Ucom Բիզնես ծառայության համար բաժանորդը պարտավոր է վճարումները կատարել հետվճարային համակարգով` նախորդ ամսվա ամսավճարը և օգտագործված ծառայությունների դիմաց կուտակված պարտքը վճարելով մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը: Ամսվա ընթացքում հիմնական հաշվի համար սահմանված բացասական հաշվեկշռի սահմանաչափը սպառելու դեպքում բաժանորդը կարող է շարունակել օգտվել Ucom-ի ելքային ծառայություններից առկա պարտքն ամբողջությամբ վճարելու դեպքում, իսկ հեռախոսագիծ օգտագործողը` նաև անհատական ենթահաշիվը վերալիցքավորելու դեպքում: Ucom Բիզնես ծառայության ամսավճարը բաժանորդը պարտավոր է վճարել յուրաքանչյուր հեռախոսագծի համար` անկախ տվյալ հեռախոսագծով Ucom-ի ծառայություններից օգտվելու փաստից: Կախված հեռախոսագծի համար ընտրված կորպորատիվ ծառայությունների փաթեթից ամսավճարի գանձումը կատարվում է կորպորատիվ կամ անհատական ենթահաշվից: Կախված ծախսերի վերահսկման տեսակից` բաժանորդին հաշիվ-ապրանքագիր ներկայացվում է կամ միայն կորպորատիվ ենթահաշվից, կամ կորպորատիվ և անհատական ենթահաշիվներից կատարված ծախսերի և Ucom-ի օգտագործված ծառայությունների համար, սակայն ցանկացած դեպքում Բաժանորդը վճարում կատարում է միայն կորպորատիվ ենթահաշիվների համար հետևյալ վճարման միջոցներով`
Հեռախոսագիծ օգտագործողները կարող են լիցքավորել միայն անհատական ենթահաշիվը հետևյալ վճարման միջոցներով`
- Ucom-ի վերալիցքավորման քարտերով
- 81 Ucom սպասարկման կենտրոններում
- ավելի քան 7000 կրպակներում և այլ սպասարկման սրահներում, ինչպես նաև` Երևան Սիթի, ՍԱՍ սուպերմարկետներում
- ArCa համակարգի բոլոր բանկոմատներով
- TelCell, Mobidram, Idram, EasyPay վճարման տերմինալներով
- Հայփոստի ավելի քան 900 բաժանմունքներում Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում