Ծրագրային ապահովում
U!Fi MF 60 մոդեմի համար ծրագրային ապահովումը կարող եք բեռնել նշված հղումներից (Windows, Mac):
Ձեր հաշիվը
Դուք ամեն ամիս կստանաք գերարագ ինտերնետի փաթեթ` ըստ Ձեր սակագնային պլանի: Եթե մեկ ամսվա ընթացքում չսպառեք ամբողջ փաթեթը, ապա մնացորդը կփոխանցվի հաջորդ ամիս: Հաշվեկշռին կարող եք ունենալ առավելագույնը 2 ամսվա սակագնային պլանի ծավալին համարժեք գերարագ ինտերնետ: Ձեր հաշվեկշիռը բաղկացած է վերալիցքավորման քարտերով ու վերալիցքավորման տերմինալների միջոցով մուտքագրված գումարից: Ամսվա սկզբում Ձեզ կներկայացնենք ամսական սակագնային պլանի և բացասական հաշվեկշռից կամ վերալիցքավորման միջոցով ակտիվացված լրացուցիչ ծառայությունների հաշիվը: Վճարումները կարող եք կատարել նաև ինտերնետի միջոցով: Հաշիվը վճարելու համար ունեք 20 օր:
Ինչպե՞ս ստուգել Ձեր հաշվեկշիռը
Հաշվեկշիռը ստուգելու համար`
- մուտք գործեք http://192.168.1.1հասցե Ձեր ինտերնետ բրաուզերից,
- մուտքագրեք Ձեր գաղտնաբառը (նախնական գաղտնաբառը՝ admin),
- SMS հաղորդագրություններբաժնից ուղարկեք դատարկ հաղորդագրություն 133 համարին:
Պատասխան հաղորդագրությամբ կստանաք տեղեկատվություն Ձեր հաշվեկշռի և գերարագ ինտերնետի մնացորդի վերաբերյալ:
Ինչպե՞ս փոխել հաղորդակցման լեզուն
Հաղորդակցման լեզուն կարող եք փոխել Ձեր մոդեմի ինտերֆեյսից 128 կարճ համարին ուղարկելով համապատասխան բանալի բառը` AM հայերենի համար, RU ռուսերենի համար և EN անգլերենի համար: