ներառումները կարող եք ստուգել` հավաքելով *133# և ընտրելով «Ներառումներ» եզրույթը:
Unity տարիֆից դուրս Unity 1500-ի ամսավճարը 3 000 դրամ է։
Unity տարիֆից դուրս Unity 3500-ի ամսավճարը 5 000 դրամ է:Սակագները փաթեթը սպառելուց հետո՝
վավերականության 30 օրվա ընթացքում ներառված րոպեները սպառելուց հետո երբ 30 օրն ավարտվել է, և ներառումները չեն ակտիվացել զանգեր Ucom շարժական ցանցում 0 դրամ/րոպե 25 դրամ/րոպե Զանգեր դեպի տեղական այլ ցանցեր 15 դրամ/րոպե 25 դրամ/րոպե շարժական ինտերնետ 15 դրամ/ՄԲ 25 դրամ/ՄԲ SMS դեպի տեղական և միջազգային ցանցեր 15 դրամ/SMS 25 դրամ/SMS Սակագնային պլանի/փաթեթի շրջանակներում տրամադրված ներառումներից կարող եք օգտվել հաստատող SMS հաղորդագրությունը/ծանուցումը ստանալուց հետո։
-
Ծառայություններ Վավերականության 30 օրվա ընթացքում ներառված րոպեները սպառելուց հետո Երբ 30 օրն ավարտվել է, և ներառումները չեն ակտիվացել Զանգեր Ucom շարժական ցանցում 0 դրամ/րոպե 15 դրամ/րոպե Զանգեր դեպի տեղական այլ ցանցեր 15 դրամ/րոպե 15 դրամ/րոպե Շարժական ինտերնետ 15 դրամ/ՄԲ 15 դրամ/ՄԲ SMS դեպի տեղական և միջազգային ցանցեր 15 դրամ/SMS 15 դրամ/SMS MMS դեպի տեղական ցանցեր՝ 15 դրամ/MMS,
MMS դեպի միջազգային ցանցեր 290 դրամ/MMS*
* Գործում է միայն հետևյալ երկրներում նշված օպերատորների համար՝ Orange Ավստրիա, Orange Հորդանան, Orange Մոլդովա, Orange Ֆրանսիա, Free Mobile Ֆրանսիա, Kcell Ղազախստան, Unicom Չինաստան, MTS Ռուսաստան, Magticom Վրաստան, Kyivstar Ուկրաինա, Babilon-Mobile Տաջիկստան, Coscom Ուզբեկստան:
Եթե «ՄՏՏ» ԲԸ օպերատորի հետ համատեղ կրկնակի SIM-քարտի օգտագործման վերաբերյալ ծառայությունների ակտիվացման օրվա դրությամբ Ձեր և Յուքոմի միջև առկա է կնքված Համաձայնագիր՝ նշված Բաժանորդային պայմանագրի համարով, ապա Համաձայնագիրը համարվում է կնքված նախկին Համաձայնագրի կնքման օրվա դրությամբ
-
Եթե Դուք, որպես Հիմնական փաթեթի Բաժանորդ (անկախ պատճառներից և հիմքերից) լուծեք 12 ամիս ժամկետով կնքված Բաժանորդային պայմանագիրը մինչև դրա գործողության ժամկետի ավարտը, ապա Ucom-ն իրավունք ունի Ձեզանից պահանջելու տուգանք.
- Unity 7000 և Unity 8000 տարիֆների դեպքում՝ 10 000 դրամի չափով,
- Unity 9000, Unity 12000 և Unity 12500 տարիֆների դեպքում՝ 15 000 դրամի չափով,
- Unity Super 16000 և Unity Super 20000 տարիֆների դեպքում՝ 20 000 դրամի չափով։
Unity սակագնային փաթեթի Բաժանորդային Պայմանագիրը լուծելու պահին Ձեր կողմից օգտագործված որոշ ծառայությունների օրինակ՝ ֆիքսված հեռախոսակապ, ռոումինգ, Բաժանորդի կողմից ակտիվացված լրացուցիչ ծառայություններ դիմաց հաշվարկվող վճարը (պարտքը) Ucom-ի Բիլինգային համակարգում չի արտացոլվում, ուստի այդ ծառայությունների դիմաց հաշիվը Ձեզ կներկայացվի մի քանի օր հետո: Դուք պարտավոր եք ամբողջությամբ վճարել Ձեր պարտքը համապատասխան հաշիվը ստանալուց 10 օրվա ընթացքում՝ անկախ Բաժանորդային Պայմանագրի լուծման հանգամանքից:
Բաժանորդային Պայմանագիրը լուծելու օրվանից 15-օրյա ժամկետում սարքերը պատշաճ վիճակում Ucom-ին չվերադարձնելու (Ucom-ի աշխատողի կողմից սարքերի ապամոնտաժմանը խոչընդոտելու կամ պակաս կոմպլեկտայնությամբ (պատկանելիքներով) վերադարձնելու) դեպքում Ucom-ն իրավունք ունի Ձեզանից պահանջելու սարք(-եր)ը կամ www.ucom.am կայքում նշված Սարք(-եր)ի արժեքները, իսկ «Adapter»-ի կամ HDMI մալուխի չվերադարձման յուրաքանչյուր դեպքի համար Ucom-ն իրավունք ունի Ձեզանից պահանջելու տուգանք՝ 5000 ՀՀ դրամի չափով:
Այս պարագայում Ձեր շարժական կապի ծառայությունները կկասեցվեն մինչև Սարք(եր)ի վերադարձի կամ դրանց արժեքների (տուգանքի գումարի) ամբողջական կամ տարաժամկետ վճարումը:
-
Տեղադրման կարգը
Դուք արդեն ծանոթացե՞լ եք Ucom-ի ծառայությունների մեծ հնարավորություններին և ցանկանում եք բաժանորդագրվե՞լ: Ահա մի քանի քայլ, որոնք Դուք պետք է անցնեք Ucom-ի բաժանորդ դառնալու համար:
Քայլ առաջին:
Բաժանորդագրվեք մեր ծառայություններին Ucom-ի սպասարկման կենտրոններում կամ առցանց: Ձեզ անհրաժեշտ է այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը, կամ Ձեզ կարող է այցելել մեր վաճառքի ներկայացուցիչը` տեղում ներկայացնելու ծառայությունների տրամադրման դիմում-հայտը:
Քայլ երկրորդ:
Դիմում հայտի ստորագրումից հետո 7, իսկ առանձնատներում՝ 10, աշխատանքային օրվա ընթացքում կկատարվի ֆիքսված ծառայությունների միացումը: Դուք կունենաք հնարավորություն ընտրելու աշխատանքների կատարման օրը և ժամը:
Քայլ երրորդ:
Տեղադրման խմբի այցելություն: Մեր աշխատակիցները կանցկացնեն օպտիկամանրաթելային մալուխը դեպի Ձեր բնակարան, կտեղադրեն GPON օպտիկական կոդավորիչը (U!TV բաժանորդների համար նաև TV Box-ը), կակտիվացնեն ծառայությունը և կստուգեն կապի առկայությունը:
Այժմ Դուք Ucom-ի բաժանորդ եք:
Համակցման աշխատանքների սակագներ
Բազմաբնակարանային շենքերի բնակարաններում կատարվող համակցման աշխատանքների արժեքը ներառվում է մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքի մեջ:
Առանձնատներում համակցման աշխատանքների վճարը հաշվարկվում է ըստ անհրաժեշտության, չափագրման հիմունքներով, ամենամոտ հասանելի մուտքից մինչև առանձնատուն, հետևյալ կերպ․
- Մինչև 100 մետր օպտիկական մալուխով համակցման աշխատանքների արժեքը կազմում է միանվագ 15000 դրամ։ Այնուհետև հավելյալ կատարվող համակցման աշխատանքների յուրաքանչյուր մետրի արժեքը կազմում է 200 դրամ: Unity սակագնային պլաններին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում համակցման աշխատանքների միանվագ 15 000 դրամ գումարը չի գանձվի (մինչև 200 մետր հեռավորության համար): Բաժանորդը կվճարի միայն 200 մետրից ավել հաշվարկված գումարը:
- 12 ամիս ժամկետով կնքված Բաժանորդային պայմանագիրը մինչև դրա գործողության ժամկետի ավարտը խզելու (լուծելու) դեպքում Ucom-ն իրավունք ունի Ձեզանից պահանջելու տուգանք՝ հատուկ առաջարկի շրջանակում չեղարկված միացման գումարի չափով:
- Ներքին լարանցման մալուխներով (UTP/FTP) կատարվող համակցման աշխատանքների արժեքը ներառվում է մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքի մեջ, այն դեպքում եթե երկարությունը չի գերազանցում 55 մետրը: 55 մետրը գերազանցելու դեպքում բաժանորդից գումարը գանձվում է 51 մետրից սկսած յուրաքանչյուր մետրի համար՝ 150 դրամ:
Օրինակ՝ եթե համակցման աշխատանքների կատարման ժամանակ ծախսվել 85 մետր մալուխ, ապա բաժանորդից գումար կգանձվի հավելյալ ծախսված 35 մետրի համար՝ յուրաքանչյուր մետրը 150 դրամ:
Ucom ծառայություններին երկուսից ավելի կետով միանալու դեպքում մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքի մեջ ներառվող ներքին լարանցման մալուխներով (UTP/FTP) կատարվող համակցման աշխատանքների նախնական 55 մետրին գումարվում է ևս 20 մետր` յուրաքանչյուր կետի համար:
Օրինակ՝ եթե Ձեզ Ucom ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է 4 միացում, ապա մատուցվող ծառայությունների արժեքի մեջ կներառվի 90 մետր մալուխի գումար և Դուք կսկսեք վճարել միայն դրանից ավել օգտագործվող մալուխի համար:
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ֆիզիկական անձը բաժանորդագրվել է հատուկ սակագնային փաթեթների մի տարածքում, որը հանդիսանում/ծառայում է որևէ իրավաբանական անձի և/կամ անհատ ձեռնարկատիրոջ փաստացի գործունեության վայր և/կամ ֆիզիկական անձի կողմից շահույթ ստանալու նպատակով օգտագործվող գործունեության վայր, կամ երբ ֆիզիկական անձը բաժանորդագրվել է հատուկ սակագնային փաթեթներից որևէ մեկին:
Նման դեպքերում իրականացվող համակցման աշխատանքների ընթացքում օգտագործված օպտիկական մալուխի համար գանձումը կատարվում է 51 մետրից սկսած՝ յուրաքանչյուր մետրի համար 200 դրամ, իսկ օգտագործված ներքին լարանցման մալուխի (UTP/FTP) համար՝ 55 մետրը գերազանցելու դեպքում գումարը գանձվում է 51 մետրից սկսած յուրաքանչյուր մետրի համար՝ 150 դրամ:
Որոշակի տարածքներում ծառայություններ մատուցելու նպատակով մալուխների մոնտաժման աշխատանքների համար կարող են կիրառվել ֆիքսված վճարներ, որոնց կարող եք ծանոթանալ Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում:
-
Բաժանորդային Պայմանագիրը լուծելու օրվանից 15-օրյա ժամկետում Սարքերը պատշաճ վիճակում Ucom-ին չվերադարձնելու (Ucom-ի աշխատողի կողմից Սարքերի ապամոնտաժմանը խոչընդոտելու կամ պակաս կոմպլեկտայնությամբ (պատկանելիքներով) վերադարձնելու) դեպքում Ucom-ն իրավունք ունի Ձեզանից պահանջելու Սարք(-եր)ը կամ www.ucom.am կայքում նշված Սարք(-եր)ի արժեքները, իսկ «Adapter»-ի կամ HDMI մալուխի չվերադարձման յուրաքանչյուր դեպքի համար Ucom-ն իրավունք ունի Ձեզանից պահանջելու տուգանք՝ 5000 ՀՀ դրամի չափով:
Սարքի անվանում Արժեք 09.02.2021-ից մինչև 01.06.2024 Արժեք 01.06.2024-ից մինչև հիմա GPON 716GE-I 20000 Դ 5000 Դ GPON ONU T720G 20000 Դ 5000 Դ GPON T063G 20000 Դ 5000 Դ GPON T073G 20000 Դ 5000 Դ GPON T073G-2 20000 Դ 5000 Դ GPON T077G 20000 Դ 5000 Դ GPON 813G-1 20000 Դ 10000 Դ GPON 813G-2 20000 Դ 10000 Դ GPON 813Gv2-1 20000 Դ 10000 Դ GPON 814G-1 20000 Դ 10000 Դ GPON 844E-1 20000 Դ 10000 Դ GPON FG4220 45000 Դ 15000 Դ GPON FG4200 20000 Դ 15000 Դ GPON FG2100 21000 Դ 15000 Դ GPON G-97RG6W 25000 Դ 15000 Դ GPON 844G-1 55000 Դ 25000 Դ GPON 844G-2 55000 Դ 25000 Դ STB Arris VIP 4205 20000 Դ 5000 Դ STB Arris VIP1113 20000 Դ 5000 Դ STB Arris VIP1113(2) 20000 Դ 5000 Դ STB K1 Plus 20000 Դ 5000 Դ STB Motorolla VIP1003 20000 Դ 5000 Դ STB Motorolla VIP1903 20000 Դ 5000 Դ STB Arris VIP 5305 50000 Դ 26000 Դ STB Arris VIP5202 (Unity) 50000 Դ 26000 Դ STB Arris VIP 5305W 60000 Դ 26000 Դ STB Arris VIP 5202 50000 Դ 26000 Դ Calix WIFI 804 Mesh Dual 40000 Դ 25000 Դ TP-Link Archer AX10 Wifi 6 39000 Դ 25000 Դ TP-Link Archer AX55 Wifi 6 70000 Դ 25000 Դ TP-Link Archer EX220 Wifi 6 Router 35000 Դ 25000 Դ HP 1920-8G Switch (JG920A) 2000 Դ 2000 Դ Switch TP-Link TL-SG108E 12000 Դ 9000 Դ Grandstream HT802 11000 Դ 11000 Դ Ubiquiti UAP-AC-Pro 13000 Դ 13000 Դ Grandstream HT818 8-port VoIP gateway 19000 Դ 19000 Դ Switch TP-Link TL-SG1210P 26000 Դ 26000 Դ Grandstream HT814 29000 Դ 29000 Դ MIKROTIK Cloud Smart Switch CSS610-8G-2S+IN 29000 Դ 29000 Դ Ubiquiti UAP-AC-M 61000 Դ 30000 Դ UBIQUITI UniFi 6 Lite Access Point 72000 Դ 30000 Դ Ubiquiti Unifi 6 LR (U6-LR) 95000 Դ 30000 Դ Ubiquiti UAP-AC-LR 65000 Դ 30000 Դ UAP-FlexHD 84000 Դ 30000 Դ GPS FM6300 133000 Դ 30000 Դ UniFi AP AC PRO 10000 Դ 30000 Դ UniFi Long Range 60000 Դ 30000 Դ MikroTik RB750Gr3 30000 Դ 30000 Դ Ethernet switch ECS4210-12T 31000 Դ 31000 Դ Grandstream GXW4216 FXS Analog VoIP Gateway 32000 Դ 32000 Դ Switch ECS4100-12T 39000 Դ 39000 Դ Ubiquiti Unifi 6 + 46000 Դ 46000 Դ Grandstream GXW4224 FXS Analog VoIP Gateway 52000 Դ 52000 Դ Ubiquiti Unifi 6 LR (Pro) 63000 Դ 63000 Դ Switch TP-Link TL-SG3428MP 71000 Դ 71000 Դ Grandstream GXW4248 FXS Analog VoIP Gateway 73000 Դ 73000 Դ U6-Mesh-US-Access Point 150000 Դ 150000 Դ Grandstream HT704 47500 Դ 47500 Դ Grandstream HT702 27500 Դ 24500 Դ Grandstream HT813 51500 Դ 51500 Դ STB ARRIS VIP4302 1G 34000 Դ 26000 Դ Switch SW-504 0 Դ 0 Դ Switch SW-804 0 Դ 0 Դ UBIQUITI UAP-AC-LITE 64000 Դ 64000 Դ STB Motorolla VIP9003 20000 Դ 0 Դ Planet WNRT-617 5000 Դ 0 Դ Planet WNRT-627 5000 Դ 0 Դ Planet WNRT-628-IUU 5000 Դ 0 Դ TP-LINK TL-WR740N 5000 Դ 0 Դ TP-LINK TL-WR840N 5000 Դ 0 Դ Switch TP-Link TL-SG108E 12000 Դ 9000 Դ GPONT060G 20000 Դ 0 Դ GPONT063G(||) 20000 Դ 0 Դ GPONT083G 20000 Դ 0 Դ GPONT093G 20000 Դ 0 Դ STBZyxel1001H 0 Դ 0 Դ Mesh (WF-810DF) 15000 Դ WiFi6 GPON ONT (G-97RGT) 20000 Դ -
2 համար 1 SIM քարտում (կամ կրկնակի SIM-քարտի) ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում Դուք կստանաք հետևյալ առավելությունները՝
- 2 համար 1 SIM քարտում. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում՝ առանց ռոումինգ ծառայության,
- զանգեր Հայաստանից դեպի Ռուսաստանի բոլոր ցանցեր սակագնային պլանում ներառված րոպեներից, մատչելի զանգեր Հայաստանի բոլոր ցանցեր ռուսական համարից՝ Ռուսաստանում գտնվելիս,
- անվճար մուտքային զանգեր և’ հայկական, և’ ռուսական համարներին թե’ Հայաստանում, թե’ Ռուսաստանում գտնվելիս,
- ռոումինգ հայկական համարով Հայաստանից և Ռուսաստանից դուրս՝ համաձայն Ucom ռոումինգի սակագների, ինչպես նաև ռոումինգում գտնվելիս մուտքային զանգեր և’ հայկական, և’ ռուսական համարներին,
- 30 ռուբլի նախնական գումար ռուսական համարին՝ Ռուսաստան մուտք գործելիս նախքան հաշվի լիցքավորումը զանգեր կատարելու համար:
Հայաստանում գտնվելիս Դուք կօգտագործեք Ձեր հայկական համարը Unity սակագնային փաթեթներից մեկով, իսկ Ռուսաստանում՝ ռուսական համարը կանխավճարային սակագնային պլանով՝ առանց ռոումինգի ծառայության:
Ռուսաստանում գտվելիս Ձեր հայկական համարին կստանաք անվճար մուտքային զանգեր, եթե այն գտնվում է ակտիվ կարգավիճակում, և ռուսական համարն էլ Ձեր ցանկությամբ արգելափակված չէ:Հայաստանում ռուսական համարը կարող եք լիցքավորել QiWi էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև իսկ հայկական համարը՝ առկա վճարման տարբերակներով:Ռուսաստանում hայկական համարը կարող եք լիցքավորել QiWi տերմինալների և էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև առցանց՝ կայքի միջոցով՝ ՀՀ-ում թողարկված բանկային քարտերով: Այլ բանկային քարտերով հայկական համարի լիցքավորման տարբերակներին ծանոթանալու համար սեղմեք Ռուսաստանում ռուսական համարը կարող եք լիցքավորել առկա վճարման տարբերակներով: