|
|
|
|
3000 Դ |
4000 Դ |
5500 Դ |
7500 Դ |
1500 րոպե տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա
|
500 րոպե տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա
|
3000 րոպե տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա
|
Անսահմանափակ
րոպե տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա
|
20 ԳԲ
+
|
Անսահմանափակ*
|
Անսահմանափակ*
|
Անսահմանափակ
|
-
|
-
|
100 ՄԲ
ռոումինգում**
|
200 ՄԲ
ռոումինգում**
|
300 SMS տեղական բոլոր ցանցեր |
500 SMS տեղական բոլոր ցանցեր |
500 SMS տեղական բոլոր ցանցեր |
1000 SMS տեղական բոլոր ցանցեր |
3000 դրամ բացասական հաշվեկշիռ |
5000 դրամ բացասական հաշվեկշիռ |
5000 դրամ բացասական հաշվեկշիռ |
10000 դրամ բացասական հաշվեկշիռ |
Անվճար շարժական TV |
Ucom-ի Next Level hետվճարային ամսական բաժանորդագրության հետ Դուք միշտ վճարում եք ծառայություններից օգտվելուց հետո: Յուրաքանչյուր ամիս Դուք վճարում եք Ձեր սակագնային պլանին համապատասխան ամսավճարը և նախորդ ամսվա ընթացքում հավելյալ օգտագործած ծառայությունների գումարը:
Ամսավճարում ներառված րոպեները, ՄԲ-երը կամ SMS-ները Ձեր հաշվին փոխանցվում են յուրաքանչյուր ամսվա 1-ից, որի համար պետք է վճարեք մինչև հաջորդ ամսվա 20-ը:
Տվյալ ամսվա ընթացքում չօգտագործված ներառված րոպեները, SMS-ները և ՄԲ-երը հաջորդ ամիս չեն փոխանցվում:
Եթե ամսվա ընթացքում օգտագործում եք Ucom-ի այլ ծառայություններ կամ ավելին, քան Ձեր ամսական ներառումները, ապա գանձումը կատարվում է Ձեր հաշվեկշռից: Բացասական հաշվեկշռի չափը սահմանվում է համաձայն Ձեր ընտրած սակագնային պլանի. որքան մեծ է սակագնային պլանի ամսավճարը, այնքան մեծ է բացասական հաշվեկշռի չափը: Եթե սակագնային պլանով նախատեսված բացասական հաշվեկշիռը Ձեզ չի բավարարում, 3 ամիս Ucom-ի բաժանորդ լինելուց հետո կարող եք դիմել այն վերանայելու համար` լրացնելով համապատասխան դիմում Ucom-ի ցանկացած սպասարկման սրահում: Ucom -ն իրավունք ունի մերժելու Ձեր բացասական հաշվեկշռի վերանայման պահանջը` իր ողջամիտ հայեցողությամբ, եթե Դուք չեք բավարարում Ucom -ի կողմից սահմանված վճարունակության պահանջներին:
Սակագնային պլան |
Բացասական հաշվեկշիռ |
Next Level 3000 |
3000 |
Next Level 4000 |
5000 |
Next Level 5500 |
5000 |
Next Level 7500 |
10000 |
Սակագները պլանի ներառումները սպառելուց հետո՝
զանգեր Ucom շարժական ցանցում |
0 դրամ/րոպե |
զանգեր դեպի տեղական այլ ցանցեր |
15 դրամ/րոպե |
շարժական ինտերնետ |
15 դրամ/ՄԲ |
շարժական ինտերնետ ռոումինգում |
համաձայն այդ երկրում տվյալ օպերատորի գործող սակագնի
|
SMS դեպի տեղական ցանցեր |
15 դրամ/SMS |
SMS դեպի միջազգային ցանցեր |
20 դրամ/SMS |
Բացասական հաշվեկշռի սահմանաչափը գերազանցելու դեպքում հնարավոր կլինի օգտվել միայն Ձեր սակագնային պլանում ներառված շարժական ինտերնետից և SMS-ներից: Մնացած ծառայություններից կամ ամսական ներառումներից (այդ թվում՝ Ձեր սակագնային պլանում ներառված և չօգտագործված րոպեներից, ռոումինգի համար նախատեսված շարժական ինտերնետից) օգտվելու համար անհրաժեշտ կլինի մարել ամսավճարի պարտքը, եթե առկա է, և վերալիցքավորել հաշիվը:
Որպես Ucom Հետվճարային ծառայության բաժանորդ, Դուք կարող եք իրականացնել չընդհատվող սեսիա(ներ) (զանգ, SMS, ինտերնետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ռոումինգում): Ձեզ անհարմարություն չպատճառելու նկատառումով, անգամ եթե նման սեսիայի ժամանակ սպառել եք գումարային սահմանաչափը, Ucom-ը չի ընդհատի Ձեզ մատուցվող ծառայությունը, և գումարային սահմանաչափը գերազանցող պարտքի համար գանձումը կիրականացվի ավելի ուշ Ձեր հաշվից: Նկատի ունեցեք, որ Դուք պատասխանատվություն եք կրում առաջացած բոլոր պարտքերի վճարման համար:
Ինչպես անցում կատարել Next Level սակագնային պլանին
Եթե Universal, հետվճարային Level Up կամ Next Level սակագնային պլանի բաժանորդ եք․ հավաքեք *111*11# կամ այցելեք Ucom ցանկացած սպասարկման կենտրոն։ Նոր Next Level սակագնային պլանին անցումը կկատարվի հաջորդ ամսվա 1-ին։
Եթե կանխավճարային ծառայության բաժանորդ եք․ անձնագրով կամ նույնականացման քարտով համեցեք սպասարկման կենտրոն:
Անսահմանափակ ինտերնետ
Next Level սակագնային պլանը հնարավոր է օգտագործել միայն հեռախոսով։ Ինտերնետի տարածումը և դրա օգտագործումն այլ սարքավորումներից (Tethering) կարող է սահմանափակվել:
*Բարեխիղճ օգտագործման սկզբունքի համաձայն Ucom-ը հնարավորություն է ընձեռում բոլոր բաժանորդներին հավասար օգտվել որակյալ շարժական կապի ծառայություններից։
Եթե վավերականության 30 օրվա (հետվճարայինի դեպքում՝ 1 ամսվա) ընթացքում Դուք գերազանցել եք 200 ԳԲ շեմը, մաքսիմալ հասանելի արագությունը կսահմանվի 512 Կբիթ/վրկ։ Կանխավճարային սակագնային պլանի դեպքում այդ արագությունը կգործի մինչև վավերականության ժամկետի ավարտը, իսկ հետվճարայինի դեպքում՝ մինչև հաջորդ ամսվա 1-ը։
Այդ արագությունը բավարար է, որպեսզի Դուք լիարժեք օգտվեք սոցիալական ցանցերից, մեսենջերներից և մի շարք այլ ծառայություններից։
Դուք կշարունակեք օգտվել ինտերնետից առանց մեգաբայթերի գանձման։
Առանց ինտերնետի սպառման հավելվածներ
Նշված կայքերից ու հավելվածներից օգտվելիս հնարավոր է ինտերնետային այլ ռեսուրսների հետ տվյալների փոխանակում, որի համար գանձումը կկատարվի համաձայն սակագնային պլանի:
Խորհուրդ է տրվում օգտվել նշված հավելվածների թարմացված տարբերակներից, այլապես օգտագործման ընթացքում Ձեր հաշվից կարող է գումար գանձվել՝ ընթացիկ սակագնային պլանին համապատասխան:
Ի լրումն նշված հավելվածների առանց ինտերնետի մեգաբայթերի սպառման Ձեր Next Level փաթեթով հասանելի են լինելու www.ucom.am կայքը, ArCa և Ucom հավելվածները, ինչպես նաև մի շարք կրթական կայքեր, ինչպիսիք են www.kahoot.com, www.etwinning.net, www.emis.am, www.armedu.am, www.e-school.am:
** Շարժական ինտերնետ ռոումինգում
2023թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը Next Level 5500 և Next Level 7500 սակագնային պլանի բաժանորդներին ամեն ամիս կտրամադրվի ինտերնետի ծավալ ռոումինգում՝ 65-ից ավելի երկրում օգտագործելու համար: Ներառված ինտերնետի ծավալը հնարավոր է օգտագործել ստորև նշված երկերներում համապատասխան օպերատորին միանալիս: Հաշվի առեք, որ ռոումինգում ինտերնետից օգտվելու ժամանակ ներառումը սպառելուց հետո կապը չի ընդհատվի և կշարունակեք օգտվել ինտերնետից համաձայն այդ երկրում տվյալ օպերատորի՝ ռոումինգում գործող ինտերնետի սակագնի: