Ucom-ում մենք գնահատում ենք մեր նկատմամբ ունեցած Ձեր վստահությունը, ուստի անում ենք ամեն ինչ՝ Ձեր հաղորդակցման անվտանգությունն ապահովելու համար:
Շարժական հեռախոսակապի շուկայի վերջին զարգացումներին զուգընթաց՝ գնալով աճում է նաև ոլորտին առնչվող կեղծիքների և խարդախության դեպքերի թիվը: Առավել հաճախ հանդիպող դեպքերից են տարօրինակ կամ անծանոթ միջազգային համարներից (881XXXXXXXX, 882XXXXXXXX, 252XXXXXXXX, 670XXXXXXXX, 672XXXXXXXX և այլն) ստացվող հետևյալ բովանդակությամբ զանգերը կամ կարճ հաղորդագրությունները՝ «Հնարավորինս շուտ զանգիր ինձ», «Դուք շահել եք …»: Նման դեպքերում հետ զանգահարելիս Դուք կարող եք լսել գովազդ, աղմուկ կամ համարի հավաքման ազդանշան և այլն: Արդյունքում, Ձեր հաշվից կկատարվի գանձում միջազգային զանգերի համար գործող սակագներին համապատասխան, որոնք շատ ավելի բարձր են, քան տեղական զանգերի համար գործող սակագները: Նման դեպքերից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս՝
- երբեք հետ չզանգել նման համարներին
- համարն ընդգրկել Ձեր հեռախոսի սև ցուցակում, ինչը թույլ կտա խուսափել անցանկալի մուտքային զանգերից
- տեղեկացնել մեզ նման դեպքերի մասին՝ զանգահարելով 444 համարին Ձեր Ucom համարից , ինչպես նաև 011 444 444 համարներին ցանկացած այլ համարից, օգտվել մեր առցանց օգնություն ծառայությունից, ուղարկել նամակ 444@ucom.am էլ. փոստի հասցեին կամ այցելել Ucom-ի ցանկացած սպասարկման սրահ և մեզ հետ կապ հաստատել մեր ֆեյսբուքյան էջի միջոցով:
Սրանք այն նվազագույն քայլերն են, որ կարող եք անել և ընձեռել մեզ հնարավորություն կանխելու նման դեպքերի շարունակական աճը՝ վերջիններից Ձեզ հնարավորինս պաշտպանելու և առավել խիստ միջոցներ ձեռնարկելու միջոցով: