Ucom Օգնություն
Ucom-ում մենք ցանկանում ենք, որ Դուք շարունակեք կապի մեջ մնալ, անգամ եթե չունեք բավարար գումար Ձեր հաշվին:
-webp(80)-o(png).webp?token=7b36b8931bb40b509ab7b7408de149ae)
- Զրոյական հաշվի դեպքում կարող եք օգտվել Ինձ հետ զանգիր և Լիցքավորիր իմ հաշիվը ծառայություններից:
- Զրոյական հաշվի դեպքում ` անգամ եթե չունեք որևէ բոնուսային միավոր և Ձեզ հրատապ անհրաժեշտ է զանգահարել կամ կարճ հաղորդագրություն ուղարկել, Դուք կարող եք օգտվել Շտապ օգնություն ծառայությունից: Մենք Ձեր հաշվին կփոխանցենք 100 դրամ: Հաշիվը վերալիցքավորելու դեպքում այն գումարը, որը ուղարկվել է Ձեզ որպես Շտապ օգնություն, կգանձվի Ձեր հաշվից: Այս ծառայությունից առաջին անգամ կարող եք օգտվել միայն, եթե վերջին 6 ամսվա ընթացքում կատարել եք նվազագույնը 500 դրամի միանվագ լիցքավորում: Հետագայում կարող եք կրկին օգտվել ծառայությունից հաշիվը 500 դրամով լիցքավորելուց հետո միայն: Ռոումինգում գտնվելիս ծառայությունը չի գործում:
- Հավաքեք *133# և սեղմեք զանգի կոճակը, ընտրեք Ինձ հետ զանգիր, Լիցքավորիր իմ հաշիվը ծառայություններից մեկը, այնուհետև միջազգային կոդով մուտքագրեք այն համարը, որին ցանկանում եք ուղարկել հարցումը (օրինակ` 374YY XXXXXX) և հաստատեք:
- Ինձ հետ զանգահարիր հարցումը կարող եք ուղարկել Հայաստանի ցանկացած շարժական կապի բաժանորդի: Լիցքավորիր իմ հաշիվը հարցումը կարող եք ուղարկել միայն Ucom-ի բաժանորդներին:
- Իսկ երբ հաշիվը սպառվել է, բայց պետք է շտապ զանգահարել կամ SMS ուղարկել, հավաքեք *133#, սեղմեք զանգի կոճակը և ընտրեք Շտապ օգնություն ծառայությունը: