Ձեր Ucom հաշիվը կարող եք վճարել.
- Ucom-ի 81 սպասարկման սրահներում
- Upay վճարման համակարգով
- ավելի քան 6000 կրպակներում և այլ խանութներում, ինչպես նաև Երևան Սիթի և SAS սուպերմարկետներում
- ArCa համակարգի բոլոր բանկոմատներով
- Idram, S Pay, Easy Pay, TelCell և Unibank վճարման տերմինալներով
- Հայփոստի ավելի քան 900 բաժանմունքներում Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում
- հետևյալ բանկերում` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Ամերիաբանկ, Անելիք բանկ, ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ, Արդշին բանկ, Արցախ բանկ, ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ, Ինեկոբանկ, Կոնվերս Բանկ, Հայբիզնես բանկ, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ, Յունիբանկ, ՎՏԲ-ՀայաստանԲանկ
Ucom ինտերնետի վճարումն անհրաժեշտ է կատարել մինչև յուրաքանչյուր ամսվա 20 -ը, ընդ որում` վճարում եք ինչպես տվյալ ամսվա ամսավճարը, այնպես էլ նախորդ ամսվա բացասական հաշվեկշիռը` դրա առկայության դեպքում: Մինչև հաջորդ ամսվա 1-ը վճարում չկատարելու դեպքում ծառայությունները վերաակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի վճարել ինչպես նախորդ ամսվա չվճարված պարտքը, այնպես էլ` ընթացիք ամսվա ամսավճարը: Ամսավճարն անհրաժեշտ է վճարել, եթե անգամ ծառայությունից չեք օգտվել, օրինակ երկրից բացակայելու պատճառով: Եթե մինչև վճարման օրը Ձեր հաշվեկշիռը լիցքավորել եք Ձեր ամսավճարի չափով կամ ավելի, ապա ընթացիկ ամսվա ամսավճարը և նախորդ ամսվա բացասական հաշվեկշիռը գանձվում է տվյալ գումարից:
Ամսվա ընթացքում ներառված րոպեները և կարճ հաղորդագրությունները սպառելու դեպքում կարող եք շարունակել ուղարկել կարճ հաղորդագրություններ և կատարել զանգեր` պարզապես լիցքավորելով Ձեր հաշիվը: Իսկ եթե սպառվել է գերարագ ինտերնետի ծավալը, կարող եք լիցքավորել հաշիվը և ակտիվացնել գերարագ ինտերնետի փաթեթներից մեկը: