Եթե պարերի սիրահար եք և ցանկանում եք սովորել կամ կատարելագործել Ձեր հմտություններն այս բնագավառում, ապա այս ծառայությունը հենց Ձեզ համար է։
Ինչպես հայտնի է, պարերը լավ են անդրադառնում առողջության վրա։ Դրանք բարելավում են շարժումների կոորդինացումն ու ամրապնդում անդաստակային (վեստիբուլյար) ապարատը: Պարերը նաև դրականորեն են ազդում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Կանոնավոր կերպով պարով զբաղվելն օգնում է այրել ավելորդ կալորիաները, ինչն էլ նպաստում է քաշի կորստին։
Պարային շրջանից հետո սովորաբար Ձեզ ավելի լավ եք զգում, իսկ մարմինը լցվում է կյանքի զգացումով։ Պարի ժամանակ մարդն ունակ է փոխակերպել բացասական զգացումները դրականի։
- Բաժանորդագրվե՛ք ծառայությանը՝ այցելելով teachdance.am կայք և սկսեք պարել։
- Ծառայությունից կարող են օգտվել Ucom-ի կանխավճարային և հետվճարային ծառայությունների բաժանորդները:
- Ucom-ի բաժանորդների համար ծառայությունը հասանելի է առանց գովազդի։
- Ծառայությունից հնարավոր է օգտվել ինչպես հեռախոսով՝ շարժական ինտերնետի և Wi-Fi-ի միջոցով, այնպես էլ web տարբերակով:
- Հեռախոսի շարժական ինտերնետով ծառայությունից օգտվելու դեպքում վճարի գանձումը կկատարվի համաձայն բաժանորդի ընթացիկ սակագնային պլանի:
Ucom բաժանորդներն ստանում են հնարավորություն՝
- Օգտվել փորձնական տարբերակից 1 օրվա ընթացքում, որից հետո ծառայությունն ավտոմատ կերպով կերկարաձգվի։ Փորձնական շրջանից հնարավոր է օգտվել միայն 1 անգամ։
- Բաժանորդագրվել օրական տարբերակով, որի դեպքում վճարը կկազմի 75 դրամ/օր (ներառյալ ԱԱՀ)։
Վճարման եղանակը շատ պարզ է։ Կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են վճարել անմիջապես իրենց հեռախոսահամարի հաշվից, իսկ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները՝ ամսավճարի հետ։
Եթե ցանկանում եք չեղարկել բաժանորդագրությունը, ուղարկե՛ք «Stop» բառը 9988 կարճ համարին, որին ի պատասխան կստանաք հաստատող հաղորդագրություն։ Բաժանորդագրության դադարեցման դեպքում Ձեր հաշվից հավելյալ գումար չի գանձվի։
«Teach Dance» ծառայությունից օգտվելիս դժվարությունների առաջացման դեպքում կարող եք զանգահարել 444 համարին։