«ՅՈՒՓԵՅ» ՓԲ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում գործող վճարահաշվարկային կազմակերպությունը է, որը հիմնադրվել է 2018 թվականին Ucom ընկերության կողմից և ստացել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից Վճարահաշվարկային կազմակերպության դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու համար լիցենզիա:
«ՅՈՒՓԵՅ» ՓԲ ընկերությունը ունի 42 մասնաճյուղ, որոնցից 20-ը գտնվում են Երևանում, իսկ 22-ը՝ մարզերում: Իր լայն մասնաճյուղային ցանցում ընկերությունը մատուցում է արագ, պարզ և նորարար ծառայություններ, որոնց ցանկը մշտապես ընդլայնվում է: Իր գործունեության հիմքում ընկերությունը դրել է հետևյալ արժեքները՝
- Ամբողջականություն,
- Արագություն,
- Հասանելիություն,
- Վստահություն:
«ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ-ի առաքելությունն է նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ ՀՀ շուկայում մատուցել մասնագիտացված վճարահաշվարկային ծառայություններ, որոնք ուղղված կլինեն շահառուների վճարումների կատարման գործընթացն առավել պարզ, արագ և մատչելի դարձնելուն:
ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ-ի նպատակներն են.
- Նորարական լուծումների շնորհիվ առավելագույնս հարմարավետ և հասանելի դարձնել վճարումների և դրամական փոխանցումների իրականացման գործընթացը,
- Հասանելի դարձնել ժամանակակից վճարային գորճիքները՝ հնարավորություն տալով հաճախորդներին առցանց ռեժիմով կատարել բազմատեսակ վճարումներ,
- Միջազգային փորձի հիման վրա ընդլայնել առկա ծառայությունները և հաճախորդներին մատուցել միջազգային որակի ծառայություններ և գործարար լուծումներ:
«ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ-ի պետական գրանցման վկայական
«ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ-ի վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա
«ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ-ի Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման հրապարակային պայմանագիր
Թարմացված է առ 10.08.2020թ.