Զանգի սպասում/պահում
-webp(80)-o(png).webp?token=e72e92cce9add45ba12ec3d4123dcb3e)
Զանգի սպասում
Եթե Դուք արդեն զրուցում եք հեռախոսով, և ինչ-որ մեկը փորձում է Ձեզ այդ պահին զանգահարել, Դուք ձայնային ազդանշանի և հեռախոսի էկրանին հայտնվող «զանգի սպասում» հաղորդագրության միջոցով կտեղեկացվեք այդ մասին: Դուք ունեք ընտրության հնարավորություն` կամ պատասխանել զանգին, կամ մերժել և հրաժարվել երկրորդ զանգից: Միաժամանակ կարող եք ունենալ մեկ ընթացիկ զանգ և մեկ զանգի սպասում:
Զանգի պահում
Եթե Դուք զրուցում եք ինչ-որ մեկի հետ, կարող եք միաժամանակ պատասխանել Ձեր երկրորդ զանգին (առանց զանգն անջատելու), որպեսզի նորից չզանգահարեք հետ կամ չմիանա զանգի պահումը:
Ձեզ զանգահարողը կլսի հաղորդագրությունը որ նրա զանգը պահման մեջ է, և խորհուրդ է տրվում չընդհատել այն: Դուք միաժամանակ կարող եք ունենալ մեկ ակտիվ զանգ և մեկ պահման զանգ:
Ավելին, յուրաքանչյուր պահի Դուք կարող եք մեկ զանգից մյուսն անցնել առանց զանգի ընդհատման.
Դուք հեշտությամբ կարող եք ակտիվացնել կամ ապաակտիվացնել այս ծառայությունները Ձեր հեռախոսի մենյուից:
Այն պահից, երբ ակտիվացնեք զանգի սպասում/զանգի պահում ծառայությունները, այլևս չեք ստանա ձայնային կամ բաց թողնված զանգերի մասին հաղորդագրություն, այն ժամանակ, երբ խոսում էիք հեռախոսով:
Զանգի սպասում/պահում ծառայության ակտիվացումն անվճար է: