uNet սակագնային պլան
-webp(80)-o(png).webp?token=2c7dbb9cf8fab06af53933e1b90e38b9)
- Նորագույն տեխնոլոգիաներով կառուցված մեր ցանցը հնարավորություն է տալիս օպտիկական մանրաթելի միջոցով միանալ ինտերնետին մինչև 1000 Մբ/վ թողունակությամբ կապուղով: Արագությունը հասանելի է լարային միացմամբ: Wi-Fi միացման դեպքում տրամադրվող արագության վրա կարող են ազդել ցրող սարքի տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև ընդունող սարքի Wi-Fi զգայունությունը և շրջակա Wi-Fi աղմուկը:
- uNet L սակագնային պլանը հասանելի է միայն նոր միացումների և առանց պարտավորության ժամկետի ՍՊ-ների անցումների համար:
- uNet L սակագնային պլանի շրջանակներում ինտերնետի 100 Մբ/վ արագությունը կպահպանվի պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Դրա վաղաժամ խզման դեպքում տույժ չի կիրառվի:
- Ucom-ի ֆիքսված ինտերնետի հետ միասին Դուք կարող եք ակտիվացնել նաև Wi-Fi ծառայություն և Ձեր տան բոլոր սարքավորումները միացնել ինտերնետին:
- ՀՀ որոշ տարածքներում ծառայությունը կարող է դեռևս հասանելի չլինել ցանցի տեխնիկական առանձնահատկությունների պատճառով։ Խնդրում ենք Ձեր հասցեի հասանելիությունը ճշտել Ucom-ի սպասարկման կենտրոններում կամ 011444444 կամ 444 հեռախոսահամարներին զանգահարելով:
uNet ՍՊ-ներից մեկին 12 ամսով բաժանորդագրվելիս՝
- Դուք կարող եք անցում կատարել (բաժանորդագրվել) ավելի բարձր արժեքով uNet սակագնային պլանի առանց տուգանք վճարելու՝ պահպանելով ընթացիկ բաժանորդագրությունը։ Բաժանորդային վճարի փոփոխությունը կկատարվի ֆիքսված կապի ծառայությունների փաստացի մատուցման պահից:
- Ավելի մատչելի uNet սակագնային պլանի անցում կատարելու դեպքում Ucom-ն իրավունք ունի Ձեզանից պահանջելու Ձեր կողմից ստորագրված 12 ամիս ժամկետով բաժանորդագրվելու վերաբերյալ համաձայնագրում նշված տուգանքի գումարը: