Next Level սակագնային պլան
-
Ucom-ի Next Level hետվճարային ամսական բաժանորդագրության հետ Դուք միշտ վճարում եք ծառայություններից օգտվելուց հետո: Յուրաքանչյուր ամիս Դուք վճարում եք Ձեր սակագնային պլանին համապատասխան ամսավճարը և նախորդ ամսվա ընթացքում հավելյալ օգտագործած ծառայությունների գումարը:
Ամսավճարում ներառված րոպեները, ՄԲ-երը կամ SMS-ները Ձեր հաշվին փոխանցվում են յուրաքանչյուր ամսվա 1-ից, որի համար պետք է վճարեք մինչև հաջորդ ամսվա 20-ը:
Տվյալ ամսվա ընթացքում չօգտագործված ներառված րոպեները, SMS-ները և ՄԲ-երը հաջորդ ամիս չեն փոխանցվում:
Եթե ամսվա ընթացքում օգտագործում եք Ucom-ի այլ ծառայություններ կամ ավելին, քան Ձեր ամսական ներառումները, ապա գանձումը կատարվում է Ձեր հաշվեկշռից: Բացասական հաշվեկշռի չափը սահմանվում է համաձայն Ձեր ընտրած սակագնային պլանի. որքան մեծ է սակագնային պլանի ամսավճարը, այնքան մեծ է բացասական հաշվեկշռի չափը: Եթե սակագնային պլանով նախատեսված բացասական հաշվեկշիռը Ձեզ չի բավարարում, 3 ամիս Ucom-ի բաժանորդ լինելուց հետո կարող եք դիմել այն վերանայելու համար` լրացնելով համապատասխան դիմում Ucom-ի ցանկացած սպասարկման սրահում: Ucom -ն իրավունք ունի մերժելու Ձեր բացասական հաշվեկշռի վերանայման պահանջը` իր ողջամիտ հայեցողությամբ, եթե Դուք չեք բավարարում Ucom -ի կողմից սահմանված վճարունակության պահանջներին:
Սակագնային պլան Բացասական հաշվեկշիռ Next Level 3000 3 000 Next Level 4000 5 000 Next Level 5500 5 000 Next Level 7500 10 000 Սակագները պլանի ներառումները սպառելուց հետո՝
զանգեր Ucom շարժական ցանցում 0 դրամ/րոպե զանգեր դեպի տեղական այլ ցանցեր 15 դրամ/րոպե շարժական ինտերնետ 15 դրամ/ՄԲ շարժական ինտերնետ ռոումինգում համաձայն այդ երկրում տվյալ օպերատորի գործող սակագնի SMS դեպի տեղական ցանցեր 15 դրամ/SMS SMS դեպի միջազգային ցանցեր 20 դրամ/SMS Բացասական հաշվեկշռի սահմանաչափը գերազանցելու դեպքում հնարավոր կլինի օգտվել միայն Ձեր սակագնային պլանում ներառված շարժական ինտերնետից և SMS-ներից: Մնացած ծառայություններից կամ ամսական ներառումներից (այդ թվում՝ Ձեր սակագնային պլանում ներառված և չօգտագործված րոպեներից, ռոումինգի համար նախատեսված շարժական ինտերնետից) օգտվելու համար անհրաժեշտ կլինի մարել ամսավճարի պարտքը, եթե առկա է, և վերալիցքավորել հաշիվը:
Որպես Ucom Հետվճարային ծառայության բաժանորդ, Դուք կարող եք իրականացնել չընդհատվող սեսիա(ներ) (զանգ, SMS, ինտերնետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ռոումինգում): Ձեզ անհարմարություն չպատճառելու նկատառումով, անգամ եթե նման սեսիայի ժամանակ սպառել եք գումարային սահմանաչափը, Ucom-ը չի ընդհատի Ձեզ մատուցվող ծառայությունը, և գումարային սահմանաչափը գերազանցող պարտքի համար գանձումը կիրականացվի ավելի ուշ Ձեր հաշվից: Նկատի ունեցեք, որ Դուք պատասխանատվություն եք կրում առաջացած բոլոր պարտքերի վճարման համար:
Ինչպես անցում կատարել Next Level սակագնային պլանին
Եթե Universal, հետվճարային Level Up կամ Next Level սակագնային պլանի բաժանորդ եք․ հավաքեք *111*11# կամ այցելեք Ucom ցանկացած սպասարկման կենտրոն։ Նոր Next Level սակագնային պլանին անցումը կկատարվի հաջորդ ամսվա 1-ին։
Եթե կանխավճարային ծառայության բաժանորդ եք․ անձնագրով կամ նույնականացման քարտով համեցեք սպասարկման կենտրոն:
Անսահմանափակ ինտերնետ
Next Level սակագնային պլանը հնարավոր է օգտագործել միայն հեռախոսով։ Ինտերնետի տարածումը և դրա օգտագործումն այլ սարքավորումներից (Tethering) կարող է սահմանափակվել:
*Բարեխիղճ օգտագործման սկզբունքի համաձայն Ucom-ը հնարավորություն է ընձեռում բոլոր բաժանորդներին հավասար օգտվել որակյալ շարժական կապի ծառայություններից։
Եթե վավերականության 30 օրվա (հետվճարայինի դեպքում՝ 1 ամսվա) ընթացքում Դուք գերազանցել եք 200 ԳԲ շեմը, մաքսիմալ հասանելի արագությունը կսահմանվի 512 Կբիթ/վրկ։ Կանխավճարային սակագնային պլանի դեպքում այդ արագությունը կգործի մինչև վավերականության ժամկետի ավարտը, իսկ հետվճարայինի դեպքում՝ մինչև հաջորդ ամսվա 1-ը։
Այդ արագությունը բավարար է, որպեսզի Դուք լիարժեք օգտվեք սոցիալական ցանցերից, մեսենջերներից և մի շարք այլ ծառայություններից։
Դուք կշարունակեք օգտվել ինտերնետից առանց մեգաբայթերի գանձման։
Առանց ինտերնետի սպառման հավելվածներ
Նշված կայքերից ու հավելվածներից օգտվելիս հնարավոր է ինտերնետային այլ ռեսուրսների հետ տվյալների փոխանակում, որի համար գանձումը կկատարվի համաձայն սակագնային պլանի:
Խորհուրդ է տրվում օգտվել նշված հավելվածների թարմացված տարբերակներից, այլապես օգտագործման ընթացքում Ձեր հաշվից կարող է գումար գանձվել՝ ընթացիկ սակագնային պլանին համապատասխան:
Ի լրումն նշված հավելվածների առանց ինտերնետի մեգաբայթերի սպառման Ձեր Next Level փաթեթով հասանելի են լինելու www.ucom.am կայքը, ArCa և Ucom հավելվածները, ինչպես նաև մի շարք կրթական կայքեր, ինչպիսիք են www.kahoot.com, www.etwinning.net, www.emis.am, www.armedu.am, www.e-school.am:
** Շարժական ինտերնետ ռոումինգում
Next Level 5500 և Next Level 7500 սակագնային պլանի բաժանորդներին ամեն ամիս կտրամադրվի ինտերնետի ծավալ ռոումինգում՝ 65-ից ավելի երկրում օգտագործելու համար: Ներառված ինտերնետի ծավալը հնարավոր է օգտագործել ստորև նշված երկերներում համապատասխան օպերատորին միանալիս: Հաշվի առեք, որ ռոումինգում ինտերնետից օգտվելու ժամանակ ներառումը սպառելուց հետո կապը չի ընդհատվի և կշարունակեք օգտվել ինտերնետից համաձայն այդ երկրում տվյալ օպերատորի՝ ռոումինգում գործող ինտերնետի սակագնի:
-
- Ալբանիա Vodafone
- ԱՄՆ T-Mobile, AT&T և Limitless
- Ավստրալիա Vodafone
- Ավստրիա Magenta և A1
- ԱՄԷ Du
- Արգենտինա Movistar
- Բահրեյն STC
- Բելգիա Orange
- Բոսնիա և Հերցեգովինա BH Telecom
- Բրազիլիա VIVO
- Բուլղարիա Yettel
- Գերմանիա Telekom
- Դանիա Telia
- Եգիպտոս Orange
- Էկվադոր Movistar
- Էստոնիա Telia և Tele2
- Թաիլանդ DTAC
- Թայվան Chunghwa Telecom
- Թուրքիա Turkcell,Vodafone և Turk Telekom
- Իռլանդիա Vodafone և eir
- Ինդոնեզիա XL Axiata
- Իսպանիա Orange
- Իսրայել Partner
- Իտալիա Vodafone, Windtre, TIM և Iliad
- Լատվիա LMT և Tele2
- Լեհաստան Orange
- Լիխտենշտեյն Swisscom և Salt
- Լիտվա Telia և Tele2
- Լյուքսեմբուրգ Orange և Tango
- Խորվաթիա A1
- Կանադա Rogers և Bell
- Կիպրոս Epic
- Կոնգո Vodacom Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
- Հարավային Կորեա KT և SK Telecom
- Հնդկաստան Airtel
- Հորդանան Orange
- Հունաստան Cosmote և Vodafone
- Հունգարիա Yettel, Vodafone և Magyar Telekom
- Ճապոնիա SoftBank
- Մալայզիա Celcom և Digi
- Մալթա Epic
- Մակեդոնիա A1
- Մեծ Բրիտանիա EE
- Մեքսիկա Movistar
- Մոլդովա Orange
- Մոնտենեգրո m:tel
- Նիդերլանդներ Vodafone և KPN
- Նոր Զելանդիա One
- Նորվեգիա Telenor և Telia
- Շվեդիա Telenor
- Շվեյցարիա Salt և Swisscom
- Շրի Լանկա Dialog
- Պերու Movistar
- Պորտուգալիա Vodafone և NOS
- Ուկրաինա Lifecell
- Ուրուգվայ Movistar
- Ուզբեկստան Mobiuz
- Չեխիա O2 և Vodafone
- Չիլի Telefonica
- Չինաստան China Mobile
- Ռումինիա Orange և Vodafone
- Սաուդյան Արաբիա Zain
- Սերբիա A1 և Yettel
- Սինգապուր M1
- Սլովակիա Orange և O2
- Սլովենիա A1
- Վրաստան Magti, Silknet և Cellfie
- Վիետնամ Viettel
- Քաթար Vodafone
- Քուվեյթ Ooredoo
- Ֆինլանդիա Telia և DNA
- Ֆրանսիա Orange
-
Ucom Next Level ծառայությունն ակտիվանում է բաժանորդագրման պահից:
Ծառայությունն ակտիվ կլինի մինչև հաջորդ ամսվա 20-ը: Ակտիվ շրջանում կարող եք զանգեր ընդունել և զանգել ցանկացած ուղղությամբ, ուղարկել և ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ, օգտագործել ինտերնետ և այլ ծառայություններ:
Մինչև վճարման օրը (յուրաքանչյուր ամսվա 20-ը) վճարում չկատարելու դեպքում Ձեր ծառայությունն անցնում է պասիվ շրջան: Պասիվ շրջանը տևում է մինչև ընթացիկ ամսվան հաջորդող ամսվա ավարտը: Այս շրջանում Դուք կարող եք միայն ընդունել զանգեր, ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ և կատարել զանգեր անվճար հատուկ համարներին: Ի դեպ, ակտիվ ծառայությունների փաթեթները և ավտոմատ ակտիվացված առաջարկները պահպանվում են նաև պասիվ շրջանում, սակայն Դուք չեք կարող դրանք օգտագործել: Պասիվ (Ծառայության սահմանափակման ժամանակահատված) շրջանում ցանկացած պահի կարող եք վերաակտիվացնել բոլոր ծառայությունները ` պարզապես վճարելով նախորդ ամիսների պարտքը (բացասական հաշվեկշիռը և չվճարված ամսավճարները): Այնուհետև, Դուք հնարավորություն կունենաք օգտագործել սակագնային պլանի ներառումները և ավտոմատ ակտիվացված առաջարկները, եթե դրանց վավերականության ժամկետը չի լրացել:
Եթե մինչև պասիվ շրջանի ավարտը Դուք չեք վճարում գոյացած պարտքերը, ծառայության մատուցումը 1 ամիս ժամկետով սահմանափակվում է, որի ընթացքում Դուք կարող եք միայն ընդունել զանգեր, ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ և կատարել զանգեր անվճար հատուկ համարներին։ Այս ընթացքում Դուք դեռևս ունեք հնարավորություն վերաակտիվացնելու բոլոր ծառայությունները և օգտվելու Ձեր սակագնային պլանին համապատասխան ամբողջական ներառումներից` պարզապես վճարելով չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը:
Կասեցման ժամանակահատվածում Ծառայության նախորդ ամիսների պարտքն (չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը) ամբողջությամբ մարելու դեպքում Ծառայությունը վերաակտիվանում է:
Ծառայությունների կասեցման ժամանակահատվածում նախորդ ամիսների պարտքն ամբողջությամբ մարելու և միաժամանակ մինչև տվյալ օրվա ավարտը պայմանագիրը լուծելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքում ընթացիկ ամսվա համար ամսավճար չի գանձվում:
Կասեցման ժամանակահատվածում նույն ամսվա 21-ից հետո վերաակտիվանալիս Բաժանորդային պայմանագիրը լուծվելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքում կգանձվի տվյալ ամսվա ամսավճարի 30%-ի չափով գումար։ Մինչև նույն ամսվա 20-ը Բաժանորդային պայմանագիրը լուծվելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքում կգանձվի տվյալ ամսվա ամսավճարն ամբողջությամբ։
Եթե մինչև ծառայության ամբողջական կասեցման ժամանակահատվածի լրանալը պարտքն ամբողջությամբ չմարեք, Ucom-ը իրավասու կլինի միակողմանի լուծել Ձեր բաժանորդային պայմանագիրը՝ առանց Ձեզ լրացուցիչ տեղեկացնելու, Ձեր հեռախոսահամարը կարող է հատկացվել այլ բաժանորդի:
-
Բաժանորդային պայմանագիրը Բաժանորդի կամ Ucom-ի նախաձեռնությամբ լուծվելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքում ընթացիկ ամսվա ամսավճարը ենթակա է ամբողջությամբ գանձման, բացառությամբ՝
- առաջին ամսվա ընթացքում Բաժանորդային պայմանագիրը լուծելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքի: Տվյալ պարագայում ամսավճարը հաշվարկվում է բաժանորդագրման օրվանից սկսած մինչև ընթացիկ ամսվա ավարտն ընկած օրերի քանակին համապատասխան գումարի չափով,
- կասեցման փուլում վերաակտիվանալուց հետո նույն ամսվա 21-ից Բաժանորդային պայմանագիրը լուծվելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքի: Տվյալ պարագայում կգանձվի տվյալ ամսվա ամսավճարի 30%-ի չափով գումար: