Եթե Դուք դրական հաշվեկշիռ ունեցող (ամսավճար կամ մինուս գնալու հնարավորություն) Ucom Հետվճարային ծառայության բաժանորդ եք, Դուք կարող եք իրականացնել չընդհատվող սեսիա(ներ) (զանգ, SMS, GPRS): Ձեզ անհարմարություն չպատճառելու նկատառումով, անգամ եթե սպառել եք գումարային սահմանաչափը, Ucom-ը չի ընդհատի Ձեզ մատուցվող ծառայությունը, և գումարային սահմանաչափը գերազանցող պարտքի համար գանձումը կիրականացվի ավելի ուշ Ձեր հաշվից: Նկատի ունեցեք, որ Դուք եք ամբողջական պատասխանատվություն կրում առաջացած բոլոր պարտքերի վճարման համար: