Ucom-ի հետ Դուք կարող եք օգտվել Պրեմիում ինտերակտիվ ծառայությունների լայն ցանկից՝ զանգահարելով կամ կարճ հաղորդագրություն ուղարկելով հատուկ համարներին:
Պրեմիում ծառայությունների միջոցով մուլտիմեդիա բովանդակություն (օրինակ՝ նկար, մեղեդի) ներբեռնելու համար խնդրում ենք նախ համոզվել, որ Ձեր հեռախոսի բջջային ինտերնետ ծառայությունն ակտիվ է:
Այս ծառայությունների միջոցով ցանկացած մուլտիմեդիա բովանդակություն ներբեռնելիս Դուք վճարում եք ինչպես բովանդակության, այնպես էլ օգտագործվող ինտերնետ տրաֆիկի համար՝ կախված բովանդակության ծավալից: Մի շարք պրեմիում ծառայությունների համար գանձումը կատարվում է Ձեր ուղարկած SMS-ին ի պատասխան ստացվող SMS-ի կամ SMS-ների դիմաց: Այս դեպքում Ձեր կողմից ուղարկվող SMS-ի համար գանձվում է Ձեր սակագնային պլանին համապատասխան 1 SMS-ի համար սահմանված գինը: Որոշ պրեմիում ծառայություններից օգտվելիս կարող է հարկ լինել ուղարկել մեկից ավելի վճարովի SMS:
Ռոմինգում գտնվելիս պրեմիում ծառայություններն անհասանելի են:
Պրեմիում զանգ և Պրեմիում SMS ծառայությունների դեպքում զանգի կամ SMS-ի դիմաց գանձումն իրականացվում է անկախ նրանից, թե տվյալ պահին ծառայությունը գործում է, թե ոչ (օրինակ՝ քվեարկությունների պարագայում ուղարկված հաղորդագրության արժեքը կգանձվի անկախ նրանից, թե տվյալ պահին քվեարկությունն սկսվել է, թե ոչ): Պրեմիում ծառայությունների համարները և նշված ծառայություններից օգտվելու պայմանները ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխվել:
Պրեմիում ծառայությունները մատուցվում են երրորդ կողմերի հետ համագործակցության շրջանակներում: Ucom-ը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից տրամադրվող բովանդակության և ծառայությունների մատուցմանը վերաբերող կանոնների պահպանման համար: