Եթե Դուք օգտվում եք VK սոցիալական ցանցից և ցանկանում եք մշտապես շփման մեջ մնալ Ձեր ընկերների հետ՝ անգամ ձեռքի տակ չունենալով ինտերնետ հասանելիություն, ապա VK SMS ծառայությունը Ձեզ համար է: Ծառայության շնորհիվ Դուք կարող եք անվճար SMS-ի միջոցով տեղեկանալ Ձեր անձնական հաղորդագրությունների մասին և պատասխանել դրանց՝ պարզապես պատասխան հաղորդագրություն ուղարկելով այն կարճ համարին, որից ստացել եք ծանուցումը: Դուք կկարողանաք նաև գրառում թողնել VK կայքի Ձեր էջի «պատին»` համապատասխան տեքստը SMS-ով ուղարկելով 6230 կարճ համարին:
ինչպես ակտիվացնել VK SMS ծառայությունը
VK Ձեր էջից մուտք գործեք Իմ կարգավորումներ (Мои Настройки),
Ընդհանուր (Общее) բաժնի Ձեր հեռախոսահամարը (Номер Вашего телефона) միջակայքում մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը (օր. ՝+374 XX XXXXXX)*, որից հետո սեղմեք Ուղարկել (Отправить),
- Պատասխան SMS-ով ստացված ակտիվացման ծածկագիրը մուտքագրեք Ձեր էջում բացված համապատասխան փոքր պատուհանի մեջ,
- Ծանուցումներ (Оповещения) բաժնի Ծանուցումներ SMS-ի միջոցով (Оповещения через SMS) միջակայքում նշեք Ստանալ SMS ծանուցումներ (Получать SMS-оповещения) (ցանկության դեպքում կարող եք սահմանել համապատասխան կարգավորումները), ապա սեղմեք Պահպանել (Сохранить):
* Դեռևս միայն 95/55/41 կոդով սկսվող հեռախոսահամարները կարող են օգտվել VK SMS ծառայությունից
ծառայության արժեքը
VK SMS ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ Ձեր կողմից ուղարկվող յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն 6230, 6231, 6232, 6233, 6234, 6235, 6236, 6237, 6238, 6239 համարներին կգանձվի որպես ներցանցային SMS` Ձեր սակագնային պլանին համապատասխան:
Ծառայությունը հասանելի է Ucom-ի շարժական ծառայության բոլոր բաժանորդներին: