Փոփոխվել են Ucom շարժական կապի ծառայության որոշ սակագնային պլանների ամսավճարները
26/02/2024
Ս․թ․ ապրիլի 2-ից Ucom շարժական կապի ծառայության Level Up կանխավճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կօգտվեն ծառայությունից փոփոխված ամսավճարով։ Ամսական վճարների փոփոխությունը նախատեսվել է ցանցային ենթակառուցվածքի շարունակական բարելավման և հաճախորդներին որակյալ ծառայություններ ապահովելու համար:
Մասնավորապես Level Up 1800 մարզային կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներն փաթեթի համար կվճարեն 1900 դրամ նախկին 1800-ի փոխարեն։
Level Up 1800 սակագնային պլանի բաժանորդներն փաթեթի համար կվճարեն 2000 դրամ՝ նախկին 1800-ի փոխարեն:
Level Up 2900 սակագնային պլանի բաժանորդները կվճարեն ամսական 3000 դրամ՝ նախկին 2900-ի փոխարեն։
Իսկ Level Up 4900 և Level Up 8900 կանխավճարային սակագնային պլանների օգտատերերը փաթեթի համար կվճարեն համապատասխանաբար 5000 և 9000 դրամ։
U1000, U1500, U2000, U3000, կանխավճարային սակագնային պլանների օգտատերերը կօգտվեն ծառայություններից՝ փաթեթի համար վճարելով համապատասխանաբար 1200, 1700, 2200 և 3200 դրամ։ Ինչպես նաև Universal 2900 հետվճարային սակագնային պլանի ամսավճարը ապրիլի 1-ից կկազմի 3000 դրամ նախկին 2900 դրամի փոխարեն:
Հավելենք, որ բաժանորդային պայմանագրի անքակտելի մաս կազմող «Ընդհանուր դրույթների ու պայմանների» 17.7 և 17.8 կետերով սահմանված է ինչպես բաժանորդային պայմանագրերում, այնպես էլ նշյալ «Ընդհանուր դրույթներ և պայմաններում» «Յուքոմ» ՓԲԸ կողմից ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխությունների և լրացումների իրականացման իրավունքը։ Փոփոխությունները և լրացումները ուժի մեջ մտնելուց 30 (երեսուն) օր առաջ հրապարակվում են «Յուքոմ» ընկերության պաշտոնական կայքում։