Ծրագրային ապահովում
Ձեր U!Flash մոդեմի ծրագրային ապահովման նոր տարբերակը օգտագործելու և նորացված պարամետրերի շնորհիվ մոդեմի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար, խնդրում ենք հետևել հրահանգներին.
- սեղմեք ստորև նշված հղումներից մեկը (կախված Ձեր համակարգչի օպերացիոն համակարգից) և պահպանեք մոդեմի ծրագրային ապահովման նոր տարբերակը Ձեր համակարգչում
- եթե միացած եք ինտերնետին, սեղմեք Անջատել կոճակը, փակեք ընթացիկ ծրագիրը և հանեք մոդեմը համակարգչից
- հեռացրեք գործող ինտերնետ ծրագիրը
- տեղադրեք բեռնված ծրագիրը Ձեր համակարգչում
- միացրեք մոդեմը USB միացման հանգույցին
- Ձեր համակարգչի օպերացիոն համակարգն անմիջապես կճանաչի և կգործարկի նոր ծրագիրը
U!Flash E3131, E3531, E3251 մոդեմների նոր Ucom ծրագրային ապահովումները կարող եք ներբեռնել նշված հղումներից (Windows, Mac):
U!Flash MF 680, MF 667, MF 656A, MF 637 մոդեմների համար ծրագրային ապահովումները կարող եք բեռնել նշված հղումներից (Windows, Mac, Linux):
U!Flash 21.6 Մբ/վ E3131s-2 մոդեմի համար Orange ծրագրային ապահովումը կարող եք բեռնել նշված հղումներից (Windows, Mac, Linux):
U!Flash 21.6 Մբ/վ E3531s-2 մոդեմի համար Orange ծրագրային ապահովումը կարող եք բեռնել նշված հղումից (Windows, Mac):
Ձեր հաշիվը
Դուք ամեն ամիս կստանաք գերարագ ինտերնետի փաթեթ` ըստ Ձեր սակագնային պլանի: Եթե մեկ ամսվա ընթացքում չսպառեք ամբողջ փաթեթը, ապա մնացորդը կփոխանցվի հաջորդ ամիս: Հաշվեկշռին կարող եք ունենալ առավելագույնը 2 ամսվա սակագնային պլանի ծավալին համարժեք գերարագ ինտերնետ: Ձեր հաշվեկշիռը բաղկացած է վերալիցքավորման քարտերով ու վերալիցքավորման տերմինալների միջոցով մուտքագրված գումարից: Ամսվա սկզբում Ձեզ կներկայացնենք ամսական սակագնային պլանի և բացասական հաշվեկշռից կամ վերալիցքավորման միջոցով ակտիվացված լրացուցիչ ծառայությունների հաշիվը: Վճարումները կարող եք կատարել նաև ինտերնետի միջոցով: Հաշիվը վճարելու համար ունեք 20 օր:
Ինչպե՞ս ստուգել Ձեր հաշվեկշիռը
Հաշվեկշիռը ստուգելու համար Ձեր մոդեմի ինտերֆեյսից ուղարկեք դատարկ հաղորդագրություն 133 համարին և կստանաք պատասխան հաղորդագրություն համապատասխան տեղեկատվությամբ:
Ինչպե՞ս փոխել հաղորդակցման լեզուն
Հաղորդակցման լեզուն կարող եք փոխել Ձեր մոդեմի ինտերֆեյսից 128 կարճ համարին ուղարկելով համապատասխան բանալի բառը` AM հայերենի համար, RU ռուսերենի համար և EN անգլերենի համար: