Վերալիցքավորում կանխավճարային

Լիցքավորում կատարելիս լիցքավորման քարտի ակտիվ շրջանը կգումարվի քարտի ընթացիկ ակտիվ շրջանին: Օրինակ, եթե Ձեր քարտի ակտիվ շրջանն ավարտվում է մայիսի 15-ին և Դուք մայիսի 1-ին լիցքավորում եք հաշիվը 1000 դրամով, քարտի ակտիվ շրջանը երկարում է մինչև հունիսի 15-ը (այսինքն` մայիսի 15-ին գումարած 31 օր):

 

Լիցքավորման գումար Ակտիվ շրջան Պասիվ շրջան
100-499 դրամ 5 օր

 

 

 

 

6 ամիս

500-1999 դրամ 1 ամիս
2000-3999 դրամ 2 ամիս
4000-4999 դրամ 3 ամիս
5000-և ավելի դրամ 6 ամիս

 

Ինչպե՞ս վերալիցքավորել հաշիվը

Եթե դուք հաշիվը վերալիցքավորելու համար օգտվում եք Ucom-ի վերալիցքավորման քարտերից, նախ զգուշորեն ջնջեք քարտի հակառակ կողմի պաշտպանիչ շերտը` 14 նիշանի ծածկագիրը տեսնելու համար, այնուհետև հավաքեք  *144* ծածկագիրը # և սեղմեք զանգի կոճակը: Եթե ծածկագիրը ճիշտ եք մուտքագրել, հեռախոսի էկրանին կտեսնեք փոփոխված հաշվեկշիռը: 

Ucom-ի շարժական հեռախոսակապի այլ բաժանորդի հաշիվը վերալիցքավորելու համար հավաքեք *144* ծածկագիրը * բաժանորդի համարը #  և սեղմեք զանգի կոճակը: Եթե չի հաջողվում լիցքավորել հաշիվը նկարագրված եղանակով, զանգահարեք 111, ընտրեք 1, այնուհետև 2 և հետևեք ձայնային մենյուի հրահանգներին կամ հավաքեք  *111*5#, սեղմեք զանգի կոճակը և հրահանգները կարդացեք բջջային հեռախոսի էկրանին: 

Եթե մի քանի փորձից հետո այնուամենայնիվ չեք կարողանում հաշիվը վերալիցքավորել, խնդրում ենք զանգահարել Բաժանորդների սպասարկման կենտրոն 444 համարով:

Ucom-ի վերալիցքավորման քարտերը


Ձեր Ucom հաշիվը կարող եք լիցքավորել նաև.

  • Ucom-ի 81 սպասարկման սրահներում
  • Upay վճարման համակարգով
  • MobiDram վճարման համակարգով
  • ավելի քան 6000 կրպակներում և այլ խանութներում, ինչպես նաև Երևան Սիթի և SAS սուպերմարկետներում
  • ArCa համակարգի բոլոր բանկոմատներով
  • Idram, Easy Pay, TelCell և Unibank վճարման տերմինալներով
  • Հայփոստի ավելի քան 900 բաժանմունքներում Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում
  • հետևյալ բանկերում` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Ամերիաբանկ, ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ, Արդշին բանկ, Արցախ բանկ, ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ, Ինեկոբանկ, Կոնվերս Բանկ, Հայբիզնես բանկ, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ, Յունիբանկ, ՎՏԲ-ՀայաստանԲանկ, ԱյԴի Բանկ
  • Ucom բջջային հավելվածով (AppstorePlay Market

 

Վերալիցքավորում արտերկրում

 

ding*-ը վճարման համակարգ է, որը հնարավորություն է տալիս արտերկրում գտնվելիս առցանց լիցքավորել Ձեր հաշիվը: ding* համակարգով առցանց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել www.ding.com կայքում և հետևել համապատասխան հրահանգներին: Առցանց վճարումներն ընդունվում են MasterCard և Visa քարտերով, ինչպես նաև PayPal համակարգի միջոցով: 

QIWI-ն հուսալի վճարային համակարգ է, որը հնարավորություն է տալիս կատարել վճարումներ Ucom ծառայությունների համար կայքի և տերմինալների միջոցով: QIWI վճարային համակարգը ունի ավելի քան 100.000 տերմինալներ Ռուսաստանում և ավելի քան 20.000 տերմինալներ ԱՊՀ երկրներում: