uHome սակագնային պլան

  • Super Sim 1500

    Super Sim 3500

     

    500  րոպե

    տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա

     

     

    2000 րոպե

    տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա

     

    10 ԳԲ ինտերնետ

     

    +

     

    անսահմանափակ

            +23 հավելված      

     

    20 ԳԲ ինտերնետ

     

    +

     

    անսահմանափակ

            +25 հավելված        

    1 500 Դ 3 500 Դ
  •  

    Դուք կարող եք ձեռք բերել մինչև 3 Super SIM քարտ uHome 8000 կամ uHome 10 000 սակագնային փաթեթին միանալու դեպքում։

    Super SIM քարտերը կարող եք ձեռք բերել ինչպես հիմնական փաթեթին միանալիս, այնպես էլ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ, Ձեր կամ 3-րդ անձի անունով։

    Հիմնական փաթեթի բաժանորդը կարող է խմբից հեռացնել Super SIM քարտն՝ առանց օգտատիրոջ համաձայնության կամ մասնակցության:

    Super SIM քարտի օգտատերը կարող է փոխել իր սակագնային պլանը,  դուրս գալ խմբից կամ լուծել իր և Ucom-ի միջև գործող բաժանորդային պայմանագիրն՝ առանց հիմնական համարի բաժանորդի համաձայնության։

    Super SIM քարտի օգտատերերը չեն կարողանա օգտվել արտոնյալ պայմաններից։ Ամսավճարը կփոխվի ըստ օգտատիրոջ ընտրած սակագնային պլանի, եթե՝

    - uHome սակագնային պլանով մատուցվող ծառայությունները կասեցվել  կամ դադարեցվել են,

    - Super SIM քարտը հեռացվել է uHome խմբից,

    - uHome 8000 կամ uHome 10 000 սակագնային պլանի բաժանորդն անցում է կատարել այլ սակագնային պլանի։

    Հիմնական փաթեթի ներառումները վավեր կլինեն 30 օր:

    30 օր անց դրանք ավտոմատ կակտիվանան, և Ձեր հաշվից կգանձվի համապատասխան վճարը: Ձեր հաշվին բավարար գումար չլինելու  դեպքում ներառումները չեն ակտիվանա, և Դուք կշարունակեք օգտվել Ucom ծառայություններից՝ ըստ Ձեր Super Sim փաթեթի հիմնական սակագների: Ներառումներն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կատարել ներառումների վճարի չափով հաշվի լիցքավորում: Ձեր սակագնային փաթեթի ներառումները կարող եք ստուգել` հավաքելով *133# և ընտրելով «Ներառումներ»: Սակագնային պլանի/փաթեթի շրջանակներում տրամադրված ներառումներից կարող եք օգտվել հաստատող SMS հաղորդագրությունը/ծանուցումը ստանալուց հետո։

    uHome սակագնային պլաններից դուրս Super Sim 1500-ի ամսավճարը 3000 դրամ է, իսկ Super Sim 3500-ինը՝ 5000 դրամ:

    Ներառումները սպառելուց գործում են հետևյալ սակագները․

      Վավերականության 30 օրվա ընթացքում՝ ներառված րոպեները սպառելուց հետո Եթե վավերականության 30 օրն ավարտվել է, իսկ ներառումները չեն ակտիվացել
    Զանգեր Ucom շարժական ցանցում 0 դրամ/րոպե 25 դրամ/րոպե
    Զանգեր դեպի տեղական այլ ցանցեր, Արցախ 25 դրամ/րոպե
    Շարժական ինտերնետ 25 դրամ/ՄԲ
    SMS դեպի տեղական և միջազգային ցանցեր, նաև Արցախ 25 դրամ/SMS
  • Միացում uHome խմբին

    o Քայլ 1

           *464# uHome խմբին միացման հարցում uHome Super SIM-ի կողմից:

    o Քայլ 2

              *464# uHome խմբին միացման հաստատում հիմնական համարի կողմից:

    o Քայլ 3

              *457# Super SIM 3500 ներառումների փաթեթի ակտիվացում

               կամ

               *456# Super SIM 1500 ներառումների փաթեթի ակտիվացում

     

    Ներառումներն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կատարել հաշվի լիցքավորում փաթեթի վճարի չափով: Ձեր փաթեթի ներառումները կարող եք ստուգել` հավաքելով *133# և ընտրելով «Ներառումներ»:

    *464# - հիմնական համարի կողմից խմբում առկա համարների ստուգում/հեռացում

    111- զանգ քարտի ակտիվացման համար

  • uHome ծառայությանը կարող եք միանալ առնվազն 12 ամսով։ Համաձայնագրի ժամկետի ընթացքում ծառայությունը վաղաժամ կասեցնելու, ծառայությունից հրաժարվելու կամ կանխավճարային ինտերնետ ծառայությանն անցնելու դեպքում անհրաժեշտ է վճարել հրաժարագին՝ 15 000 դրամի չափով: uHome ծառայությունը դադարեցնելու դեպքում սարքն անհրաժեշտ է վերադարձնել Ucom-ի նույն սպասարկման կենտրոն, որտեղ բաժանորդը ստացել է այն։ Իսկ սարքը վնասելու, կորցնելու կամ համաձայնագիրը խզելուց հետո չվերադարձնելու դեպքում անհրաժեշտ է վճարել տուգանք՝ 39 000 դրամի չափով։

    Դուք կարող եք անցնել մեկ uHome սակագնային պլանից մյուսին՝ առանց գործող պարտավորությունը խզելու։

    Բաժանորդային պայմանագիրը կնքվում է անժամկետ՝ մինչև Յուքոմի կամ բաժանորդի կողմից դադարեցվելը։ Բաժանորդը կարող է դադարեցնել պայմանագիրը՝ այցելելով Ucom-ի նույն սպասարկման կենտրոն, որտեղ կնքել է պայմանագիրը:

    uHome ծառայության հեռախոսահամարներից յուրաքանչյուրի տեղափոխման դեպքում շարժական ինտերնետի և հեռախոսակապի ծառայությունները կշարունակվեն մատուցվել նույն պայմաններով։

  •  1. Յուրաքանչյուր ամիս Ձեզ ներկայացվելու է նախորդ ամսվա բացասական հաշվեկշռի հաշիվ (եթե առկա է) և ամսավճարի համար հաշիվ՝ անկախ ծառայությունից փաստացի օգտվելու հանգամանքից:

    Վճարումները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ծառայությունը սահմանափակվում է (կասեցվում են ելքային ծառայությունները) մինչև հաջորդ ամսվա ավարտը: Սահմանափակման ժամանակահատվածի համար  ենթակա է վճարման ամսավճարը և /կամ տույժը և/կամ տուգանքը (որը չի գերազանցում մեկ ամսվա ամսավճարի չափը):

     2. Սահմանափակման ժամանակահատվածի հաշիվը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․

      uHome 8000 uHome 10 000
    Վճարման ենթակա գումար 8000 10 000
    Որից տուգանք (5000 x սահմանափակման օրերի քանակ) / ամսվա օրերի քանակ (4500 x սահմանափակման օրերի քանակ) / ամսվա օրերի քանակ

     

     3. Սահմանափակման ժամանակահատվածում պարտքը չմարելու դեպքում ծառայությունն ամբողջությամբ կասեցվում է: Կասեցման ժամանակահատվածի համար ամսավճարներ չեն գանձվում: Կասեցման ժամանակահատվածում նախորդ ամիսների պարտքը (չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշացման համար սահմանված տուգանքը և տույժերը) վճարելու դեպքում ծառայությունը վերաակտիվանում է: Վերաակտիվացված ամսվա ամսավճարը գանձվում է ստորև հետևալ բանաձևով` անկախ ծառայությունից հրաժարվելու և չհրաժարվեու փաստից։

      uHome 8000 uHome 10 000

    Եթե վճարումը կատարվում է ամսվա

    20-ից առաջ

    3000 + (5000 x ամսվա ակտիվ օրերի քանակ) / ամսվա օրերի քանակ 5500 + (4500 x ամսվա ակտիվ օրերի քանակ) / ամսվա օրերի քանակ

    Եթե վճարումը կատարվում է ամսվա

    20-ից հետո

    3000 x 30% + (5000 x ամսվա ակտիվ օրերի քանակ) / ամսվա օրերի քանակ 5500 x 30% + (4500 x ամսվա ակտիվ օրերի քանակ) / ամսվա օրերի քանակ

     

    Ծառայությունը վերաակտիվացման օրը խզելու դեպքում ընթացիկ ամսվա ամսավճար չի գանձվի։

  • 2 համար 1 SIM քարտում (կամ կրկնակի SIM-քարտի) ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում Դուք կստանաք հետևյալ առավելությունները՝

     

    • 2 համար 1 SIM քարտում. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում՝ առանց ռոումինգ ծառայության,
    • զանգեր Հայաստանից դեպի Ռուսաստանի բոլոր ցանցեր սակագնային պլանում ներառված րոպեներից, մատչելի զանգեր Հայաստանի բոլոր ցանցեր ռուսական համարից՝ Ռուսաստանում գտնվելիս,
    • անվճար մուտքային զանգեր հայկական և ռուսական համարներին թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում գտնվելիս,
    • ռոումինգ հայկական համարով Հայաստանից և Ռուսաստանից դուրս՝ համաձայն Ucom ռոումինգի սակագների, ինչպես նաև ռոումինգում գտնվելիս մուտքային զանգեր և՛ հայկական, և՛ ռուսական համարին,
    • 30 ռուբլի նախնական գումար ռուսական համարին՝ Ռուսաստան մուտք գործելիս նախքան հաշվի լիցքավորումը զանգեր կատարելու համար:

     

    Հայաստանում գտնվելիս Դուք կօգտագործեք Ձեր հայկական համարը Unity սակագնային փաթեթներից մեկով, իսկ Ռուսաստանում՝ ռուսական համարը  կանխավճարային սակագնային պլանով՝ առանց ռոումինգի ծառայության:


    Ռուսաստանում գտվելիս Ձեր հայկական համարին կստանաք անվճար մուտքային զանգեր, եթե այն գտնվում է ակտիվ կարգավիճակում, իսկ ռուսական համարը Ձեր ցանկությամբ արգելափակված չէ:

    Հայաստանում ռուսական համարը կարող եք լիցքավորել QiWi էլեկտրոնային դրամապանակի միջոցով, իսկ հայկական համարը՝ առկա վճարման տարբերակներով: Ռուսաստանում hայկական համարը կարող եք լիցքավորել QiWi տերմինալների և էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև առցանց՝ կայքի միջոցով, ՀՀ-ում թողարկված բանկային քարտերով: Այլ բանկային քարտերով հայկական համարի լիցքավորման տարբերակներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։ Ռուսաստանում ռուսական համարը կարող եք լիցքավորել առկա վճարման տարբերակներով

  •  

    u!Home router TP-Link TL-MR6400 

    Wi-Fi միացում

    (STA կառավարում) 

    Մինչև 32 սարք միացնելու հնարավորություն (802.11b/g/n)
    Ինտերֆեյսեր և ցուցիչներ

    1 հոսանքի փոխարկչի բնիկ

    1 WAN/LAN բնիկ (RJ45)

    3 LAN բնիկ (RJ45)

    2 LTE արտաքին ալեհավաքի բնիկներ (SMA-J1.5)

    1 SIM քարտի բնիկ

    Ներկառուցված LTE/UMTS/GSM հիմնական ալեհավաք

    Ներկառուցված WLAN 2.4G ալեհավաք

    1 հոսանքի ցուցիչ

    1 ինտերնետի կարգավիճակի ցուցիչ

    1 Wi-Fi/WPS ցանցի ցուցիչ

    1 LAN ցանցի ցուցիչ

    3G/4G ազդանշանի հզորության ցուցիչների

    1 միացման (ON) կամ անջատման  (OFF) կոճակ

    1 WPS/վերագործարկման կոճակ

    Հաճախականություն

    4G LTE: FDD B1/B3/B7/B8/B20(2100/1800/2600/900/800 MHz)

    LTE TDD B38/B40/B41 (2600/2300/2500 MHz) 

    3G DC-HSPA+/HSPA/UMTS:B1/B8 (2100/900 MHz)

    WLAN 2.400 ԳՀց

    Տվյալների փոխանցում

    4G Max speed ՝ DL 150 Մբ/վ, UL 50 Մբ/վ

    3G Max speed՝ DL 42 Մբ/վ, UL 5.76 Մբ/վ 

    Չափս

    179մմ × 170մմ × 25մմ 

    (երկարություն × լայնություն × բարձրություն)

    Աշխատանքային միջավայր

    աշխատանքային ջերմաստիճան՝ 0°C - 40°C

    պահպանման ջերմաստիճան՝ -20°C - +70°C

    աշխատանքային խոնավություն՝ 10% - 90%

    Պահանջվող օպերացիոն համակարգ Microsoft Windows 98SE, NT, 2000, XP, Vista™ or Windows 7, 8, 8.1,10,
    MAC OS, NetWare, UNIX or Linux
    Internet Explorer 11, Firefox 12.0, Chrome 20.0, Safari 4.0 browser or
    higher, or other Java-enabled browsers

     

  • Այս առաջարկից օգտվելու դեպքում Ձեր շարժական ինտերնետի և շարժական հեռախոսակապի սակագնային փաթեթները կունենան մեկ ընդհանուր բացասական հաշվեկշռ, որի շնորհիվ Դուք կարող եք միասնական սահմանաչափն օգտագործել ըստ անհրաժեշտության: Ընդ որում, բացասական հաշվեկշռի միասնական սահմանաչափը կարող է ամբողջությամբ օգտագործվել ծառայություններից որևէ մեկի համար:


    Բացասական հաշվեկշռի չափը սահմանվում է համաձայն Ձեր ընտրած սակագնային պլանի։ Ոքան մեծ է սակագնային պլանի ամսավճարը, այնքան մեծ է բացասական հաշվեկշռի չափը: Եթե սակագնային պլանով նախատեսված բացասական հաշվեկշիռը Ձեզ չի բավարարում, 3 ամիս Ucom-ի բաժանորդ լինելուց հետո կարող եք դիմել այն վերանայելու համար` լրացնելով համապատասխան դիմում Ucom-ի ցանկացած  սպասարկման կենտրոնում: Ucom-ն իրավունք ունի մերժելու Ձեր բացասական հաշվեկշռի վերանայման պահանջն իր ողջամիտ հայեցողությամբ, եթե Դուք չեք բավարարում Ucom-ի կողմից սահմանված վճարունակության պահանջներին:

    uHome 8000-ի լռելյայն բացասական հաշվեկշիռը կլինի 3000 դրամ, իսկ uHome 10 000-ի դեպքում` 5000 դրամ։

    Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև նվազեցնել Ձեր սակագնային պլանով սահմանված բացասական հաշվեկշիռը մինչև 500 դրամ` զանգահարելով 444 կամ այցելելով Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն: