uFi-ը հնարավորություն է տալիս ինտերնետին միացնել մինչև 16 սարքավորում Wi-Fi-ի, և 1 համակարգիչ USB լարի միջոցով, ինչը նշանակում է, որ վերջինիս կարելի է միացնել ոչ միայն պլանշետներ, սմարթֆոններ ու դյուրակիր համակարգիչներ, այլ նաև 1 ստացիոնար համակարգիչ:
uFi-ը կարող եք օգտագործել գնելուց անմիջապես հետո. այն չի պահանջում երկար և բարդ տեղադրման գործընթաց: Ավելին, միանալով ինտերնետին համակարգչից, սմարթֆոնից կամ պլանշետից և նշված սարքերի դիտարկիչից (browser) այցելելով 192.168.1.1 հասցեով, Դուք կարող եք նաև հեշտությամբ կառավարել մոդեմի աշխատանքը.
- փոխել Wi-Fi-ի գաղտնաբառը կամ անվանումը
- ստուգել օգտագործված տրաֆիկը
- ստուգել մարտկոցի լիցքավորման չափը
- անջատել-միացնել Wi-Fi-ը
- սահմանափակել կոնկրետ սարքավորման ինտերնետի մուտքը:
uFi օգտագործողի մանրամասն ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ընտրեք համապատասխան սակագնային պլանը և uFi շարժական Wi-Fi մոդեմը կկարողանաք ձեռք բերել սկսած 1 դրամից` 18 ամսով բաժանորդագրությամբ: