Ucom Կանխավճարային ինտերնետ ծառայությունը ակտիվանում է, երբ առաջին անգամ միանում եք ինտերնետին*:
Ucom Կանխավճարային ինտերնետի ծառայությունը ակտիվ է 3 ամսով՝ սկսած ակտիվացման օրվանից: Ակտիվ շրջանում դուք կարող եք օգտվել տվյալների ծառայություններից, ուղարկել և ստանալ կարճ հաղորդագրություններ: Սկզբնական հաշվեկշիռը (1000 դրամը, որը Ձեր հաշվին է SIM քարտը ձեռք բերելու պահից) կարող է օգտագործվել վերը նշված 3-ամսյա ժամկետում: Ձեր հաշիվը այս ընթացքում չլիցքավորելու դեպքում, Դուք կունենաք ևս 1 ամիս միայն կարճ հաղորդագրություններ ստանալու համար:
Ձեր հաշիվը լիցքավորելիս Ձեր SIM քարտի ակտիվ և պասիվ ժամկետները կտարբերվեն՝ կախված Ձեր լիցքավորման չափից: Ակտիվ շրջանի ավարտից հետո ծառայությունը անցնում է պասիվ շրջան: Պասիվ շրջանի տևողությունը 6 ամիս է: Այդ շրջանում Դուք կարող եք միայն ստանալ SMS-ներ: Ի դեպ, որ Ձեր հաշվեկշիռը պահպանվում է անգամ պասիվ շրջանում, որը կարող եք օգտագործել վերալիցքավորելուց և ակտիվ շրջանի անցնելուց հետո: Ակտիվ շրջանում հաշվեկշիռը և վերալիցքավորված գումարը ամբողջությամբ կլինեն Ձեր տրամադրության տակ:
Եթե չեք լիցքավորում Ձեր հաշիվը պասիվ շրջանի ավարտից հետո, ծառայությունը կապաակտիվացվի, իսկ դրական հաշվեկշիռը կզրոյացվի: Այնուհետ Դուք կունենաք ևս 1 լրացուցիչ ամիս՝ վելալիցքավորելու և վերաակտիվացնելու Ձեր կանխավճարային ինտերնետ ծառայությունը: Լրացուցիչ 1 մասվա ընթացքում Ձեր հաշիվը չլիցքավորելու դեպքում Ձեր բաժանորդային պայմանագիրը միակողմանի կդադարեցվի:
* Եթե Դուք չեք լիցքավորում Ձեր հաշիվը բաժանորդագրվելուց 12 ամիս հետո, ապա Ձեր բաժանորդային պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել Ucom-ի կողմից` առանց Ձեզ լրացուցիչ տեղեկացնելու, և Ձեր հեռախոսահամաը կարող է հատկացվել այլ բաժանորդի: