Եթե Դուք U!Flash կամ U!Fi բաժանորդ եք և ցանկանում եք դառնալ Ֆլայբոքս բաժանորդ կամ հակառակը, ապա անհրաժեշտ է այցելել Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն, ստորագրել համապատասխան դիմում/համաձայնագիր, Ucom-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր, ձեռք բերել տվյալ ծառայության տեսակին համապատասխան մոդեմ, նոր SIM քարտ, եթե Ձեր նախկին SIM քարտը համատեղելի չէ նոր ձեռք բերվող մոդեմի հետ, իսկ բացասական հաշվեկշռի կամ այլ պարտքերի առկայության դեպքում` նաև վճարել համապատասխան գումարը: Եթե Դուք ձեռք եք բերել մոդեմ հատուկ պայմաններով և ունեք չավարտված պարտավորություն, ապա անհրաժեշտ կլինի վճարել նաև բաժանորդային պայմանագրով սահմանված գումարները և տուգանքը: Դուք Ձեր հաշվեկշռին պետք է ունենաք ընտրված սակագնային պլանի ամսավճարի չափով մնացորդ: Փոփոխությունը կսկսի գործել փոփոխությունը կատարելու օրվան հաջորդ ամսվա 1-ից:
U!Box ծառայության բաժանորդները չեն կարող փոխել իրենց ինտերնետ բաժանորդագրույթունը այլ ինտերնետ ծառայության, իսկ այլ ծառայություններից անցումը U!Box-ին ևս հնարավոր չէ:
Եթե Դուք U!Flash կամ U!Fi ծառայության բաժանորդ եք, և ցանկանում եք անցում կատարել Ինտերնետ Օրական-ին, ապա պետք է ունենաք առնվազն 500 դրամ դրական հաշվեկշիռ (կատարված հավելյալ լիցքվորում): Անցում կատարելուց հետո 500 դրամը կփոխանցվի ձեր հաշվին և Դուք կկարողանաք օգտագործել այն Ucom-ի ինտերնետ ծառայություններից օգտվելու համար: Ի դեպ, անցում կատարելու դեպքում Ձեր առկա դրական հաշվեկշիռը և ակտիվ SMS փաթեթները կպահպանվեն: