Եթե Դուք U!Flash, U!Fi, U!Box կամ Ֆլայբոքս ծառայության բաժանորդ եք, կարող եք ցանկացած պահի անվճար փոխել սակագնային պլանը` այցելելով Ucom-ի Ձեր անձնական էջ, կամ Ucom սպասարկման կենտրոն և ստորագրելով համապատասխան դիմում/համաձայնագիր, եթե սակագնային պլանի փոփոխումը թույլատրելի է տվյալ առաջարկի շրջանակներում : Եթե ունեք բացասական հաշվեկշիռ կամ այլ պարտքեր` սակագնային պլանը փոփոխելու համար անհրաժեշտ է նաև վճարել համապատասխան գումարները: Նոր սակագնային պլանը և դրան համապատասխանող գումարային սահմանաչափը կսկսեն գործել փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող ամսվա 1-ից: Սակագնային պլանի փոփոխության դեպքում սակագնային պլանի մեջ ներառված րոպեները և SMS-ները չեն փոխանցվում: Սակագնային պլանի փոփոխությունը U!Flash-ից և U!Fi-ից U!Tab չի թույլատրվում:
Եթե Դուք Ինտերնետ Մեկից Մեկ ծառայության բաժանորդ եք, և ցանկանում եք անցում կատարել Ինտերնետ Օրական-ին, ապա պետք է ունենաք առնվազն 1000 դրամ դրական հաշվեկշիռ (կատարված հավելյալ լիցքվորում): Անցում կատարելուց հետո 1000 դրամը կփոխանցվի ձեր հաշվին և Դուք կկարողանաք օգտագործել այն Ucom-ի ինտերնետ ծառայություններից օգտվելու համար: Ինտերնետ Օրականին անցում կատարելու դեպքում կպահպանվեն նաև Ձեր SIM քարտի վավերականության ժամկետները:
Խնդրում ենք հաշվի առնել, որ Դուք կկարողանաք Ինտերնետ Մեկից Մեկ ծառայությունից անցում կատարել այլ սակագնային պլանի, եթե Ձեր ծառայությունները գտնվում են ակտիվ շրջանում:
Անցումը Ինտերնետ Օրական կանխավճարային և Ինտերնետ Մեկից Մեկ ծառայություններից U!Tab չի թույլատրվում: