ԴիջիԹեք 2018. Մեկնարկել է ՏՏ ոլորտի ամենասպասված միջոցառումը

ԴիջիԹեք 2018. Մեկնարկել է ՏՏ ոլորտի ամենասպասված միջոցառումը

06/10/2018

«Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ԴիջիԹեք ցուցահանդեսը տարածաշրջանի ամենախոշոր ու սպասված ՏՏ միջոցառումներից է: 14-րդ ամենամյա ԴիջիԹեքը երեք օրվա ընթացքում միավորել է ՏՀՏ ոլորտի շուրջ 120 ընկերությունների ու ծրագրերի: «Տեխնոլոգիական հայության համար տոնը՝ ԴիջիԹեքը 14-րդ անգամ է հնարավորություն ընձեռում ՏՀՏ ոլորտի առաջամարտիկներին ու ստարտափերին ներկայանալու նորարարական լուծումներով ու գաղափարներով։ Այս տարի Ucom-ը վերջնականապես որդեգրեց թվային ընկերություն դառնալու ուղին։ Այո՛, մեզ ճանաչում են որպես հեռաhաղորդակցման կամ կապի օպերատոր, սակայն արդեն այսօր դա մեր գործունեության ճյուղերից մեկն է։ Ucom-ը դարձել է նաև ամպային տեխնոլոգիաների, բազմաթիվ OTT-հավելվածների, տեսաբովանդակության տարածման նոր ուղիների ստեղծողն ու ջատագովը։ Մեր ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի պահպանի ամենանորարար, տեխնոլոգիապես առաջատար և հաճախորդամետ թվային ընկերության իր իմիջը Հայաստանում», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Տեղեկատվակական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուն, ողջունելով ներկաներին նշել է, որ 2019թ-ի հոկտեմբերի 6-9-ը ԱՏՁՄ-ն եւ WITSA-ն Հայաստանում կհյուրընկալեն ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը (WCIT 2019) եւ շնորհակալություն հայտնել ՀՀ Նախագահին ու վարչապետին համաժողովի աջակացման համար:
ԴիջիԹեքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պետական, տեղական և միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ, դիվանագետներ, հյուրեր:
ԴիջիԹեքը համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ այցելուները ծանոթանում են տեխնոլոգիական զարգացման գլոբալ տենդենցներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց նորարական լուծումները, գործարար շփումների ու նոր հնարավորությունների եզրեր են փնտրում և պարզապես՝ տոնում ոլորտային հաջողությունները:
ԴիջիԹեք 2018-ի շրջանակում, որը կրում է նաև «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը, պաշտոնապես մեկնարկել է նաև Երևանում անցկացվելիք «ՏՏ համաշարհային համաժողով»-ի (WCIT) հետհաշվարկը: Այն Հայաստանում կանցկացվի 2019թ. hոկտոմբերի 6-9-ը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ի դեպ, ԴիջիԹեքի պատվավոր այցելուների թվում են նաև Տեղեկատվակական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահն ու քարտուղարը, ինչպես նաև WITSA տնօրենների խորհուրդի անդամները շուրջ 40 երկրից: Նրանք ԴիջիԹեքում կծանոթանան Հայաստանի ՏՏ ներուժին ու մասնակից ընկերությունների ծառայություններին, հանդիպումներ կանցկացնեն պատասխանատու օղակների հետ՝ համապատասխանեցնելու համար հայաստանյան միջավայրը WCIT-ի անցկացման համար:

ԴիջիԹեքի ցուցահանդեսի բաժիններն են՝ Կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական և կիբեռ անվտանգություն, ֆինանսաբանկային լուծումներ: Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, PicsArt, Engineering City, VMware, VOLO, Arloopa, IUNetworks, Webb Fontaine, Instigate, ArmSoft, Early one, GG, HackTech, Mtech, Globbing, Keysight Technologies, Shtigen և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև Հայաստանով և Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ ու ստարտափեր: Ի դեպ, ստարտափ ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու համաֆինանսավորմամբ: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 120 է: Անցկացվում են նաև բազմաթիվ ԴիջիԼայֆ սեմինարներ: Օրակարգն՝ այստեղ:

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 14-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, կրեատիվ գործընկեր՝ PicsArt ընկերություն:

Добро пожаловать в службу онлайн помощи от Ucom!

Введите свои данные, выберите тему, и мы постараемся Вам помочь!