Այս ծառայության շնորհիվ Դուք կարող եք սմարթֆոնի միջոցով կատարել ArCa վճարահաշվարկային համակարգի կողմից սպասարկվող MasterCard, ArCa և Visa բանկային քարտի հետ կապված մի շարք գործողություններ.
- ստուգել քարտի մնացորդը,
- ստանալ քարտով կատարած վերջին 4-5 գործարքների քաղվածքը,
- արգելափակել քարտը:
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես այցելել բանկ և Ձեր հեռախոսահամարը կցել բանկի քարտային հաշվեհամարին, որից հետո ցանկացած պահի կարող եք օգտվել ծառայությունից՝ հավաքելով *116# և հետևելով հրահանգներին:
Ծառայությունից կարող եք օգտվել նաև ռոմինգում գտնվելիս:
Ucom-ի կողմից ծառայությունը մատուցվում է անվճար, սակայն բանկերը կարող են սահմանել ծառայության վճար, որի մասին անհրաժեշտ է նախքան ակտիվացումը ճշտել համապատասխան բանկից:
Կարևոր է իմանալ.
Բանկային քարտի արգելափակումից հետո, այն կարող եք ակտիվացնել՝ այցելելով համապատասխան բանկ: