Եթե սիրում եք շփվել Facebook սոցիալական ցանցում, և ուզում եք միշտ տեղյակ լինել Ձեր էջում կատարվող փոփոխությունների մասին, ապա Facebook SMS ծառայության շնորհիվ Դուք կունենաք հնարավորություն ոչ միայն մշտապես մնալ կապի մեջ Ձեր ընկերների և հարազատների հետ, այլ նաև SMS-ների միջոցով ծանուցումներ ստանալ Ձեր «պատին» կատարված գրառումների, հաղորդագրությունների, մեկնաբանությունների և այլնի մասին: Դուք կարող եք նաև պատասխանել, մեկնաբանել, հաստատել ստացված հարցումը` ուղարկելով պատասխան SMS, որը սովորական պատասխանի տեսքով կհայտնվի Facebook-ի Ձեր էջում: