Վերջին ժամանակահատվածում տեղեկատվական դաշտում պայքարի շրջանակներում տարածվել է մի վիրուս, որը Ձեր համակարգչում փոփոխում է DNS սերվերների կարգավորումները հիմնականում հետևյալ կերպ.
Preferred DNS Server: |
185.192.111.210 |
Alternate DNS Server: |
37.59.58.122 |
Ինչո՞վ է դա վտանգավոր:
Փոփոխելով DNS սերվերների կարգավորումները՝ հարձակվողը հնարավորություն է ստանում վերաուղղորդել Ձեզ դեպի կեղծ (Phishing) կայքեր, գողանալ գաղտնաբառեր և ֆինանսական տվյալներ: Հնարավոր է՝ զննարկչում (browser) հայտնվի անցանկալի գովազդ նոր բացվող պատուհանների տեսքով:
Ինչպե՞ս պաշտպանվել:
Նմանատիպ խարդախությունների զոհ չդառնալու համար առաջարկում ենք հետևել ստորև խորհուրդներին.
- Եթե որպես հիմնական օպերացիոն համակարգ Ձեր համակարգչի համար ընտրել եք Microsoft Windows-ը, ապա ցանկալի է օգտվել Windows 10 տարբերակից, քանի որ արտադրողը դադարեցրել է Windows XP և Windows 7-ի սպասարկումը։
- Օգտագործե՛ք բացառապես արտոնագրված ծրագրային ապահովում:
- Օգտագործե՛ք ցանկացած հայտնի հակավիրուսային համակարգի թարմացված տարբերակը։
- Պարբերաբար ստուգե՛ք DNS սերվերների կարգավորումները:
Ձեր համակարգչի DNS կարգավորումները ստուգելու և ճշգրիտ կարգավորելու համար մուտք գործեք Control Panel, ընտրեք Network and Internet -> Network and Sharing Center -> Change Adapter Settings: Աջ քլիքով սեղմեք ցանցի ինտերֆեյսի վրա, որի միջոցով համակարգիչը միանում է համացանցին և ընտրեք Properties։ Ընտրեք Internet Protocol Version 4 (TCP/IPv4) տարբերակը, սեղմեք Properties կոճակը, այնուհետև ստացեք նկարում պատկերված տարբերակը և պահպանեք ընտրությունը։