Վերալիցքավորում հետվճարային

Ձեր Ucom հաշիվը կարող եք վճարել.

  • Ucom-ի 81 սպասարկման սրահներում
  • Upay վճարման համակարգով
  • MobiDram վճարման համակարգով
  • ավելի քան 6000 կրպակներում և այլ խանութներում, ինչպես նաև Երևան Սիթի և SAS սուպերմարկետներում
  • ArCa համակարգի բոլոր բանկոմատներով
  • Idram, Easy Pay, TelCell և Unibank վճարման տերմինալներով
  • Հայփոստի ավելի քան 900 բաժանմունքներում Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում
  • հետևյալ բանկերում` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Ամերիաբանկ, Անելիք բանկ,  ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ, Արդշին բանկ, Արցախ բանկ, ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ, Ինեկոբանկ, Կոնվերս Բանկ, Հայբիզնես բանկ, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ, Յունիբանկ, ՎՏԲ-ՀայաստանԲանկ
  • Ucom վերալիցքավորման քարտերով
  • Ucom բջջային հավելվածով (AppstorePlay Market)

Ucom-ի վերալիցքավորման քարտերը

 

Ինչպե՞ս վերալիցքավորել հաշիվը

 

Եթե դուք հաշիվը վերալիցքավորելու համար օգտվում եք Ucom-ի վերալիցքավորման քարտերից, նախ զգուշորեն ջնջեք քարտի հակառակ կողմի պաշտպանիչ շերտը` 14 նիշանի ծածկագիրը տեսնելու համար, այնուհետև հավաքեք  *144* ծածկագիրը # և սեղմեք զանգի կոճակը: Եթե ծածկագիրը ճիշտ եք մուտքագրել, հեռախոսի էկրանին կտեսնեք փոփոխված հաշվեկշիռը: 

Ucom-ի շարժական հեռախոսակապի այլ բաժանորդի հաշիվը վերալիցքավորելու համար հավաքեք *144* ծածկագիրը * բաժանորդի համարը #  և սեղմեք զանգի կոճակը: Եթե չի հաջողվում լիցքավորել հաշիվը նկարագրված եղանակով, զանգահարեք 111, ընտրեք 1, այնուհետև 2 և հետևեք ձայնային մենյուի հրահանգներին կամ հավաքեք  *111*5#, սեղմեք զանգի կոճակը և հրահանգները կարդացեք բջջային հեռախոսի էկրանին: 

Եթե մի քանի փորձից հետո այնուամենայնիվ չեք կարողանում հաշիվը վերալիցքավորել, խնդրում ենք զանգահարել Բաժանորդների սպասարկման կենտրոն 444 համարով: 

Վերալիցքավորում արտերկրում

ding*-ը վճարման համակարգ է, որը հնարավորություն է տալիս արտերկրում գտնվելիս առցանց լիցքավորել Ձեր հաշիվը: ding* համակարգով առցանց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել www.ding.com կայքում և հետևել համապատասխան հրահանգներին: Առցանց վճարումներն ընդունվում են MasterCard և Visa քարտերով, ինչպես նաև PayPal համակարգի միջոցով:

QIWI-ն հուսալի վճարային համակարգ է, որը հնարավորություն է տալիս կատարել վճարումներ Ucom ծառայությունների համար կայքի և տերմինալների միջոցով: QIWI վճարային համակարգը ունի ավելի քան 100.000 տերմինալներ Ռուսաստանում և ավելի քան 20.000 տերմինալներ ԱՊՀ երկրներում:

Պարբերական վճարումների ընդունում

Հետվճարային և ամսական բաժանորդագրությամբ (ձայնային հեռախոսակապի և շարժական ինտերնետ ծառայությունների) բաժանորդները այսուհետ կարող են վճարել Ucom-ի ծառայությունների համար բանկի միջոցով՝ առանց բանկ այցելելու՝ պարբերական վճարումների ընդունման ծառայության (այսուհետ` Ծառայություն) շնորհիվ:

Ծառայությանը կարող եք գրանցվել այցելելով Ucom-ի ցանկացած սպասարկման սրահ կամ Բանկի* մասնաճյուղ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

  • պատշաճ կերպով լրացված և Ձեր կողմից ստորագրված պարբերական վճարումների հանձարարական-դիմումը,
  • Ձեր բանկային կամ քարտային հաշվեհամարը,
  • այլընտրանքային հեռախոսահամար,
  • ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել Բանկի կողմից:

Ծառայությունն ակտիվանում, և դրա մատուցումը սկսվում է Ձեր կողմից պարբերական հանձնարարական-դիմումը ստորագրելու ամսվան հաջորդող ամսվա 11–ից, իսկ ոչ աշխատանքային օրվա դեպքում` դրան հաջորդող աշխատանքային օրը:

Յուրաքանչյուր ամիս Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվելու է հաշիվ` հաշվում նշված ամսվա ընթացքում Ucom-ի կողմից մատուցված շարժական ծառայություններից օգտվելու համար: Այս հաշվի հիման վրա Բանկն իրականացնում է հաշվում նշված պարտքի գումարի ելքագրում` հաշիվը ստանալու ամսվա 11-րդ օրվանից սկսած: Եթե գումարը ելքագրելու պահին Ձեր հաշվին չկան բավարար միջոցներ, ապա Բանկն իրականացնում է պարտքի գումարի ելքագրում մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ` օրական կատարելով ելքագրման մեկ փորձ: Գանձումը կատարելուն պես Դուք կստանաք կարճ հաղորդագրություն(SMS): Դուք կարող եք վիճարկել կամ առարկություններ ներկայացնել Ucom-ի կողմից ձեզ ներկայացված հաշվի վերաբերյալ` Ucom-ի կողմից սահմանված կարգով և պայմաններին համապատասխան: Ելքագրված գումարին համաձայն չլինելու դեպքում, Դուք կարող եք զանգահարել Բանկ՝ ստանալու համար տեղեկատվություն ելքագրված գումարի վերաբերյալ:

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ Բանկն իրավասու է իրականացնել պարտքի մնացած գումարի ելքագրում` Ձեր հաշվին բավարար միջոցներ լինելուն պես, մինչև պարտքի գումարի ամբողջական մարումը:

Եթե փոխում եք բանկը և/կամ Ձեր բանկային հաշիվը, ապա Դուք պետք է դադարեցնեք տվյալ Բանկի կողմից մատուցվող Ծառայությունը և կրկին ստորագրեք պարբերական հանձնարարական-դիմում՝ նոր բանկային տվյալներով: Տվյալ գործողությունները կարող եք կատարել Ucom-ի խանութներից մեկում կամ Ձեր բանկի ցանկացած մասնաճյուղում:

Դուք կարող եք հրաժարվել ծառայությունից՝ ցանկացած պահի այցելելով Ucom-ի սպասարկման սրահ կամ Բանկի մասնաճյուղ: Բանկը դադարեցնում է Ծառայության մատուցումը` Ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը Ձեր կողմից ստորագրելու ամսվան հաջորդող ամսվանից: Ծառայությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան բանկի դիմումի ձևը և կցել անձնագրի պատճենը: Ծառայության մատուցումը դադարեցվում է նաև Ձեր բանկային հաշվեհամարի փակման դեպքում, սակայն, անկախ Բանկի կողմից Ձեր Ծառայության մատուցման դադարեցման պատճառից, Դուք պարտավոր եք անձամբ ճշտել Ձեր պարտքն Ucom-ի նկատմամբ և պատասխանատվություն եք կրում այն ժամանակին վճարելու համար` թույլ չտալով դրա կուտակումը:

Ծառայությունը հասանելի է հետևյալ 5 բանկի միջոցով՝

  • ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
  • Կոնվերս Բանկ
  • ՎՏԲ-Հայաստան Բանկ
  • ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ