Էքստրա 3 ԳԲ փաթեթ
Unity և Level Up սակագնային պլանների բաժանորդները հավելյալ ինտերնետ ստանալու համար կարող են ակտիվացնել Էքստրա 3 ԳԲ փաթեթը:
Անվանում | Ինտերնետ ներառումներ | Վավերականության ժամկետ | Ակտիվացման կոդ | Գին |
---|---|---|---|---|
Էքստրա 3 ԳԲ | 3 GB | 7 օր | *307# | 500 Դրամ |
- Էքստրա 3 ԳԲ փաթեթը հասանելի է Unity և Level Up կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար։ Փաթեթը հնարավոր է ակտիվացնել Ձեր սակագնային պլանի ներառումների վավերականության ժամկետի ընթացքում, եթե ամսական ինտերնետ ներառումների մնացորդը քիչ է 1.5 ԳԲ-ից։ Լրացուցիչ ծառայությունները/փաթեթները ակտիվանում են ակտիվացումը հաստատող SMS հաղորդագրությունը/ծանուցումը ստանալուց հետո։
- Էքստրա 3 ԳԲ փաթեթի մնացորդն ու վավերականության ժամկետը կարող եք ստուգել` հավաքելով *133# կամ զանգահարելով 111 համարին։
- Եթե ինտերնետից օգտվելիս փաթեթի ներառումներն սպառվեն , ապա կապը չի ընդհատվի, և Դուք կշարունակեք օգտվել ինտերնետից՝ ըստ Ձեր սակագնային պլանի:
- Սակագնային պլանի կամ բաժանորդագրության տեսակի փոփոխության դեպքում Դուք կշարունակեք օգտվել Ձեր ակտիվ Էքստրա 3 ԳԲ փաթեթից մինչև վերջինիս վավերականության ժամկետի ավարտը, եթե փաթեթը հասանելի է տվյալ սակագնային պլանով։
- Էքստրա 3 ԳԲ փաթեթը հասանելի չէ ռոումինգում։
- Փաթեթի վավերականության ժամկետի ավարտից հետո չսպառված ՄԲ-երը կզրոյացվեն։