Լիցքավորում կատարելիս լիցքավորման քարտի ակտիվ շրջանը կգումարվի քարտի ընթացիկ ակտիվ շրջանին: Օրինակ, եթե Ձեր քարտի ակտիվ շրջանն ավարտվում է մայիսի 15-ին և Դուք մայիսի 1-ին լիցքավորում եք հաշիվը 1000 դրամով, քարտի ակտիվ շրջանը երկարում է մինչև հունիսի 15-ը (այսինքն` մայիսի 15-ին գումարած 31 օր):
Լիցքավորման գումար
|
Ակտիվ շրջան
|
Պասիվ շրջան
|
100-499 դրամ
|
5 օր
|
6 ամիս
|
500-1999 դրամ
|
1 ամիս
|
2000-3999 դրամ
|
2 ամիս
|
4000-4999 դրամ
|
3 ամիս
|
5000-և ավելի դրամ
|
6 ամիս
|
Եթե դուք հաշիվը վերալիցքավորելու համար օգտվում եք Ucom-ի վերալիցքավորման քարտերից, նախ զգուշորեն ջնջեք քարտի հակառակ կողմի պաշտպանիչ շերտը` 14 նիշանի ծածկագիրը տեսնելու համար, այնուհետև հավաքեք *144* ծածկագիրը # և սեղմեք զանգի կոճակը: Եթե ծածկագիրը ճիշտ եք մուտքագրել, հեռախոսի էկրանին կտեսնեք փոփոխված հաշվեկշիռը:
Ucom-ի շարժական հեռախոսակապի այլ բաժանորդի հաշիվը վերալիցքավորելու համար հավաքեք *144* ծածկագիրը * բաժանորդի համարը # և սեղմեք զանգի կոճակը: Եթե չի հաջողվում լիցքավորել հաշիվը նկարագրված եղանակով, զանգահարեք 111, ընտրեք 1, այնուհետև 2 և հետևեք ձայնային մենյուի հրահանգներին կամ հավաքեք *111*5#, սեղմեք զանգի կոճակը և հրահանգները կարդացեք բջջային հեռախոսի էկրանին:
Եթե մի քանի փորձից հետո այնուամենայնիվ չեք կարողանում հաշիվը վերալիցքավորել, խնդրում ենք զանգահարել Բաժանորդների սպասարկման կենտրոն 444 համարով:
Ucom-ի վերալիցքավորման քարտերը
Ձեր Ucom հաշիվը կարող եք լիցքավորել նաև.
- Ucom-ի 81 սպասարկման սրահներում
- Upay վճարման համակարգով
- MobiDram վճարման համակարգով
- ավելի քան 6000 կրպակներում և այլ խանութներում, ինչպես նաև Երևան Սիթի և SAS սուպերմարկետներում
- ArCa համակարգի բոլոր բանկոմատներով
- Idram, Easy Pay, TelCell և Unibank վճարման տերմինալներով
- Հայփոստի ավելի քան 900 բաժանմունքներում Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում
- հետևյալ բանկերում` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Ամերիաբանկ, ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ, Արդշին բանկ, Արցախ բանկ, ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ, Ինեկոբանկ, Կոնվերս Բանկ, Հայբիզնես բանկ, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ, Յունիբանկ, ՎՏԲ-ՀայաստանԲանկ, ԱյԴի Բանկ
- Ucom բջջային հավելվածով (Appstore, Play Market)