Որտե՞ղ գնել
Կանխավճարային քարտ կարող եք ձեռք բերել ցանկացած Ucom սպասարկման սրահում, Ucom-ի ինտերնետ խանութում, Հայփոստի բոլոր բաժանմունքներում, Երևան City սուպերմարկետներում, Mobile Centre խանութներում և այլն:
Ինչպե՞ս օգտվել
Ձեր Ucom համարն օգտագործելու համար անհրաժեշտ է՝
- տեղադրել SIM քարտը հեռախոսի մեջ
- զանգահարել 111 կարճ համարին
- հետևել ձայնային մենյուի հրահանգներին
- ընտրել Ձեր նախընտրած լեզուն
Այս քայլերը կատարելուց հետո Ձեր Ucom համարը կակտիվանա և Դուք կմիանաք այն համարին, որին զանգում էիք: Համարն ակտիվացնելուց հետո Դուք կունենաք 3 ամիս ակտիվ շրջան Ucom-ի բոլոր ծառայություններից օգտվելու համար: Այդ ընթացքում հաշիվը չլիցքավորելու դեպքում Դուք կունենաք ևս 3 ամիս զանգեր և SMS ստանալու համար (պասիվ շրջան):
Հաշիվը լիցքավորելիս, լիցքավորվող գումարից կախված, համապատասխան ակտիվ շրջանը կգումարվի Ձեր քարտի ընթացիկ ակտիվ շրջանին: Օրինակ, եթե Ձեր քարտի ակտիվ շրջանն ավարտվում է մայիսի 15-ին և Դուք մայիսի 1-ին լիցքավորում եք հաշիվը 1000 դրամով, քարտի ակտիվ շրջանը երկարում է մինչև հունիսի 15-ը (այսինքն` մայիսի 15-ին գումարած 31 օր):
Լիցքավորման գումար
|
Ակտիվ շրջան
|
Պասիվ շրջան
|
100-499 դրամ
|
5 օր
|
6 ամիս
|
500-1999 դրամ
|
1 ամիս
|
2000-3999 դրամ
|
2 ամիս
|
4000-4999 դրամ
|
3 ամիս
|
5000-և ավելի դրամ
|
6 ամիս
|
Պասիվ շրջանում Ձեր հաշվին առկա գումարը կպահպանվի և կգումարվի Ձեր հաջորդ լիցքավորած գումարին:
Պասիվ շրջանի ավարտից հետո Դուք դեռ հնարավորություն ունեք լիցքավորել հաշիվը և պահպանել Ձեր համարը 1 ամսվա ընթացքում (31 օր), հակառակ դեպքում Դուք կկորցնեք Ձեր հեռախոսահամարը և հաշվին առկա գումարը: