Զանգերի վերծանման տրամադրում
Այս ծառայության շնորհիվ Դուք կարող եք ստանալ Ձեր զանգերի վերծանումն ինչպես Ucom-ի սպասարկման կենտրոններում, այնպես էլ առանց տանից դուրս գալու՝ պարզապես այցելելով Ucom-ի Ձեր Անձնական էջ:
-webp(80)-o(png).webp?token=110bc29aea877f61a1109bc81f8efbc8)
- Սպասարկման կենտրոնից ելքային զանգերի վերծանում կարող եք ստանալ մինչև դիմելու պահին նախորդող մեկ տարվա ժամանակահատվածի համար, իսկ Ucom հավելվածի միջոցով՝ առավելագույնը 62 օրվա համար:
- Ucom հավելվածի կատարված հարցման հիման վրա վերծանումն ուղարկվում է Ձեր նշած էլեկտրոնային հասցեին բոլորովին անվճար, իսկ Ucom սպասարկման կենտրոններում վերծանումը թղթային տարբերակով ստանալու համար անհրաժեշտ կլինի վճարել ելքային զանգերի վերծանման տրամադրման համար` 100 դրամ: Նշված գումարը գանձվում է 1 օրացուցային ամսվա համար՝ անկախ օրերի քանակից: