Ձեր հաշիվը
Դուք ամեն ամիս կստանաք Ձեր սակագնին համապատասխան րոպեների և գերարագ ինտերնետի փաթեթ: Եթե Դուք չսպառեք այն 1 ամսվա ընթացքում, մնացորդը կփոխանցվի հաջորդ ամիս: Հաշվեկշռին կարող եք ունենալ միայն 2 ամսվա սակագնային պլանի ծավալին համարժեք գերարագ ինտերնետ: Ձեր հաշվեկշիռը բաղկացած է վերալիցքավորման քարտերով ու վերալիցքավորման տերմինալների միջոցով մուտքագրված գումարից: Ամսվա սկզբում Ձեզ կներկայացնենք ամսական սակագնային պլանի և բացասական հաշվեկշռից կամ վերալիցքավորման միջոցով ակտիվացված լրացուցիչ ծառայությունների հաշիվը: Վճարումները կարող եք կատարել նաև ինտերնետի միջոցով: Հաշիվը վճարելու համար ունեք 20 օր:
Ինչպե՞ս ստուգել Ձեր հաշիվը
- այցելեք http://192.168.1.1 Ձեր ինտերնետ բրաուզերից
- մուտքագրեք Ձեր գաղտնաբառը (նախնական գաղտնաբառը՝ admin)
- SMS հաղորդագրություններ բաժնից ուղարկեք դատարկ հաղորդագրություն 133 համարին:
- պատասխան հաղորդագրությամբ կստանաք տեղեկատվություն Ձեր հաշվեկշռի և գերարագ ինտերնտի մնացորդի վերաբերյալ: կամ զանգահարիր 111 և հետևիր ձայնային ազդանշաններին:
Ինչպե՞ս փոխել հաղորդակցման լեզուն
Հաղորդակցման լեզուն կարող եք փոխել Ձեր մոդեմի ինտերֆեյսից 128 կարճ համարին ուղարկելով համապատասխան բանալի բառը` AM հայերենի համար, RU ռուսերենի համար և EN անգլերենի համար: