Եթե Դուք U!Go բաժանորդ եք, ապա ամեն ամիս ստանում եք գերարագ ինտերնետի փաթեթ` համաձայն Ձեր ընտրած սակագնային պլանի: Գերարագ ինտերնետն սպառելուց հետո ներբեռնման արագությունը դառնում է 64 կբ/վ, իսկ վերբեռնման արագությունը՝ 8 կբ/վ:
Եթե Դուք U!Go 12500 ծառայության բաժանորդ եք, ամեն ամիս կստանաք գերարագ ինտերնետի փաթեթ և Ucom ներցանցային, ինչպես նաև տեղական ֆիքսված ցանցեր զանգահարելու րոպեներ: Ամսական բաժանորդագրության մեջ ներառված փաթեթներն սպառելու դեպքում Դուք հնարավորություն ունեք կատարել զանգեր և ուղարկել կարճ հաղորդագրություններ` լիցքավորելով Ձեր հաշիվը կամ օգտագործելով Ձեր բացասական հաշվեկշիռը: Չսպառված ինտերնետը և րոպեները չեն փոխանցվի հաջորդ ամիս:
U!Go 2500 ծառայությունը հասանելի է միայն պլանշետների համար և SIM քարտի օգտագործումն այլ սարքավորումներում արգելվում է: U!Go 3500 սակագնային պլանը նախատեսված է միայն մարզերի բնակիչների համար: U!Go 3500 և U!Go 5500 շարժական ինտերնետ ծառայություններից օգտվելու համար կարող եք ձեռք բերել համապատասխան մոդեմ` հատուկ պայմաններով կամ վճարելով ամբողջ արժեքը: Մոդեմների համար տրամադրվում է արտադրողի երաշխիք: Ucom-ի կողմից առաջարկվող մոդեմները և սարքերը համատեղելի են միայն Ucom-ի կողմից մատուցվող ծառայության և Ucom-ի SIM քարտերի հետ:
Եթե Դուք Ucom շարժական ինտերնետ ծառայության (բացառությամբ՝ U!Go 2500 ծառայության) հետ ձեռք բերեք նաև մոդեմ, ապա կունենաք 15 օր ինտերնետ ծառայությունը փորձարկելու համար, մասնավորապես` պարզելու համար, թե արդյոք այն բավարարում է Ձեր կարիքներին և համապատասխանում է Ձեր պահանջներին, առկա է ծածկույթ այն վայրերում, որտեղ Դուք հիմնականում նախատեսում եք օգտվել ծառայությունից և ծանոթանալու շարժական ինտերնետի ծառայություններին: Փորձնական ժամկետի ընթացքում ինտերնետ ծառայության, դրանից օգտվելու կամ դրա որակի հետ կապված խնդիրների առկայության դեպքում կարող եք դիմել Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն և համատեղ ընդունելի լուծում չգտնելու դեպքում հրաժարվել բաժանորդագրումից: Բաժանորդագրությունը դադարեցնելու ժամանակ ամսավճարը կորղ է գանձվել կամ չգանձվել՝ որոշակի պայմաններից կախված.
- Եթե Ձեր օգտագործած բարձր արագությամբ ինտերնետի ծավալը քիչ է 100 ՄԲ-ից, ապա ծառայությունների համար ամսավճարը ենթակա չէ գանձման:
- Եթե Ձեր օգտագործած բարձր արագությամբ ծավալը հավասար է կամ գերազանցել է 100 ՄԲ-ը, և եթե Դուք այն սպառել եք միևնույն ամսվա ընթացքում, գանձման ենթակա ամսավճարը համամասնորեն կնվազեցվի օգտագործված օրերի քանակին համապատասխան:
- Եթե Ձեր օգտագործած բարձր արագությամբ ծավալը հավասար է կամ գերազանցել 100 ՄԲ-ը, և եթե Դուք այն սպառել եք սարքավորումը ձեռք բերելու և դրան հաջորդող ամսվա ընթացքում, ապա կվճարեք միայն սարքավորումը ձեռք բերելուն հաջորդող ամսվա համար գանձման ենթակա ամսավճարը:
Հետագայում Ucom-ի շարժական ինտերնետ ծառայությանը կարող եք կրկին բաժանորդագրվել սարքավորումը վերադարձնելու օրվանից 2 ամիս անց և 1 տարվա ընթացքում 3 անգամից ոչ ավել:
Ucom շարժական ինտերնետի U!Go ծառայություններին բաժանորդագրվելու պայմանագիրը կնքվում է անժամկետ և Դուք ցանկացած պահի կարող եք այն դադարեցնել` պարզապես այցելելով Ucom սպասարկման կենտրոն:
Եթե Դուք Ucom ինտերնետին բաժանորդագրվելու ժամանակ ձեռք եք բերել նաև ինտերնետ ծառայություններից օգտվելու մոդեմ հատուկ պայմաններով և որոշակի ժամանակահատվածում բաժանորդ մնալու պարտավորությամբ, ապա պարտավորության ժամկետը լրանալուց հետո բաժանորդագրությունը շարունակվում է, եթե Դուք այն չեք դադարեցնում` այցելելով Ucom սպասարկման կենտրոն:
Եթե Ծառայությունների ակտիվ ժամանակահատվածում, երբ արդեն ստացել եք Ձեր սակագնային պլանին համապատասխան ներառումները, ցանկանում էք լուծել Բաժանորդային պայմանագիրը, ապա պետք է վճարեք ընթացիկ ամսվա ամբողջական ամսավճարը: