Բջջային համարի տեղափոխում

Միացեք Ucom-ին` պահպանելով Ձեր ամբողջական համարը` ներառյալ կոդը:
  • Ինչպե՞ս կարող եմ համարս տեղափոխել Ucom
    Պարզապես լրացրեք առցանց դիմումը և 1 աշխատանքային օրվա ընթացքում մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ՝ համարի տեղափոխման կարգին ծանոթացնելու համար: Դիմումը կարելի է լրացնել նաև Ucom-ի սպասարկման կենտրոններում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։
  • Արդյոք պե՞տք է տեղեկացնեմ իմ ներկայիս օպերատորին համարս տեղափոխելու մասին
    Ձեր ներկայիս օպերատորին տեղեկացնելու անհրաժեշտություն չկա: Մեր մասնագետները, ընդունված կանոնակարգի համաձայն, Ձեր օպերատորի հետ կկազմակերպեն համարի տեղափոխման գործընթացը:
  • Որքա՞ն կտևի համարիս տեղափոխումը Ucom-ի ցանց
    Համարի տեղափոխումը տևում է 1-3 աշխատանքային օր կամ համարի տեղափոխման դիմումում նշված՝ Ձեր կողմից ընտրած ժամկետում, որը չի կարող 3 աշխատանքային օրից պակաս լինել:
  • Քանի՞ անգամ և ինչ հաճախականությամբ կարող եմ տեղափոխել համարս
    Յուրաքանչյուր համար կարող եք տեղափոխել 12 ամսվա ընթացքում առավելագույնը 2 անգամ:
  • Քանի՞ համար կարող եմ տեղափոխել
    Տեղափոխվող համարների քանակը անսահմանափակ է: Դուք կարող եք տեղափոխել Ձեր անունով գրանցված ցանկացած քանակությամբ համարներ:
  • Որքա՞ն պետք է վճարեմ համարս տեղափոխելու դիմաց
    Համարը Ucom-ի ցանց տեղափոխելն անվճար է:
  • Իմ նախկին օպերատորի ծառայություններից օգտվող ընկերներս ինչպե՞ս կարող են տեղեկանալ, որ ես փոխել եմ օպերատորիս
    Ձեզ զանգահարելիս նրանք կլսեն ձայնային ազդանշան, որի միջոցով կտեղեկանան, որ զանգահարում են այլ օպերատորի բաժանորդի: Ձայնային ազդանշանը կանհետանա, եթե նրանք նույնպես դառնան Ucom բաժանորդ:
  • Համարն այլ ցանց տեղափոխելուց հետո կարո՞ղ եմ արդյոք շարունակել օգտվել նախկին սակագնային պլաններից և ծառայություններից
    Գործընթացի հաջող ավարտից հետո Դուք դադարում եք լինել Ձեր նախկին օպերատորի բաժանորդ, և Ձեր նախկին օպերատորի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները դադարեցվում են: Փոխարենը` Դուք կկարողանաք ընտրել Ucom-ի գրավիչ և բազմազան ծառայություններից:
  • Կարո՞ղ եմ արդյոք համարս տեղափոխելուց հետո օգտագործել հաշվին առկա դրական մնացորդը։
    Եթե Ձեր ներկա համարի հաշվին կա մնացորդ, համարի տեղափոխման դեպքում այն չի փոխանցվում Ձեր Ucom նոր հաշվին:
  • Կարո՞ղ է արդյոք իմ ներկայիս օպերատորը մերժել համարիս տեղափոխման դիմումը
    Այո, համարի տեղափոխման դիմումը կարող է մերժվել մի քանի պատճառներով
  • Կարո՞ղ եմ արդյոք տեղափոխել համարս, եթե դեռ չեմ մարել իմ ներկայիս օպերատորի նկատմամբ ունեցած պարտքերս
    Այո՛, համարը կարող եք տեղափոխել անկախ նրանից` պարտք ունեք, թե ոչ: Համարի տեղափոխման դեպքում Ձեր նախորդ օպերատորի հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունները չեն դադարում, և Դուք պետք է կատարեք դրանք` բացասական իրավական հետևանքներից խուսափելու համար:
  • Կարո՞ղ եմ արդյոք չեղարկել համարի տեղափոխման իմ ներկայացրած դիմումը։
    Համարի տեղափոխման դիմումը կկարողանաք չեղարկել՝ այցելելով Ucom-ի սպասարկման կենտրոն համապատասխան ժամկետի ընթացքում: