Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը: Հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը: Հաշտարարի ծառայություններն անվճար են, իսկ բողոքի քննման գործընթացը պարզ է, արագ և թափանցիկ:
Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները հնարավորություն ունեն նաև ներկայացնելու ընկերության եւ հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսական հաշտարարի աշխատաժամերն են`
- Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00
- Ընդմիջում` 13:00-14:00
Հասցե`0010, ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ Հեռախոս` (37460) 70-11-11 Էլ. փոստ՝ info@fsm.am Ֆաքս` (37410) 58-24-21
|
|