Next Level + սակագնային պլան

Next Level Պլյուս հետվճարային ծառայության հետ ձեռք բերեք 1 SIM քարտ 2 համարով՝  հայկական և ռուսական*, և ստացեք մի շարք առավելություններ.

  • 2 համար 1 SIM քարտում. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում, և առանց ռոմինգի
  • Զանգեր Հայաստանից Ռուսաստանի բոլոր ցանցեր սակագնային պլանում ներառված րոպեներից
  • Մատչելի զանգեր Հայաստանի բոլոր ցանցեր ռուսական համարից՝ Ռուսաստանում գտնվելիս
  • Անվճար մուտքային զանգեր և՛ հայկական, և՛ ռուսական համարին թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում գտնվելիս
  • Ռոումինգ հայկական համարով Հայաստանից և Ռուսաստանից դուրս՝ համաձայն Ucom ռոմինգի սակագների, ինչպես նաև ռոմինգում գտնվելիս մուտքային զանգեր և՛ հայկական, և՛ ռուսական համարին
  • 30 ռուբլի նախնական գումար ռուսական համարին՝ Ռուսաստան մուտք գործելիս նախքան հաշվի լիցքավորումը զանգեր կատարելու համար:

*Ռուսական համարով ծառայությունները մատուցվում են Aiva mobile-ի կողմից:

  • Հայաստանում գտնվելիս Դուք կօգտագործեք Ձեր հայկական համարը Next Level Պլյուս hետվճարային սակագնային պլաններից մեկով, իսկ Ռուսաստանում՝ ռուսական համարը Իմ Հայաստան կանխավճարային սակագնային պլանով, և առանց ռոմինգի:

    Ռուսաստանում գտվելիս Ձեր հայկական համարին կստանաք անվճար մուտքային զանգեր, եթե այն գտնվում է ակտիվ կարգավիճակում, և ռուսական համարն էլ բաժանորդի ցանկությամբ արգելափակված չէ:

    Հայաստանում ռուսական համարը կարող եք լիցքավորել QiWi էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև առցանց, իսկ հայկական համարը՝ առկա վճարման տարբերակներով: Ռուսաստանում hայկական համարը կարող եք լիցքավորել QiWi տերմինալների և էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև առցանց՝ կայքի միջոցով՝ ՀՀ-ում թողարկված բանկային քարտերով: Այլ բանկային քարտերով հայկական համարի լիցքավորման տարբերակներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: Ռուսաստանում ռուսական համարը կարող եք լիցքավորել առկա վճարման տարբերակներով:

    Պայմանագրի կասեցման, կամ Next Level Պլյուս ծառայությունից այլ սակագնային պլանի/բաժանորդագրության տեսակի անցնելու դեպքում տվյալ առաջարկը կդադարի գործել, և Դուք կզրկվեք երկու համար մեկ SIM քարտում ունենալու հնարավորությունից:

    Եթե Դուք Next Level Պլյուս ծառայությունից անցում եք կատարում մեկ այլ ծառայության հաջորդ ամսվա 1-ից, ապա մինչև ընթացիկ ամսվա ավարտը Դուք կօգտվեք Ձեր Next Level Պլյուս ծառայությունից հետևյալ սահմանափակումներով.

    • Ամսական ներառված րոպեները հնարավոր կլինի օգտագործել միայն ՀՀ տեղական հեռախոսահամարներին, ինչպես նաև դեպի  ԱՄՆ և Կանադա զանգելու համար: Դեպի Ռուսաստան զանգերի համար գանձումը կկատարվի Ձեր հաշվից՝ Ucom-ի կողմից դեպի Ռուսաստան միջազգային զանգի սահմանված սակագնով,
    • Ռուսական հեռախոսահամարը կդադարի գործել, և մուտքային զանգերը ռուսական հեռախոսահամարին կլինեն անհասանելի,
    • Ռուսաստանում գտնվելիս կօգտվեք ռոումինգից՝ համաձայն ռոումինգի սահմանված պայմանների: Առաջարկից կարող են օգտվել միայն ֆիզիկական անձինք՝ ներկայացնելով և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում վավեր անձը հաստատող փաստաթուղթ (օրինակ՝ Հայաստանում վավեր ներքին անձնագրով (ID card) հնարավոր չի լինի օգտվել այս առաջարկից, քանի որ այդ փաստաթուղթը վավեր չէ Ռուսաստանում):

    Դուք կարող եք կատարել քարտի փոխարինում, համարի փոփոխություն և մի շարք այլ գործարքներ ինչպես Հայաստանում Ucom սպասարկման կենտրոններում, այնպես էլ Ռուսաստանում MTT սպասարկման կենտրոններում: Հայաստանում գործարքներն իրականացվում են Ucom-ի, իսկ Ռուսաստանում՝ MTT-ի ընթացակարգերի համաձայն:

    Ռուսաստանում գտնվելիս հարցերի դեպքում կարող եք անվճար զանգահարել Ucom զանգերի սպասարկման կենտրոն 4444 կարճ համարով կամ 00 7 958 555 4444 համարով:

    Հայաստանից և Ռուսաստանից դուրս Դուք կօգտվեք ռոմինգից՝ համաձայն Ucom ռոումինգ ծառայության ընթացիկ սակագների և պայմանների: Ավելին, անհրաժեշտություն չկա ակտիվացնել ռոմինգ ծառայությունը, քանի որ այն արդեն լռելյայն ակտիվ է:

    Բաժանորդի պահանջով այս առաջարկի շրջանակներում ձեռք բերված քարտի հայկական հեռախոսահամարին իր ռուսական համարից ստացված մուտքային զանգերը վերահասցեավորվում են՝ համաձայն զանգի հետ եկած հրահանգի:

    Ի լրումն նշված հավելվածների առանց ինտերնետի մեգաբայթերի սպառման Ձեր Next Level Պլյուս փաթեթով հասանելի են լինելու www.ucom.am կայքը, ArCa և Ucom հավելվածները, ինչպես նաև մի շարք կրթական կայքեր, ինչպիսիք են www.kahoot.comwww.etwinning.netwww.emis.amwww.armedu.amwww.e-school.am:

    Ucom-ի Next Level Պլյուս hետվճարային ամսական բաժանորդագրության հետ Դուք միշտ վճարում եք ծառայություններից օգտվելուց հետո: Յուրաքանչյուր ամիս Դուք վճարում եք Ձեր սակագնային պլանին համապատասխան ամսավճարը և նախորդ ամսվա ընթացքում հավելյալ օգտագործած ծառայությունների գումարը:

    Ամսավճարում ներառված րոպեները, ՄԲ-երը կամ SMS-ները Ձեր հաշվին փոխանցվում են յուրաքանչյուր ամսվա 1-ից, որի համար պետք է վճարեք մինչև հաջորդ ամսվա 20-ը:

    Տվյալ ամսվա ընթացքում չօգտագործված ներառված րոպեները, SMS-ները և ՄԲ-երը, հաջորդ ամիս չեն փոխանցվում:

    Եթե ամսվա ընթացքում օգտագործում եք Ucom-ի այլ ծառայություններ կամ ավելին քան Ձեր ամսական ներառումները, ապա գանձումը կատարվում է Ձեր հաշվեկշռից: Բացասական հաշվեկշռի չափը սահմանվում է համաձայն Ձեր ընտրած սակագնային պլանի. որքան մեծ է սակագնային պլանի ամսավճարը, այնքան մեծ է բացասական հաշվեկշռի չափը: Եթե սակագնային պլանով նախատեսված բացասական հաշվեկշիռը Ձեզ չի բավարարում, 3 ամիս Ucom-ի բաժանորդ լինելուց հետո կարող եք դիմել այն վերանայելու համար` լրացնելով համապատասխան դիմում Ucom-ի ցանկացած սպասարկման սրահում: Ucom -ն իրավունք ունի մերժելու Ձեր բացասական հաշվեկշռի վերանայման պահանջը` իր ողջամիտ հայեցողությամբ, եթե Դուք չեք բավարարում Ucom -ի կողմից սահմանված վճարունակության պահանջներին: 

    Սակագները պլանի ներառումները սպառելուց հետո՝ 

     

    Զանգեր Ucom շարժական ցանցում 0 ֏/րոպե
    Զանգեր դեպի տեղական այլ ցանցեր 15 ֏/րոպե
    Շարժական ինտերնետ 15 ֏/ՄԲ
    Շարժական ինտերնետ ռոումինգում համաձայն այդ երկրում տվյալ օպերատորի գործող սակագնի
    SMS դեպի տեղական և միջազգային ցանցեր 15 ֏/SMS

    Բացասական հաշվեկշռի սահմանաչափը գերազանցելու դեպքում հնարավոր կլինի օգտվել միայն Ձեր սակագնային պլանում ներառված շարժական ինտերնետից և SMS-ներից: Մնացած ծառայություններից կամ ամսական ներառումներից (այդ թվում՝ Ձեր սակագնային պլանում ներառված և չօգտագործված րոպեներից, ռոումինգի համար նախատեսված շարժական ինտերնետից) օգտվելու համար անհրաժեշտ կլինի մարել ամսավճարի պարտքը , եթե առկա է, և վերալիցքավորել հաշիվը:

    Որպես Ucom Հետվճարային ծառայության բաժանորդ, Դուք կարող եք իրականացնել չընդհատվող սեսիա(ներ) (զանգ, SMS, ինտերնետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ռոումինգում): Ձեզ անհարմարություն չպատճառելու նկատառումով, անգամ եթե նման սեսիայի ժամանակ սպառել եք գումարային սահմանաչափը, Ucom-ը չի ընդհատի Ձեզ մատուցվող ծառայությունը, և գումարային սահմանաչափը գերազանցող պարտքի համար գանձումը կիրականացվի ավելի ուշ Ձեր հաշվից: Նկատի ունեցեք, որ Դուք պատասխանատվություն եք կրում առաջացած բոլոր պարտքերի վճարման համար:

    Ինտերնետի տարածումը և դրա օգտագործումն այլ սարքավորումներից (Tethering) կարող է սահմանափակվել:

    Next Level Պլյուս սակագնային պլանը հնարավոր է օգտագործել միայն հեռախոսով։

    • Ալբանիա Vodafone
    • ԱՄՆ  T-Mobile, AT&T և Limitless
    • Ավստրալիա Vodafone
    • Ավստրիա Magenta և A1
    • ԱՄԷ Du
    • Արգենտինա Movistar
    • Բահրեյն STC
    • Բելգիա Orange
    • Բոսնիա և Հերցեգովինա BH Telecom
    • Բրազիլիա  VIVO
    • Բուլղարիա Yettel
    • Գերմանիա Telekom
    • Դանիա Telia
    • Եգիպտոս Orange
    • Էկվադոր Movistar
    • Էստոնիա Telia և Tele2 
    • Թաիլանդ DTAC
    • Թայվան Chunghwa Telecom
    • Թուրքիա Turkcell,Vodafone և Turk Telekom
    • Իռլանդիա Vodafone և eir
    • Ինդոնեզիա XL Axiata
    • Իսպանիա Orange
    • Իսրայել Partner
    • Իտալիա Vodafone, Windtre, TIM և Iliad
    • Լատվիա LMT և Tele2
    • Լեհաստան Orange
    • Լիխտենշտեյն Swisscom և Salt
    • Լիտվա Telia և Tele2 
    • Լյուքսեմբուրգ Orange և Tango
    • Խորվաթիա A1
    • Կանադա Rogers  և Bell
    • Կիպրոս Epic
    • Կոնգո Vodacom Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
    • Հարավային Կորեա KT և SK Telecom
    • Հնդկաստան Airtel
    • Հորդանան Orange
    • Հունաստան Cosmote և Vodafone
    • Հունգարիա Yettel, Vodafone և Magyar Telekom
    • Ճապոնիա SoftBank
    • Մալայզիա Celcom և Digi
    • Մալթա Epic
    • Մակեդոնիա A1
    • Մեծ Բրիտանիա EE
    • Մեքսիկա Movistar
    • Մոլդովա Orange
    • Մոնտենեգրո m:tel
    • Նիդերլանդներ Vodafone և KPN
    • Նոր Զելանդիա One
    • Նորվեգիա Telenor և Telia
    • Շվեդիա Telenor
    • Շվեյցարիա Salt և Swisscom
    • Շրի Լանկա Dialog
    • Պերու Movistar
    • Պորտուգալիա Vodafone և NOS
    • Ուկրաինա Lifecell
    • Ուրուգվայ Movistar
    • Ուզբեկստան Mobiuz
    • Չեխիա O2 և Vodafone
    • Չիլի Telefonica
    • Չինաստան  China Mobile
    • Ռումինիա Orange և Vodafone
    • Սաուդյան Արաբիա Zain
    • Սերբիա A1 և Yettel
    • Սինգապուր M1
    • Սլովակիա Orange և O2
    • Սլովենիա A1
    • Վրաստան Magti, Silknet և Cellfie
    • Վիետնամ Viettel
    • Քաթար Vodafone
    • Քուվեյթ Ooredoo
    • Ֆինլանդիա Telia և DNA
    • Ֆրանսիա Orange

     

  • Ucom Next Level Պլյուս ծառայությունն ակտիվանում է բաժանորդագրման պահից:

    Ծառայությունն ակտիվ կլինի մինչև հաջորդ ամսվա 20-ը: Ակտիվ շրջանում կարող եք զանգեր ընդունել և զանգել ցանկացած ուղղությամբ, ուղարկել և ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ, օգտագործել ինտերնետ և այլ ծառայություններ:

    Մինչև վճարման օրը (յուրաքանչյուր ամսվա 20-ը) վճարում չկատարելու դեպքում Ձեր ծառայությունն անցնում է պասիվ շրջան: Պասիվ շրջանը տևում է մինչև ընթացիկ ամսվան հաջորդող ամսվա ավարտը: Այս շրջանում Դուք կարող եք միայն ընդունել զանգեր, ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ և կատարել զանգեր անվճար հատուկ համարներին: Ի դեպ, ակտիվ ծառայությունների փաթեթները և ավտոմատ ակտիվացված առաջարկները պահպանվում են նաև պասիվ շրջանում, սակայն Դուք չեք կարող դրանք օգտագործել: Պասիվ (Ծառայության սահմանափակման ժամանակահատված) շրջանում ցանկացած պահի կարող եք վերաակտիվացնել բոլոր ծառայությունները ` պարզապես վճարելով նախորդ ամիսների պարտքը (բացասական հաշվեկշիռը և չվճարված ամսավճարները): Այնուհետև, Դուք հնարավորություն կունենաք օգտագործել սակագնային պլանի ներառումները և ավտոմատ ակտիվացված առաջարկները, եթե դրանց վավերականության ժամկետը չի լրացել:

    Եթե մինչև պասիվ շրջանի ավարտը Դուք չեք վճարում գոյացած պարտքերը, ծառայության մատուցումը 1 ամիս ժամկետով սահմանափակվում է, որի ընթացքում Դուք կարող եք միայն ընդունել զանգեր, ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ և կատարել զանգեր անվճար հատուկ համարներին։ Այս ընթացքում Դուք դեռևս ունեք հնարավորություն վերաակտիվացնելու բոլոր ծառայությունները և օգտվելու Ձեր սակագնային պլանին համապատասխան ամբողջական ներառումներից` պարզապես վճարելով չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը:

    Կասեցման ժամանակահատվածում Ծառայության նախորդ ամիսների պարտքն (չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը) ամբողջությամբ մարելու դեպքում Ծառայությունը վերաակտիվանում է:

    Ծառայությունների կասեցման ժամանակահատվածում նախորդ ամիսների պարտքն ամբողջությամբ մարելու և միաժամանակ մինչև տվյալ օրվա ավարտը պայմանագիրը լուծելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքում ընթացիկ ամսվա համար ամսավճար չի գանձվում:

    Կասեցման ժամանակահատվածում նույն ամսվա 21-ից հետո վերաակտիվանալիս Բաժանորդային պայմանագիրը լուծվելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքում կգանձվի տվյալ ամսվա ամսավճարի 30%-ի չափով գումար։ Մինչև նույն ամսվա 20-ը Բաժանորդային պայմանագիրը լուծվելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքում կգանձվի տվյալ ամսվա ամսավճարն ամբողջությամբ։

    Եթե մինչև ծառայության ամբողջական կասեցման ժամանակահատվածի լրանալը պարտքն ամբողջությամբ չմարեք, Ucom-ը իրավասու կլինի միակողմանի լուծել Ձեր բաժանորդային պայմանագիրը՝ առանց Ձեզ լրացուցիչ տեղեկացնելու, Ձեր հեռախոսահամարը կարող է հատկացվել այլ բաժանորդի:

  • Բաժանորդային պայմանագիրը Բաժանորդի կամ Ucom-ի նախաձեռնությամբ լուծվելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքում ընթացիկ ամսվա ամսավճարը ենթակա է ամբողջությամբ գանձման, բացառությամբ՝

    • առաջին ամսվա ընթացքում Բաժանորդային պայմանագիրը լուծելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքի: Տվյալ պարագայում ամսավճարը հաշվարկվում է բաժանորդագրման օրվանից սկսած մինչև ընթացիկ ամսվա ավարտն ընկած օրերի քանակին համապատասխան գումարի չափով,
    • կասեցման փուլում վերաակտիվանալուց հետո նույն ամսվա 21-ից Բաժանորդային պայմանագիրը լուծվելու կամ այլ սակագնային պլանի անցնելու դեպքի: Տվյալ պարագայում կգանձվի տվյալ ամսվա ամսավճարի 30%-ի չափով գումար: