Ucom Հետվճարային ինտերնետ ծառայությունն ակտիվանում է, երբ համապատասխան սակագնային պլանին բաժանորդագրվելու ժամանակ վճարում եք ամսավճար` սակագնային պլանով սահմանված չափով:
Հատուկ պայմաններով մոդեմ ձեռք բերելու դեպքում բաժանորդագրվելու ժամանակ ամսավճարից բացի վճարում եք նաև մոդեմի համար սահմանված վճարը:
Ծառայությունն ակտիվ կլինի մինչև հաջորդ ամսվա 20-ը: Ակտիվ շրջանում կարող եք օգտվել ինտերնետ ծառայությունից և ուղարկել ու ստանալ կարճ հաղորդագրություններ, իսկ Ֆլայբոքս և U!Box ծառայությունների դեպքում նաև կատարել և ստանալ տեղական և միջազգային զանգեր` սակագնային պլանի, կատարված լիցքավորումների, բացասական հաշվեկշռի սահմանաչափի, ակտիվացված ծառայությունների ու ծառայությունների փաթեթների սահմաններում: Ծառայություններ ու ծառայությունների փաթեթներ կարելի է ակտիվացնել բացասական հաշվեկշռի սահմանաչափից կամ հաշվեկշռին դրական գումար ունենալու դեպքում: Մինչև վճարման օրը (յուրաքանչյուր ամսվա 20-ը) վճարում չկատարելու դեպքում Ձեր ծառայությունն անցնում է պասիվ շրջան: Յուրաքանչյուր ամիս անհրաժեշտ է վճարել ընթացիկ ամսվա ամսավճարը և նախորդ ամսվա ընթացքում օգտագործված բացասական հաշվեկշիռը, եթե առկա է: Պասիվ շրջանը տևում է մինչև ընթացիկ ամսվան հաջորդող ամսվա ավարտը: Այս շրջանում Դուք կարող եք միայն ստանալ կարճ հաղորդագրություններ, իսկ եթե Ֆլայբոքս և U!Box ծառայությունների բաժանորդ եք` նաև զանգեր: Ի դեպ, ակտիվ ծառայությունները և ծառայությունների փաթեթները պահպանվում են նաև պասիվ շրջանում, սակայն Դուք չեք կարող դրանք օգտագործել: Պասիվ շրջանում ցանկացած պահի կարող եք վերաակտիվացնել բոլոր ծառայությունները` պարզապես վճարելով նախորդ ամիսների և ընթացիկ ամսվա ամսավճարները, ինչպես նաև օգտագործած բացասական հաշվեկշիռը: Պասիվ շրջանում ամսավճարը ենթակա է գանձման, բացառությամբ այն ֆիզիկական և իրավաբանական անձ բաժանորդներից, ում ծառայությունները պասիվ շրջան են անցել համապատասխանաբար 2015թ. հոկտեմբերի 31-ից և 2015թ. նոյեմբերի 30-ից հետո, և ովքեր չեն ցանկանում շարունակել օգտվել ծառայություններից: Եթե մինչև պասիվ շրջանի ավարտը Դուք չեք վճարում կուտակված պարտքերը, ինտերնետ ծառայությունը 1 ամիս ժամկետով ապաակտիվացվում է (կասեցվում է), որի ընթացքում Դուք դեռևս ունեք հնարավորություն վերաակտիվացնել բոլոր ծառայությունները` պարզապես վճարելով չվճարված ամսավճարները և օգտագործված բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը: Եթե մինչև ծառայության կասեցման ժամկետը լրանալը պարտքն ամբողջությամբ չմարեք, բաժանորդային պայմանագիրը Ucom-ի կողմից կարող է միակողմանի լուծվել առանց Ձեզ լրացուցիչ տեղեկացնելու, և Ձեր հեռախոսահամարը կարող է հատկացվել այլ բաժանորդի: Այդ դեպքում ծառայության վերաակտիվացումը կատարվում է ընդհանուր հիմունքներով: