Ucom «գեղեցիկ» հեռախոսահամարներ
Միացե՛ք Ucom-ին՝ ընտրելով «գեղեցիկ» հեռախոսահամար։
Հեռախոսահամարի կարգ | Հեռախոսահամարի տրամադրման վճար |
---|---|
Ադամանդ | 400 000 ֏ |
Պլատին | 150 000 ֏ |
Ոսկի | 60 000 ֏ |
Արծաթ | 20 000 ֏ |
Բրոնզ | 8 000 ֏ |
-
«Գեղեցիկ» հեռախոսահամարի ձեռքբերումՀեռախոսահամարը կարելի է ձեռք բերել առցանց կամ Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոնից՝ անձը հաստատող փաստաթղթով։Ընտրել
-
Հեռախոսահամարներն առցանց գնելու պայմաններՀեռախոսահամարի պատվերը գրանցելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Ucom-ի աշխատակիցը Ձեզ հետ կապ կհաստատի, կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն վճարման կարգի և SIM քարտն ստանալու վերաբերյալ:Հեռախոսահամարներն առցանց գնելու պայմաններՀեռախոսահամարի պատվերը գրանցելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Ucom-ի աշխատակիցը Ձեզ հետ կապ կհաստատի, կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն վճարման կարգի և SIM քարտն ստանալու վերաբերյալ:
- Հեռախոսահամարի տրամադրման միանվագ վճարը կարող եք կատարել ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային քարտով:
- Կանխիկ վճարման տարբերակն ընտրելու դեպքում Ucom-ի աշխատակցի զանգահարելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է այցելել Ucom-ի ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոն՝ Ձեր Premium դասի հեռախոսահամարով քարտը վերցնելու, համապատասխան վճարումը կատարելու և բաժանորդային պայմանագիրը կնքելու համար։ 1 աշխատանքային օրվա ընթացքում վերոնշյալ գործողությունները չիրականացնելու դեպքում հեռախոսահամարի պատվերը կչեղարկվի, և Ձեր կողմից ընտրված հեռախոսահամարը կշարունակի հասանելի լինել հետագա վաճառքի համար:
- Վճարումը բանկային քարտով կատարելու դեպքում Ձեր Premium դասի հեռախոսահամարով քարտի առաքումը կիրականացվի անվճար՝ Ձեր կողմից նշված հասցեով՝ հեռախոսահամարի տրամադրման միանվագ վճարն առցանց փոխանցելուց հետո մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում:
-
Ucom «գեղեցիկ» հեռախոսահամարների անվանափոխությունԱնվանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է մոտենալ Յուքոմի Վաճառքի և սպասարկման ցանկացած կենտրոն և ներկայացնել դիմում։Ucom «գեղեցիկ» հեռախոսահամարների անվանափոխությունԱնվանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է մոտենալ Յուքոմի Վաճառքի և սպասարկման ցանկացած կենտրոն և ներկայացնել դիմում։
- Դիմումը ներկայացնելուց պարտադիր է բաժանորդի (լիազորված անձի հանդես գալու դեպքում անհրաժեշտ է նոտարական կարգով հաստատված լիազորագիր) և երրորդ անձի ներկայությունն անձնագրով կամ նույնականացման քարտով*:
- Այն դեպքերում, եթե բաժանորդն ունի «գեղեցիկ» հեռախոսահամարի պարտավորություն, ապա անվանափոխելիս պետք է վճարի համապատասխան տուգանքը և հեռախոսահամարի արժեքի 50%-ը։
- «Ոսկի», «Պլատին», «Ադամանդ» հեռախոսահամարների անվանափոխության դեպքում ենթակա է վճարման հեռախոսահամարի արժեքի 50%-ը։
- «Արծաթ» և «Բրոնզ» հեռախոսահամարների անվանափոխության դեպքում ենթակա է վճարման 1000 ՀՀ դրամ։
- «Գեղեցիկ» հեռախոսահամարի անվանափոխությունը կատարվում է անվճար, եթե հեռախոսահամարն անվանափոխվում է ընտանիքի այլ անդամի անունով։ Ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, երեխան, կինը, ամուսինը, քույրը, եղբայրը։
*Բաժանորդի մահվան դեպքում անվանափոխությունն իրականացվում է մահվան վկայականը ներկայացվելու դեպքում։