Mobile ID ծառայության շնորհիվ Դուք կարող եք էլեկտրոնային եղանակով անցնել նույնականացում և ստորագրել փաստաթղթեր։ Ծառայությունից կարող են օգտվել ֆիզիկական անձինք՝ ունենալով վավեր նույնականացման քարտ* և Հանրային ծառայությունների համարանիշ (այսուհետ՝ ՀԾՀ): ՀԾՀ-ի բացակայության դեպքում ներկայացվում է ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք։
* Mobile ID ծառայությունից կարող են օգտվել նաև տեղահանված և ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձինք` ներկայացնելով անձնագիր՝ բացառապես 070 ծածկագրով և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական։ Ծառայությունները կարող են տրամադրվել բացառապես նշված փաստաթղթերի միաժամանակյա առկայության դեպքում։
Անհրաժեշտ է այցելել Ucom-ի սպասարկման կենտրոն, ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ և փոխարինել Ձեր ընթացիկ SIM քարտը mID SIM քարտով: Փոխարինման արժեքը 500 դրամ է: Եթե Դուք Ucom բաժանորդ չեք, անհրաժեշտ է ստանալ նոր mID SIM քարտ՝ վճարելով միայն համապատասխան սակագնային պլանի գումարը: mID SIM-ը չի կարող լինել թվային քարտ (eSIM)։
Նույնականացումն անցնելուց և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստորագրելուց հետո Դուք կստանաք mID SIM քարտ: Քարտը ստանալուց հետո պետք է այն տեղադրեք Ձեր հեռախոսում և հետևելով հրահանգներին՝ սահամանեք Ձեր անհատական PIN կոդը:
Բոլոր քայլերը կատարելուց հետո Ձեր Mobile ID ծառայությունը կակտիվանա:
ԿԱՐԵՎՈՐ: Ստորագրման ժամանակ հեռախոսը պետք է լինի ապաբլոկավորված, որպեսզի հնարավոր լինի ստանալ PIN կոդի մուտքագրման համար անհրաժեշտ SMS կամ Push ծանուցում:
Mobile ID (mID) քարտ ստանալու/փոխարինելու և mID ծառայությունն ակտիվացնելու, ինչպես նաև mID ծառայությունից հրաժարվելու համար անհրաժեշտ է անձամբ մոտենալ «Յուքոմ» ՓԲ ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն։ Նշված գործարքները լիազորագրի (այդ թվում՝ նոտարական կարգով վավերացված) հիման վրա չեն իրականացվում։