Վերալիցքավորում շարժական ինտերնետ
-webp(80)-o(png).webp?token=824ebe35f42274e02aa4d31f4c5f763e)
Լիցքավորում կատարելիս լիցքավորման քարտի ակտիվ շրջանը կգումարվի քարտի ընթացիկ ակտիվ շրջանին: Օրինակ, եթե Ձեր քարտի ակտիվ շրջանն ավարտվում է մայիսի 15-ին և Դուք մայիսի 1-ին լիցքավորում եք հաշիվը 1000 դրամով, քարտի ակտիվ շրջանը երկարում է մինչև հունիսի 15-ը (այսինքն` մայիսի 15-ին գումարած 31 օր):
Լիցքավորման գումար | Ակտիվ շրջան | Պասիվ շրջան |
---|---|---|
100-499 դրամ | 5 օր |
6 ամիս |
500-1999 դրամ | 1 ամիս | |
2000-3999 դրամ | 2 ամիս | |
4000-4999 դրամ | 3 ամիս | |
5000-և ավելի դրամ | 6 ամիս |
Ինչպե՞ս վերալիցքավորել հաշիվը
Եթե դուք հաշիվը վերալիցքավորելու համար օգտվում եք Ucom-ի վերալիցքավորման քարտերից, նախ զգուշորեն ջնջեք քարտի հակառակ կողմի պաշտպանիչ շերտը` 14 նիշանի ծածկագիրը տեսնելու համար, այնուհետև հավաքեք *144* ծածկագիրը # և սեղմեք զանգի կոճակը: Եթե ծածկագիրը ճիշտ եք մուտքագրել, հեռախոսի էկրանին կտեսնեք փոփոխված հաշվեկշիռը:
Ucom-ի շարժական հեռախոսակապի այլ բաժանորդի հաշիվը վերալիցքավորելու համար հավաքեք *144* ծածկագիրը * բաժանորդի համարը # և սեղմեք զանգի կոճակը: Եթե չի հաջողվում լիցքավորել հաշիվը նկարագրված եղանակով, զանգահարեք 111, ընտրեք 1, այնուհետև 2 և հետևեք ձայնային մենյուի հրահանգներին կամ հավաքեք *111*5#, սեղմեք զանգի կոճակը և հրահանգները կարդացեք բջջային հեռախոսի էկրանին:
Եթե մի քանի փորձից հետո այնուամենայնիվ չեք կարողանում հաշիվը վերալիցքավորել, խնդրում ենք զանգահարել Բաժանորդների սպասարկման կենտրոն 444 համարով:
Ucom-ի վերալիցքավորման քարտերը
Ձեր Ucom հաշիվը կարող եք լիցքավորել նաև.
- Ucom-ի 81 սպասարկման սրահներում
- Upay վճարման համակարգով
- ավելի քան 6000 կրպակներում և այլ խանութներում, ինչպես նաև Երևան Սիթի և SAS սուպերմարկետներում
- ArCa համակարգի բոլոր բանկոմատներով
- Idram, Easy Pay, TelCell և Unibank վճարման տերմինալներով
- Հայփոստի ավելի քան 900 բաժանմունքներում Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում
- հետևյալ բանկերում` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Ամերիաբանկ, Անելիք բանկ, ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ, Արդշին բանկ, Արցախ բանկ, ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ, Ինեկոբանկ, Կոնվերս Բանկ, Հայբիզնես բանկ, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ, Յունիբանկ, ՎՏԲ-ՀայաստանԲանկ
- Ucom բջջային հավելվածով (Appstore, Play Market)
Վերալիցքավորում արտերկրում
ding*-ը վճարման համակարգ է, որը հնարավորություն է տալիս արտերկրում գտնվելիս առցանց լիցքավորել Ձեր հաշիվը: ding* համակարգով առցանց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել www.ding.com կայքում և հետևել համապատասխան հրահանգներին: Առցանց վճարումներն ընդունվում են MasterCard և Visa քարտերով, ինչպես նաև PayPal համակարգի միջոցով:
QIWI-ն հուսալի վճարային համակարգ է, որը հնարավորություն է տալիս կատարել վճարումներ Ucom ծառայությունների համար կայքի և տերմինալների միջոցով: QIWI վճարային համակարգը ունի ավելի քան 100.000 տերմինալներ Ռուսաստանում և ավելի քան 20.000 տերմինալներ ԱՊՀ երկրներում:
Պարբերական վճարումների ընդունում
Հետվճարային և ամսական բաժանորդագրությամբ (ձայնային հեռախոսակապի և շարժական ինտերնետ ծառայությունների) բաժանորդները այսուհետ կարող են վճարել Ucom-ի ծառայությունների համար բանկի միջոցով՝ առանց բանկ այցելելու՝ պարբերական վճարումների ընդունման ծառայության (այսուհետ` Ծառայություն) շնորհիվ:
Ծառայությանը կարող եք գրանցվել այցելելով Ucom-ի ցանկացած սպասարկման սրահ կամ Բանկի* մասնաճյուղ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
- պատշաճ կերպով լրացված և Ձեր կողմից ստորագրված պարբերական վճարումների հանձարարական-դիմումը,
- Ձեր բանկային կամ քարտային հաշվեհամարը,
- այլընտրանքային հեռախոսահամար,
- ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել Բանկի կողմից:
Ծառայությունն ակտիվանում, և դրա մատուցումը սկսվում է Ձեր կողմից պարբերական հանձնարարական-դիմումը ստորագրելու ամսվան հաջորդող ամսվա 11–ից, իսկ ոչ աշխատանքային օրվա դեպքում` դրան հաջորդող աշխատանքային օրը:
Յուրաքանչյուր ամիս Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվելու է հաշիվ` հաշվում նշված ամսվա ընթացքում Ucom-ի կողմից մատուցված շարժական ծառայություններից օգտվելու համար: Այս հաշվի հիման վրա Բանկն իրականացնում է հաշվում նշված պարտքի գումարի ելքագրում` հաշիվը ստանալու ամսվա 11-րդ օրվանից սկսած: Եթե գումարը ելքագրելու պահին Ձեր հաշվին չկան բավարար միջոցներ, ապա Բանկն իրականացնում է պարտքի գումարի ելքագրում մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ` օրական կատարելով ելքագրման մեկ փորձ: Գանձումը կատարելուն պես Դուք կստանաք կարճ հաղորդագրություն(SMS): Դուք կարող եք վիճարկել կամ առարկություններ ներկայացնել Ucom-ի կողմից ձեզ ներկայացված հաշվի վերաբերյալ` Ucom-ի կողմից սահմանված կարգով և պայմաններին համապատասխան: Ելքագրված գումարին համաձայն չլինելու դեպքում, Դուք կարող եք զանգահարել Բանկ՝ ստանալու համար տեղեկատվություն ելքագրված գումարի վերաբերյալ:
Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ Բանկն իրավասու է իրականացնել պարտքի մնացած գումարի ելքագրում` Ձեր հաշվին բավարար միջոցներ լինելուն պես, մինչև պարտքի գումարի ամբողջական մարումը:
Եթե փոխում եք բանկը և/կամ Ձեր բանկային հաշիվը, ապա Դուք պետք է դադարեցնեք տվյալ Բանկի կողմից մատուցվող Ծառայությունը և կրկին ստորագրեք պարբերական հանձնարարական-դիմում՝ նոր բանկային տվյալներով: Տվյալ գործողությունները կարող եք կատարել Ucom-ի խանութներից մեկում կամ Ձեր բանկի ցանկացած մասնաճյուղում:
Դուք կարող եք հրաժարվել ծառայությունից՝ ցանկացած պահի այցելելով Ucom-ի սպասարկման սրահ կամ Բանկի մասնաճյուղ: Բանկը դադարեցնում է Ծառայության մատուցումը` Ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը Ձեր կողմից ստորագրելու ամսվան հաջորդող ամսվանից: Ծառայությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան բանկի դիմումի ձևը և կցել անձնագրի պատճենը: Ծառայության մատուցումը դադարեցվում է նաև Ձեր բանկային հաշվեհամարի փակման դեպքում, սակայն, անկախ Բանկի կողմից Ձեր Ծառայության մատուցման դադարեցման պատճառից, Դուք պարտավոր եք անձամբ ճշտել Ձեր պարտքն Ucom-ի նկատմամբ և պատասխանատվություն եք կրում այն ժամանակին վճարելու համար` թույլ չտալով դրա կուտակումը:
* Ծառայությունը հասանելի է հետևյալ 5 բանկի միջոցով՝
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
- Կոնվերս Բանկ
- ՎՏԲ-Հայաստան Բանկ
- ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ