Mobile ID
-
MOBILE ID imIDMOBILE ID imID
2026 թվականի մայիսի 4-ից MOBILE ID ծառայությունը կշարունակի գործել ՀՀ-ում հավատարմագրված հավաստագրման կենտրոն հանդիսացող բջջային էլեկտրոնային ստորագրության օպերատոր «ԻՄ ԱՅԴԻ» ՓԲԸ (imID) միջոցով։
Բաժանորդների համար այն չի առաջացնում որևէ էական փոփոխություն MOBILE ID ծառայութունից օգտվելիս։ MOBILE ID (imID) ծառայության մատուցումը imID ընկերության կողմից հնարավորություն կտա՝
- օգտվել արդիականացված և տեխնիկապես վերազինված ծառայություններից, որը բարձրացնում է հաճախորդների թվային անվտագությունը,
- ապահովել ծառայությունների կայուն և որակյալ մատուցում,
- ընդլայնել MOBILE ID (imID)-ի կիրառման հնարավորությունները։
Ի թիվս գործող պետական հարթակների՝ MOBILE ID (imID)-ն արդեն կարելի է օգտագործել նաև շարունակաբար թարմացվող այլ թվային հարթակներում և ծառայություններում։
imID ընկերության գործունեության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով https://imid.am կայքէջը։
2026 թվականի մայիսի 4-ից imID ընկերության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու և/կամ գրավոր կերպով չհրաժարվելու դեպքում Ձեր համաձայնությունը imID ընկերության Ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններին և Գաղտնիության քաղաքականությանը, կհամարվի տրված և Ձեր կողմից որևէ լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չի լինի։
-
Ո՞վքեր կարող են օգտվել Mobile ID ծառայությունիցՈ՞վքեր կարող են օգտվել Mobile ID ծառայությունից
Mobile ID ծառայությունից կարող են օգտվել․
- ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք՝ ունենալով վավեր նույնականացման քարտ* և Հանրային ծառայությունների համարանիշ (այսուհետ՝ ՀԾՀ): ՀԾՀ-ի բացակայության դեպքում ներկայացվում է ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք։
- Օտարերկրացիները՝ ունենալով կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր կացության քարտ, մշտական կացության քարտ, հատուկ անձնագիր, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք) և ՀԾՀ։
- Օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման վերաբերյալ համապատասխան նշում կատարելու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է մոտենան Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։
*Mobile ID ծառայությունից կարող են օգտվել նաև տեղահանված և ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձինք` ներկայացնելով անձնագիր՝ բացառապես 070 ծածկագրով և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական։ Ծառայությունները կարող են տրամադրվել բացառապես նշված փաստաթղթերի միաժամանակյա առկայության դեպքում։
-
Ի՞նչ է անհրաժեշտ Mobile ID ծառայությունից օգտվելու համարԻ՞նչ է անհրաժեշտ Mobile ID ծառայությունից օգտվելու համար
Անհրաժեշտ է այցելել Յուքոմի վաճառքի և սպասարկման կենտրոն, ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ* և փոխարինել Ձեր ընթացիկ SIM քարտը imID SIM/eSIM քարտով:
SIM քարտի փոխարինման արժեքը 500 դրամ է: Եթե Դուք Յուքոմի բաժանորդ չեք, անհրաժեշտ է ստանալ նոր imID SIM/eSIM քարտ՝ վճարելով միայն համապատասխան սակագնային պլանի գումարը:
Նույնականացումն անցնելուց և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստորագրելուց հետո Դուք կստանաք imID SIM/eSIM քարտ:
Քարտը ստանալուց հետո պետք է այն տեղադրեք Ձեր հեռախոսում և հետևելով հրահանգներին՝ սահամանեք Ձեր անհատական PIN կոդը:
Բոլոր քայլերը կատարելուց հետո Ձեր Mobile ID ծառայությունը կակտիվանա:
*Օտարերկրացիները՝ ունենալով կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր կացության քարտ, մշտական կացության քարտ, հատուկ անձնագիր, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք) և ՀԾՀ։
Օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման վերաբերյալ համապատասխան նշում կատարելու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է մոտենան Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։
-
Կարևոր!Կարևոր!
Ստորագրման ժամանակ հեռախոսը պետք է լինի ապաբլոկավորված, որպեսզի հնարավոր լինի ստանալ PIN կոդի մուտքագրման համար անհրաժեշտ SMS կամ Push ծանուցում:
Mobile ID (imID) քարտ ստանալու/փոխարինելու և imID ծառայությունն ակտիվացնելու, ինչպես նաև imID ծառայությունից հրաժարվելու համար անհրաժեշտ է անձամբ մոտենալ «Յուքոմ» ՓԲ ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն։ Նշված գործարքները լիազորագրի (այդ թվում՝ նոտարական կարգով վավերացված) հիման վրա չեն իրականացվում։
Առկա տեխնիկական սահմանափակումների պատճառով Mobile ID (imID) ծառայությունը eSIM-ով հասանելի չէ iPhone 11 և ավելի հին մոդելներում։ Նման սարքերում ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն ֆիզիկական MID SIM քարտի միջոցով։