Next Level Պլյուս հետվճարային ծառայության հետ ձեռք բերեք 1 SIM քարտ 2 համարով՝ հայկական և ռուսական*, և ստացեք մի շարք առավելություններ.
- 2 համար 1 SIM քարտում. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում, և առանց ռոմինգի
- զանգեր Հայաստանից Ռուսաստանի բոլոր ցանցեր սակագնային պլանում ներառված րոպեներից
- մատչելի զանգեր Հայաստանի բոլոր ցանցեր ռուսական համարից՝ Ռուսաստանում գտնվելիս
- անվճար մուտքային զանգեր և՛ հայկական, և՛ ռուսական համարին թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում գտնվելիս
- ռոմինգ հայկական համարով Հայաստանից և Ռուսաստանից դուրս՝ համաձայն Ucom ռոմինգի սակագների, ինչպես նաև ռոմինգում գտնվելիս մուտքային զանգեր և՛ հայկական, և՛ ռուսական համարին
- 30 ռուբլի նախնական գումար ռուսական համարին՝ Ռուսաստան մուտք գործելիս նախքան հաշվի լիցքավորումը զանգեր կատարելու համար
Next Level + հետվճարային ծառայության սակագնային պլաններն են.
|
|
|
|
3000 Դ |
4000 Դ |
5500 Դ |
7500 Դ |
1500 րոպե տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա և Ռուսաստան |
500 րոպե տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա և Ռուսաստան |
3000 րոպե տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա և Ռուսաստան |
Անսահմանափակ
րոպե տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա և Ռուսաստան
|
20 ԳԲ
+
|
Անսահմանափակ*
|
Անսահմանափակ*
|
Անսահմանափակ
|
-
|
-
|
100 ՄԲ
ռոումինգում**
|
200 ՄԲ
ռոումինգում**
|
300 SMS տեղական բոլոր ցանցեր |
500 SMS տեղական բոլոր ցանցեր |
500 SMS տեղական բոլոր ցանցեր |
1000 SMS տեղական բոլոր ցանցեր |
3000 դրամ բացասական հաշվեկշիռ |
5000 դրամ բացասական հաշվեկշիռ |
5000 դրամ բացասական հաշվեկշիռ |
10000 դրամ բացասական հաշվեկշիռ |
Անվճար շարժական TV |
Հայաստանում գտնվելիս Դուք կօգտագործեք Ձեր հայկական համարը Next Level Պլյուս hետվճարային սակագնային պլաններից մեկով, իսկ Ռուսաստանում՝ ռուսական համարը Իմ Հայաստան կանխավճարային սակագնային պլանով, և առանց ռոմինգի:
Ռուսաստանում գտվելիս Ձեր հայկական համարին կստանաք անվճար մուտքային զանգեր, եթե այն գտնվում է ակտիվ կարգավիճակում, և ռուսական համարն էլ բաժանորդի ցանկությամբ արգելափակված չէ:
Հայաստանում ռուսական համարը կարող եք լիցքավորել QiWi էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև առցանց, իսկ հայկական համարը՝ առկա վճարման տարբերակներով: Ռուսաստանում hայկական համարը կարող եք լիցքավորել QiWi տերմինալների և էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև առցանց՝ կայքի միջոցով՝ ՀՀ-ում թողարկված բանկային քարտերով: Այլ բանկային քարտերով հայկական համարի լիցքավորման տարբերակներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: Ռուսաստանում ռուսական համարը կարող եք լիցքավորել առկա վճարման տարբերակներով:
Պայմանագրի կասեցման, կամ Next Level Պլյուս ծառայությունից այլ սակագնային պլանի/բաժանորդագրության տեսակի անցնելու դեպքում տվյալ առաջարկը կդադարի գործել, և Դուք կզրկվեք երկու համար մեկ SIM քարտում ունենալու հնարավորությունից:
Եթե Դուք Next Level Պլյուս ծառայությունից անցում եք կատարում մեկ այլ ծառայության հաջորդ ամսվա 1-ից, ապա մինչև ընթացիկ ամսվա ավարտը Դուք կօգտվեք Ձեր Next Level Պլյուս ծառայությունից հետևյալ սահմանափակումներով.
- Ամսական ներառված րոպեները հնարավոր կլինի օգտագործել միայն ՀՀ տեղական հեռախոսահամարներին, ինչպես նաև դեպի ԱՄՆ և Կանադա զանգելու համար: Դեպի Ռուսաստան զանգերի համար գանձումը կկատարվի Ձեր հաշվից՝ Ucom-ի կողմից դեպի Ռուսաստան միջազգային զանգի սահմանված սակագնով,
- Ռուսական հեռախոսահամարը կդադարի գործել, և մուտքային զանգերը ռուսական հեռախոսահամարին կլինեն անհասանելի,
- Ռուսաստանում գտնվելիս կօգտվեք ռոմինգից՝ համաձայն ռոմինգի սահմանված պայմանների: Առաջարկից կարող են օգտվել միայն ֆիզիկական անձինք՝ ներկայացնելով և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում վավեր անձը հաստատող փաստաթուղթ (օրինակ՝ Հայաստանում վավեր ներքին անձնագրով (ID card) հնարավոր չի լինի օգտվել այս առաջարկից, քանի որ այդ փաստաթուղթը վավեր չէ Ռուսաստանում):
Դուք կարող եք կատարել քարտի փոխարինում, համարի փոփոխություն և մի շարք այլ գործարքներ ինչպես Հայաստանում Ucom սպասարկման կենտրոններում, այնպես էլ Ռուսաստանում MTT սպասարկման կենտրոններում: Հայաստանում գործարքներն իրականացվում են Ucom-ի, իսկ Ռուսաստանում՝ MTT-ի ընթացակարգերի համաձայն:
Ռուսաստանում գտնվելիս հարցերի դեպքում կարող եք անվճար զանգահարել Ucom զանգերի սպասարկման կենտրոն 4444 կարճ համարով կամ 00 7 958 555 4444 համարով:
Հայաստանից և Ռուսաստանից դուրս Դուք կօգտվեք ռոմինգից՝ համաձայն Ucom ռոմինգ ծառայության ընթացիկ սակագների և պայմանների: Ավելին, անհրաժեշտություն չկա ակտիվացնել ռոմինգ ծառայությունը, քանի որ այն արդեն լռելյայն ակտիվ է:
Բաժանորդի պահանջով այս առաջարկի շրջանակներում ձեռք բերված քարտի հայկական հեռախոսահամարին իր ռուսական համարից ստացված մուտքային զանգերը վերահասցեավորվում են՝ համաձայն զանգի հետ եկած հրահանգի:
*Ռուսական համարով ծառայությունները մատուցվում են Aiva mobile-ի կողմից:
Ի լրումն նշված հավելվածների առանց ինտերնետի մեգաբայթերի սպառման Ձեր Next Level Պլյուս փաթեթով հասանելի են լինելու www.ucom.am կայքը, ArCa և Ucom հավելվածները, ինչպես նաև մի շարք կրթական կայքեր, ինչպիսիք են www.kahoot.com, www.etwinning.net, www.emis.am, www.armedu.am, www.e-school.am:
Ucom-ի Next Level Պլյուս hետվճարային ամսական բաժանորդագրության հետ Դուք միշտ վճարում եք ծառայություններից օգտվելուց հետո: Յուրաքանչյուր ամիս Դուք վճարում եք Ձեր սակագնային պլանին համապատասխան ամսավճարը և նախորդ ամսվա ընթացքում հավելյալ օգտագործած ծառայությունների գումարը:
Ամսավճարում ներառված րոպեները, ՄԲ-երը կամ SMS-ները Ձեր հաշվին փոխանցվում են յուրաքանչյուր ամսվա 1-ից, որի համար պետք է վճարեք մինչև հաջորդ ամսվա 20-ը:
Տվյալ ամսվա ընթացքում չօգտագործված ներառված րոպեները, SMS-ները և ՄԲ-երը, հաջորդ ամիս չեն փոխանցվում:
Եթե ամսվա ընթացքում օգտագործում եք Ucom-ի այլ ծառայություններ կամ ավելին քան Ձեր ամսական ներառումները, ապա գանձումը կատարվում է Ձեր հաշվեկշռից: Բացասական հաշվեկշռի չափը սահմանվում է համաձայն Ձեր ընտրած սակագնային պլանի. որքան մեծ է սակագնային պլանի ամսավճարը, այնքան մեծ է բացասական հաշվեկշռի չափը: Եթե սակագնային պլանով նախատեսված բացասական հաշվեկշիռը Ձեզ չի բավարարում, 3 ամիս Ucom-ի բաժանորդ լինելուց հետո կարող եք դիմել այն վերանայելու համար` լրացնելով համապատասխան դիմում Ucom-ի ցանկացած սպասարկման սրահում: Ucom -ն իրավունք ունի մերժելու Ձեր բացասական հաշվեկշռի վերանայման պահանջը` իր ողջամիտ հայեցողությամբ, եթե Դուք չեք բավարարում Ucom -ի կողմից սահմանված վճարունակության պահանջներին:
Սակագները պլանի ներառումները սպառելուց հետո՝
զանգեր Ucom շարժական ցանցում |
0 դրամ/րոպե |
զանգեր դեպի տեղական այլ ցանցեր |
15 դրամ/րոպե |
շարժական ինտերնետ |
15 դրամ/ՄԲ |
շարժական ինտերնետ ռոումինգում |
համաձայն այդ երկրում տվյալ օպերատորի գործող սակագնի |
SMS դեպի տեղական և միջազգային ցանցեր |
15 դրամ/SMS |
Բացասական հաշվեկշռի սահմանաչափը գերազանցելու դեպքում հնարավոր կլինի օգտվել միայն Ձեր սակագնային պլանում ներառված շարժական ինտերնետից և SMS-ներից: Մնացած ծառայություններից կամ ամսական ներառումներից (այդ թվում՝ Ձեր սակագնային պլանում ներառված և չօգտագործված րոպեներից, ռոումինգի համար նախատեսված շարժական ինտերնետից) օգտվելու համար անհրաժեշտ կլինի մարել ամսավճարի պարտքը , եթե առկա է, և վերալիցքավորել հաշիվը:
Որպես Ucom Հետվճարային ծառայության բաժանորդ, Դուք կարող եք իրականացնել չընդհատվող սեսիա(ներ) (զանգ, SMS, ինտերնետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ռոումինգում): Ձեզ անհարմարություն չպատճառելու նկատառումով, անգամ եթե նման սեսիայի ժամանակ սպառել եք գումարային սահմանաչափը, Ucom-ը չի ընդհատի Ձեզ մատուցվող ծառայությունը, և գումարային սահմանաչափը գերազանցող պարտքի համար գանձումը կիրականացվի ավելի ուշ Ձեր հաշվից: Նկատի ունեցեք, որ Դուք պատասխանատվություն եք կրում առաջացած բոլոր պարտքերի վճարման համար:
Ինտերնետի տարածումը և դրա օգտագործումն այլ սարքավորումներից (Tethering) կարող է սահմանափակվել:
Next Level Պլյուս սակագնային պլանը հնարավոր է օգտագործել միայն հեռախոսով։
Բարեխիղճ օգտագործման սկզբունքի համաձայն Ucom-ը հնարավորություն է ընձեռում բոլոր բաժանորդներին հավասար օգտվել որակյալ շարժական կապի ծառայություններից։
Եթե վավերականության 30 օրվա (հետվճարայինի դեպքում՝ 1 ամսվա) ընթացքում Դուք գերազանցել եք 200 ԳԲ շեմը, մաքսիմալ հասանելի արագությունը կսահմանվի 512 Կբիթ/վրկ։ Կանխավճարային սակագնային պլանի դեպքում այդ արագությունը կգործի մինչև վավերականության ժամկետի ավարտը, իսկ հետվճարայինի դեպքում՝ մինչև հաջորդ ամսվա 1-ը։
Այդ արագությունը բավարար է, որպեսզի Դուք լիարժեք օգտվեք սոցիալական ցանցերից, մեսենջերներից և մի շարք այլ ծառայություններից։
Դուք կշարունակեք օգտվել ինտերնետից առանց մեգաբայթերի գանձման։
** Շարժական ինտերնետ ռոումինգում
2023թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը Next Level 5500+ և Next Level 7500+ սակագնային պլանի բաժանորդներին ամեն ամիս կտրամադրվի ինտերնետի ծավալ ռոումինգում՝ 65-ից ավելի երկրում օգտագործելու համար: Ներառված ինտերնետի ծավալը հնարավոր է օգտագործել ստորև նշված երկերներում համապատասխան օպերատորին միանալիս: Հաշվի առեք, որ ռոումինգում ինտերնետից օգտվելու ժամանակ ներառումը սպառելուց հետո կապը չի ընդհատվի և կշարունակեք օգտվել ինտերնետից համաձայն այդ երկրում տվյալ օպերատորի՝ ռոումինգում գործող ինտերնետի սակագնի: