Գումարի փոխանցում
-webp(80)-o(png).webp?token=2aa87456f01551737e97ca3379c75717)
Ի՞նչպես կատարել գումարի փոխանցում
- Ուղարկեք SMS 122 կարճ համարին՝ տեքստում նշելով այն Ucom համարը, որին ցանկանում եք գումար փոխանցել (օր՝ 055 XXXXXX), [բացատ] փոխանցվող գումարի չափը:
- Հավաքեք *122#, սեղմեք զանգի կոճակը և հետևեք հրահանգներին:
- Ձեր սմարթֆոնից մուտք գործեք My Ucom բջջային հավելված և գումարի փոխանցում բաժնում մուտքագրեք Ucom համարը և փոխանցվող գումարի չափը:
Ո՞վ կարող է գումար փոխանցել
Ucom-ի Կանխավճարային ծառայության բոլոր բաժանորդները (բացի Մեկ սակագնային պլանի բաժանորդներից), Ամսական, Հետվճարային ինչպես նաև Ucom Բիզնես բաժանորդները կարող են փոխանցել և ստանալ գումար այս ծառայության միջոցով: Մեկ սակագնային պլանի բաժանորդները կարող են միայն ստանալ գումար:
- Ucom Կանխավճարային
Ucom-ի Կանխավճարային ծառայության բոլոր բաժանորդները (բացի Մեկ սակագնային պլանի բաժանորդներից), ովքեր գումար ունեն հաշվին, կարող են միանվագ փոխանցել նվազագույնը 1 և առավելագույնը 5,000 դրամ: Մեկ օրացուցային ամսվա ընթացքում փոխանցված ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 20,000 դրամը: Եթե դուք Կանխավճարային ծառայության բաժանորդ եք, ապա կարող եք գումար փոխանցել բոլոր Կանխավճարային, Ամսական, Հետվճարային, ինչպես նաև Ucom Բիզնես բաժանորդների անհատական ենթահաշիվներին: Ծառայությունից օգտվելուց հետո Ձեր հաշվեկշռին պետք է մնա առնվազն 100 դրամ:
- Ամսական բաժանորդագրություններ Դելֆին, Պանտերա, Թիթեռ, Առյուծ և Հետվճարային
Ամսական բաժանորդագրությունների բոլոր բաժանորդները, ովքեր դրական հաշվեկշիռ ունեն (սա ամսավճարի մեջ ներառված գումարը չէ, այլ դրական հաշվեկշիռը` ի հավելումն ամսավճարի), կարող են միանվագ փոխանցել նվազագույնը 1 և առավելագույնը 5,000 դրամ: Մեկ օրացուցային ամսվա ընթացքում փոխանցված ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 20,000 դրամը: Եթե Դուք Ամսական բաժանորդագրության բաժանորդ եք, ապա կարող եք Ձեր դրական հաշվեկշռից գումար փոխանցել Կանխավճարային, Ամսական, Հետվճարային (այն բաժանորդներին, ովքեր Ձեր հեռախոսահամարի հետ մեկ ընդհանուր հաշվի ներքո չեն), ինչպես նաև Ucom Բիզնես բաժանորդների անհատական ենթահաշիվներին: Եթե Դուք ձեռք եք բերել Ոսկե կամ Պլատինե հեռախոսահամար 1 կամ 2 տարի պարտադիր բաժանորդագրությամբ, ապա Գումարի փոխանցում ծառայությունից կարող եք օգտվել միայն համապատասխանաբար 50 000 կամ 100 000 դրամ սպառելուց հետո:
- Ucom Բիզնես
Բոլոր Ucom Բիզնես բաժանորդները, ովքեր դրական հաշվեկշիռ ունեն իրենց անհատական ենթահաշվին, կարող են միանվագ փոխանցել նվազագույնը 1 և առավելագույնը 5,000 դրամ: Մեկ օրացույցային ամսվա ընթացքում փոխանցված ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 20,000 դրամը: Եթե դուք Ucom Բիզնես բաժանորդ եք, ապա կարող եք Ձեր անհատական ենթահաշվից գումար փոխանցել բոլոր Կանխավճարային, Ամսական և Հետվճարային, ինչպես նաև Ucom Բիզնես բաժանորդների անհատական ենթահաշիվներին:
Ծառայության արժեքը
Գումարի փոխանցում ծառայությունը վճարովի է, և յուրաքանչյուր փոխանցման գինը կազմում է 20 դրամ` անկախ այն բանից, Հայաստանում թե արտերկրում եք կատարել փոխանցումը Ձեր Ucom համարից: Ծառայությունը հասանելի է Ձեր բջջային հեռախոսից` առանց հատուկ ակտիվացման անհրաժեշտության:
Եթե Դուք Թիթեռի բաժանորդ եք, ապա 20 դրամը կգանձվի Ձեր ամսավճարից, և միայն այն սպառվելուց հետո՝ լրացուցիչ լիցքավորումից, իսկ Դելֆին, Պանտերա ,Առյուծ կամ Հետվճարային բաժանորդագրության դեպքում 20 դրամը կգանձվի միայն լրացուցիչ լիցքավորումից:
Եթե Դուք Ucom Բիզնես բաժանորդ եք, ապա 20 դրամը կգանձվի Ձեր անհատական ենթահաշվից:
Այլ պայմաններ
- Դուք կարող եք օրական կատարել մինչև 5 գումարի փոխանցման գործարք և մինչև 5 անգամ գումարի փոխանցում ստանալ:
- Եթե Ձեր համարի ռոումինգ ծառայությունն ակտիվացված է, ապա Դուք կարող եք ստանալ գումարի փոխանցումներ, իսկ գումար փոխանցելու համար անհրաժեշտ կլինի հավաքել *122# և սեղմել զանգի կոճակը կամ` *122*գումարը ստացողի հեռախոսի համարը*գումարի չափը# և սեղմել զանգի կոճակը:
- Գումարի փոխանցման SMS ծառայությունը հասանելի չէ ռոումինգ ծառայությունն ակտիվացնելու դեպքում:
- Խնդրում ենք գումարը փոխանցելուց առաջ ուշադիր ստուգել ստացողի հեռախոսահամարը, որովհետև սխալ հեռախոսահամարին գումարը փոխանցելուց հետո այն չեք կարողանա հետ ստանալ:
- Ucom-ը պատասխանատվություն չի կրում, եթե բաժանորդի մեղքով գումարը փոխանցվել է սխալ համարի:
- Ձեր Կանխավճարային քարտի ժամկետը չի երկարում Ձեր հեռախոսահամարին Գումարի փոխանցման եղանակով ստացված գումարի ավելացումից:
- Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Բաժանորդների սպասարկման ծառայություն 444 հեռախոսահամարով: